echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
«Տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է»,- ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

https://echo.am/political/1542638/
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։

https://echo.am/political/1542765/
«Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», — ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տոկաևը։

https://echo.am/political/1543028/
Լոս Անջելեսում կայացած ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։ Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով հեռարձակում էր ABC հեռուստաալիքը։

https://echo.am/world/1543376/
«Իսրայելը հավատարիմ է պատերազմի օրենքներին և բարոյական քարոզ չի ընդունի Էրդողանից, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում Հայոց ցեղասպանությունը և իր երկրում կոտորում քրդերին»,- գրել է Նեթանյահուն։

https://echo.am/political/1543029/
«Մեծ Բրիտանիան այս որոշումը դիտարկում է որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում և կաշխատի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու ՀՀ-ին ՌԴ սպառնալիքի դեպքում»,- ասել է փոխնախարարը։

https://echo.am/political/1543111/
«Օսկար»-ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգված վերջին խանութը», որում անդրադարձ կա նաև ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների։

https://echo.am/social/1543549/
ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին աջակցության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը։ Նա ընդգծել է, որ այդ միջոցները, մասնավորապես, նախատեսված են Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման համար։

https://echo.am/political/1544123/
«Այս կապակցությամբ իսկապես գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

https://echo.am/political/1544392/
ՀՀ-ի սահմանապահ ծառայությունը, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։

https://echo.am/political/1544490/
«Վերջին անգամ ե՞րբ եմ գերիների հետ կապված հարց քննարկել։ Կզարմանաք, բայց այսօր առավոտյան։ Ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել։ Ի՞նչ եմ քննարկել՝ էլի չեմ կարող ասել։ Այսինքն՝ կարող եմ ասել՝ քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը»,- ասաց նա՝ հավելելով՝ երեկ էլ է այդ հարցը քննարկել՝ ժամը 15։00-ից մինչև 15։45-ը։

https://echo.am/political/1544508/
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն այցով գտնվում է հայաթափված Արցախում, այցելել է նաև հայկական Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքի գլխավոր հատակագծին։

https://echo.am/political/1544818/
Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

https://echo.am/political/1545305/
Ո՞ր դեպքում կարող է հայ զինվորը սահմանին կրակել՝ նա պատասխանեց՝ ըստ տրված հրամանի։ Լրագրողի հարցին՝ կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ պաշտպանության նախարարը պատասխանեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։

https://echo.am/army/1545307/
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (https://monumentwatch.org/) եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։

https://echo.am/style/1545288/
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

https://echo.am/political/1545468/
Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։

https://echo.am/political/1545313/