🇦🇲 Այն, ինչ արեցին Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի հետ, փորձում են անել նաև ինձ հետ։
Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան
🇦🇲 ՔՊ-ն այսօր երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի. քննարկվելու են Հովիկ Աղազարյանի պահվածքը և Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։
Անդրանիկ Քոչարյանի տապալված պլանը․ արդյո՞ք Փաշինյանը նրան կների
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մասին իմ կարծիքը բազմիցս արտահայտել եմ․ դեմ եմ այս իշխանության քայլերին, գտնում եմ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն և այլն և այլն, երկար ենք խոսել ու դեռ կխոսենք այս ամենի մասին, սակայն ի՞նչն եմ համարում սխալ ու անբարո։ Դու չես կարող գնալ, կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, հայտնվել նրա թիմում, շահել վստահություն ու հետո սկսես քանդել թիմը ներսից, փորել հենց Փաշինյանի տակ։ Սա այն է, ինչ արել է Անդրանիկ Քոչարյանը ու գրեթե համոզված եմ, որ Փաշինյանը նրան չի ներելու։
Անդրանիկ Քոչարյանի խարդավանքները ամենևին նոր չեն․ 2018-ից հետո նա ջանք չի խնայել, որպեսզի սեպ խրի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, ինչը, ի վերջո, նրան հաջողվեց։ Հետո նա անցավ գործադիրի մյուս անդամներին ու սկսեց իրեն ենթարկեցնել ուժայինները։ Այժմ նա սկսել էր օպերացիայի մյուս և վերջին փուլը՝ տիրապետության տակ վերցնել նաև նախարարությունները։ Քոչարյան Անդրանիկը լուծել է հետևյալ խնդիրը․ հեռացնել բոլոր այն մարդկանց, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացրել ու որոնց վրա ինքը ազդեցություն չի ունեցել։
Եթե Անդրանիկ Քոչարյանի մոտ հաջողվեր պլանը մինչև վերջ տանել, ՔՊ-ում մի գեղեցիկ առավոտ ստորագրահավաք էր սկսվելու Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու պահանջով։ Դուք, գուցե, հիմա չհավատաք սրան, բայց ես պնդում եմ, որ ամեն ինչ այդպես էր հաշվարկված․ Անդրանիկ Քոչարյանը ցանկություն է ունեցել վարչապետ դառնալ։ Իմ տեղեկություններով՝ այժմ ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Քոչարյանը գործել է ինքնուրույն, թե՞ գործել է արտաքին ուղղորդմամբ, և նաև տեղյակ եմ, որ որոշակի ծավալով ինֆորմացիա արդեն դրվել է Փաշինյանի սեղանին։
Եթե դեմ ես իշխանություններին, պետք է ուղիղ տեքստով խոսես դեմ, քննադատես, դա ավելի ազնիվ է, իսկ եթե հայտնվում ես իշխանական թիմում, ապա պետք է հավատարիմ լինես թիմին ու առաջնորդին։ Ես կարծում եմ, որ սա կարևոր սկզբունք է, որը պետք է պահել։ Դավաճաններին ու դավադիրներին երբեք չեն ներում ու չեն հարգում։

The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇷🇺 Բագրատ Սրբազանը՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Լուսանկարը՝ Վարդան Ղուկասյանի Telegram-ի էջից
Բագրատ Սրբազանը բուժզննում անցնելու անվան տակ Ռոբերտ Քոչարյանի ամենամոտ մարդկանցից մեկի հետ թռնում է Մոսկվա, օդանավակայանում նրանց բռնացնում ու լուսանկարում են, հետո պետք է գա ու այստեղ կրկին մարդկանց համոզի, որ ինքը կապ չունի «նախկինների» հետ ու նրանց կողմից չի կառավարվում։
Առավել քան վստահ եմ, որ իշխանության ձեռքի տակ րոպեի ճշտությամբ կան բոլոր տվյալներն ու փաստերը, թե Մոսկվայում որտեղ, ինչ շրջանակների հետ, ինչ հանդիպումներ է ունեցել ու ինչ է քննարկել։
Երբ նա սկսեց քայլել Կիրանցից, մարդիկ մեծ հավատով էին լցված իր նկատմամբ, տասնյակ հազարներով եկան հրապարակ, իսկ թե հետո ինչու ամեն ինչ այսպես եղավ, դա թող ինքը մտածի։
Զուտ շատ ցավալի բան ստացվեց, որ այս հոգևորականին, որը իրապես հարգված էր, օգտագործեցին ու եղավ այն, ինչ եղավ։

