echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
«Օսկար»-ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգված վերջին խանութը», որում անդրադարձ կա նաև ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների։

https://echo.am/social/1543549/
ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին աջակցության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը։ Նա ընդգծել է, որ այդ միջոցները, մասնավորապես, նախատեսված են Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման համար։

https://echo.am/political/1544123/
«Այս կապակցությամբ իսկապես գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

https://echo.am/political/1544392/
ՀՀ-ի սահմանապահ ծառայությունը, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։

https://echo.am/political/1544490/
«Վերջին անգամ ե՞րբ եմ գերիների հետ կապված հարց քննարկել։ Կզարմանաք, բայց այսօր առավոտյան։ Ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել։ Ի՞նչ եմ քննարկել՝ էլի չեմ կարող ասել։ Այսինքն՝ կարող եմ ասել՝ քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը»,- ասաց նա՝ հավելելով՝ երեկ էլ է այդ հարցը քննարկել՝ ժամը 15։00-ից մինչև 15։45-ը։

https://echo.am/political/1544508/
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն այցով գտնվում է հայաթափված Արցախում, այցելել է նաև հայկական Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքի գլխավոր հատակագծին։

https://echo.am/political/1544818/
Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

https://echo.am/political/1545305/
Ո՞ր դեպքում կարող է հայ զինվորը սահմանին կրակել՝ նա պատասխանեց՝ ըստ տրված հրամանի։ Լրագրողի հարցին՝ կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ պաշտպանության նախարարը պատասխանեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։

https://echo.am/army/1545307/
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (https://monumentwatch.org/) եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։

https://echo.am/style/1545288/
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

https://echo.am/political/1545468/
Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։

https://echo.am/political/1545313/
«Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար»,- նշեց նա։

https://echo.am/political/1546109/
2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ։

https://echo.am/army/1546097/
«Մենք այժմ ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ։ Մենք հուսով ենք, որ միջազգային դերակատարները, ովքեր փորձում են աջակցել այս հարցում, կհամոզեն Հայաստանին բաց չթողնել այս հնարավորությունը»,- ասել է Ալիևը։

https://echo.am/political/1546115/
«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», — ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

https://echo.am/political/1546319/
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այս մասին ահազանգում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը։

https://echo.am/style/1546966/
Նաիր Թիկնիզյանը Լոկոմոտիվի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։ «Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ընտրանու պաշտպանին»,- ասված է հաղորդագրությունում։

https://echo.am/sport/1547058/
Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

https://echo.am/political/1547004/