Դուխով
18.6K subscribers
3.42K photos
2.84K videos
188 links
Մենք Ֆեյսբուքում՝ https://facebook.com/duxov1

Մենք Ինստագրամում՝ https://www.instagram.com/duxov_01

Կապ մեզ հետ՝ @Duxov_01bot
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
😂Ալմաթիի խորհրդարանում ցուցարարները չհրկիզվող պահարան են գտել, որի մեջ հայտնաբերվել է 2 մլն. տենգե։
Ողջ գումարը բաժանվել է ցուցսրարները միջև։
Էս կարգի փալաս, էս կարգի անողնաշար...Անցած տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը մտել են Հայաստանի տարածք ու ՀԱՊԿ-ը մինչև հիմա քայլ չի ձեռնարկել, բայց մեր անմեղսունակը մի օրվա մեջ Ղազախստան զորք ուղարկելու մասին որոշում ա կայացնում:
Ռուսաստանը Ղազախստան է ուղարկել 3000, Հայաստանը՝ 70 զինվորական։
🇰🇿 Ղազախստանում փողոցային անկարգություններն ավարտված են. ոստիկանությունը վերջնականապես մաքրում է Ալմաթիի փողոցները ցուցարարներից։

Այս պահի տվյալներով ոստիկանության շրջանում կա 13, ցուցարարների շրջանում` 30 զոհ։ Ձերբակալված է 2000 ցուցարար։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ռուսական զորակազմի ժամանումը Ղազախստան։
🤦🏻‍♂️Ախր, դուք սկի Մերսեդեսի տրամբլյոր չեք կարող աշխատացնել, ուր մնաց ՀԱՊԿ աշխատացնեք:)
Սա Պաշտպանության նախարարության «նվերն» ա զոհված տղերքի 3-8 տարեկան երեխաներին. անհասկանալի ռեզինից կենդանի, դոմինո կամ կուբիկ-ռուբիկ, պեչենի ու մի բուռ էժան կոնֆետ։ Հա, մեկ էլ մանկական ներկայացման մեկ տոմս։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ղազախստանում ահաբեկիչները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա․
Ձերբակալված է շուրջ 4000 ահաբեկիչ․ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Ղազախստանի ՆԳՆ
🇦🇲 Հայ խաղաղապահներն Ալմաթիում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը:

Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:


ՀՀ ՊՆ
🦠 Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված երկու դեպք:
Առանց մեկնաբանության
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ. այրվում է տեղի բնակիչներից մեկի ավտոմեքենան
Սրտի նոպայով հոսպիտալացվել է Վիտալի Բալասանյանը․
Երևանում ցրտահարությունից մայր ու որդի մահացել են

Երևանի Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի բնակարաններից մեկում երեկ 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
72-ամյա Աիդա Բ.-ի և 47-ամյա Արթուր Գ.-ի դիերը հայտնաբերել են շտապօգնության բժիշկները, որոնք նշված հասցե են մեկնել ժամը 10։50-ի սահմանում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։
Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան

2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաներում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինծված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային:

Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը:

Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս:

ՀՀ ՄԻՊ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ ՊՆ
Երեկ սաղ օրը Արցախում անհանգիստ էր:Էնպես ա,որ Կարմիր Շուկայում ամեն օր ա անհանգիստ,բայց երեկ չափաբաժինը ավելի բարձր էր,քանզի թշնամու սադրանքի արդյունքում մանկապարտեզի մոտ կանգնած մեքենա այրվեց:Նախիջևանիկում թշնամին 15 րոպե կրակում էր այգու վրա և գյուղացիներին չէր թողնում դուրս գալ:Դե,իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քարերով հարվածում են հայկական մեքենային ու վնասում այն:Ու էս ամենը իրար հետ համադրած ՀՀ իշխանություններից,որևէ արձագանք կատարվածին չկա:
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, հայկական կողմն ունի մեկ վիրավոր:

Ազատություն ռադիոկայան