echo.am
13 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

https://echo.am/political/1540173/
Մարտի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:

https://echo.am/political/1539803/
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

https://echo.am/political/1540269/
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, գնահատում է նման այցելությունների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքն ու պայմանները: ԿԽՄԿ-ն նաև հնարավորություն է տալիս մարդկանց վերականգնել կամ շարունակել կապը իրենց ընտանիքների հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

https://echo.am/political/1540250/
Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին այդ մասին չեն հայտնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

https://echo.am/political/1540438/
«Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

https://echo.am/political/1540759/
Փաշինյանը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուկ Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում:

https://echo.am/political/1540763/
ՀՀ-ն դեռ չի պատասխանել Երևանի մտահոգությունները վերացնելու համար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ՌԴ առաջարկին: TACC գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

https://echo.am/political/1540765/
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:

https://echo.am/political/1541183/
Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի։

https://echo.am/political/1541499/
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը: «Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով:

https://echo.am/political/1541296/
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։

https://echo.am/political/1541201/
«Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնա» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով ֆուտբոլի առաջնության եզրափակչի կազմակերպման համար միջոցների հատկացման նախագիծը։

https://echo.am/sport/1541544/
Շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են:

https://echo.am/political/1542189/
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, հայտնում են խորհրդարանից։

https://echo.am/political/1542415/
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։

https://echo.am/political/1542183/