echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ։

https://echo.am/army/1546097/
«Մենք այժմ ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ։ Մենք հուսով ենք, որ միջազգային դերակատարները, ովքեր փորձում են աջակցել այս հարցում, կհամոզեն Հայաստանին բաց չթողնել այս հնարավորությունը»,- ասել է Ալիևը։

https://echo.am/political/1546115/
«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», — ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

https://echo.am/political/1546319/
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այս մասին ահազանգում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը։

https://echo.am/style/1546966/
Նաիր Թիկնիզյանը Լոկոմոտիվի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։ «Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ընտրանու պաշտպանին»,- ասված է հաղորդագրությունում։

https://echo.am/sport/1547058/
Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

https://echo.am/political/1547004/
Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր հայաստանյան բուհերը պետք է գործեն միայն «Ակադեմիական քաղաքում», — Դիլիջանում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին նշել է նա։

https://echo.am/political/1548053/
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշային կարգի դասակարգման ցուցակի առաջատարն է:

https://echo.am/sport/1548056/
ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

https://echo.am/political/1547786/
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

https://echo.am/political/1548058/
Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն, հայտնում են ԱԳՆ-ից։ Վաղը՝ մարտի 18-ին, նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ։ Ապա Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրթլեուն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

https://echo.am/political/1548335/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

https://echo.am/political/1548672/
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում այլ հարցերի թվում կներառվեն Եվրամիության աջակցությունը Հայաստանին, Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։

https://echo.am/political/1548562/
«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ Կոչ եմ անում Ադրբեջանին կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

https://echo.am/political/1548356/
Ընդհանուր առմամբ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։

https://echo.am/political/1548666/
«Այս համոզիչ հաղթանակը պետականության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ու բնակչության բարեկեցության աճին միտված ձեր քաղաքականության հանդեպ ռուսաստանցիների տածած բարձր վստահության և ակտիվ աջակցության վկայությունն են», — նշել է Ալիևը՝ հավելելով, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները աչքի են ընկնում «կայուն զարգացմամբ»։

https://echo.am/world/1548723/
«Երկար տարիների ընթացքում այս հրապարակն ու այստեղ գտնվող շենքը անջատականների որջ էին հանդիսանում։ Հենց այս հրապարակում էին ստոր ծրագրեր խմորվում մեր ժողովրդի դեմ։ Հենց այս շենքից էին արձակվել Խոջալուի ցեղասպանության իրականացման հրամանները։ Իսկ այսօր այս հրապարակում մենք ենք կանգնած։ Ցանկանում են հայտնել իմ սիրելի ժողովրդին, որ այս հրապարակը ես անվանել եմ Հաղթանակի հրապարակ։ Այսուհետ սա […]

https://echo.am/political/1548992/
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ սանմաքրման մեքենա, 230 նոր աղբաման և բեռնատար մեքենա:

https://echo.am/political/1549482/
Ազգային ժողովի այսօրվա՝ մարտի 19-ի նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին:

https://echo.am/political/1549475/
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

https://echo.am/political/1549557/