Վրաստանի նախագահի պահվածքի մասին ինչ-որ անհատներ ու աղբյուրներ տարածում են, թե իբր այդ էջը նրանը չէ, նրա պաշտոնականը չէ և այլն։ Այդ կինը ունի անձնական օգտահաշիվ (մոտ 80 հազար հետևորդով) և պաշտոնական էջ։ Տվյալ հրապարակումը կատարվել է նրա անձնական օգտահաշվում, որը ցանկացած բանական էակ կարող է բացել ու հասկանալ՝ դա ֆեյք էջ է, թե ոչ։
Եթե ուսումնասիրում ենք այդ էջը, ապա այնտեղ այդ կինը արել է անձնական հրապարակումներ՝ լուսանկարներ, գրառումներ և այլն, երբ դեռ նախագահ էլ չի եղել։
Հասկանում ենք, որ արևմտյան որոշ շրջանակներ ու ՀԿ-ներ ծանր են տանում այս թեման, բայց վերջին 1 ամսում Հայաստանի մասով արդեն երրորդ անգամն է այս կինը «կիքս» թույլ տալիս, ինչը ամենևին լավ բանի մասին չի հուշում։

🇦🇲 2025 թվականի բյուջեի նախագծի տակ թաքնված ռումբ կա դրված․ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը:
https://youtu.be/zdN2YTW9VkM?si=dg43zPei3IVK1L3u

YouTube
Երկրից օտարերկրյա ներդրումների փախուստ կա. Զրույց Վարդան Արամյանի հետ
«ՍիվիլՆեթ բիզնես»-ի հետ զրույցում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը վերլուծում է 2025-ի տնտեսական աճի (5,6%) կանխատեսումների իրատեսականությունը, օտարերկրյա ներդրումների արտահոսքի պատճառները և հետևանքները: Նա անդրադառնում է հարկային նոր նախաձեռնությունների…
🇦🇲 Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն լինելու է ՔՊ-ի գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
🇦🇲 Եղիշե Կիրակոսյանը մտադիր է լքել ՀՀ-ն․ 168.am
Եղիշե Կիրակոսյանը վաղուց է դժգոհ իր տեղից ու դիրքից ու մոտ 2 ամիս առաջ անգամ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ ուզում է հեռանալ, և ի զարմանս իրեն՝ ստացել է պատասխան, որ եթե ուզում է, կարող է գնալ, իր գործն է: Եղիշե Կիրակոսյանն անակնկալի է եկել այդ պատասխանից ու սկսել է նոր աշխատատեղի փնտրտուքները:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ կառավարության ներկայացուցիչն Ամերիկայում դիմել է նաև փաստաբանների դպրոց: Ցանկանում է ստանալ փաստաբանի ամերիկյան արտոնագիր: Այսինքն՝ իր ապագան Եղիշե Կիրակոսյանը տեսնում է Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇬🇪 Վրաստանում ընթանում է ընդդիմության հերթական հավաքը, որը նախորդի համեմատ շատ ավելի փոքրաթիվ է։
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ովքեր պահանջում են, որ ընդդիմությունը վայր դնի մանդատները, նրանք Նիկոլական են։ Մեկը ես եմ պահանջում, որ վայր դնեք մանդատները, որպեսզի խորհրդարանական ճգնաժամ ստեղծվի, էտ ինչո՞վ եմ Նիկոլական, ընկեր Իշխան։
Ասում է՝ երկրորդ խումբ ընդդիմադիրները նրանք են, ովքեր ուզում են իրենց տեղը գտնել այս արևի տակ։ Ես իմ տեղը որ ունեցել եմ արևի տակ, դու ո՞վ էիր, քեզ ո՞վ էր ճանաչում ընդհանրապես։ Կարողա՞ 2018-ին, Նիկոլի վարչապետ ընտրվելուց հետո, ես էի, որ նշանակվեցի մարզպետ։ Էս ո՞վ է խոսում արևի տակ տեղ գտնելուց։
Ասում է՝ ասեք, որ սպասարկում եք Նիկոլին։ Ամոթ չես անու՞մ, արա, այ տղա։ Էս ինչե՞ր ես խոսում։ Ո՞վ ես դու ընդհանրապես։
Գևորգ Պետրոսյան

🇦🇲 180 հազար դոլար և 15 երգից ընդամենը 3-ը Երևանի մասին․ ինչի համար են ծախսվել հարկատուների գումարները
https://factor.am/826586.html
https://factor.am/826586.html
factor.am
180 հազար դոլար և 15 երգից ընդամենը 3-ը Երևանի մասին․ ինչի համար են ծախսվել հարկատուների գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Nune Nune», «Ինձ մի սիրիր», «Ճկույթիկ», «Մաշինեն էկավ»․ այս և 11 այլ երգերի նորացված կատարումների ձայնագրման, ինչպես նաև 1 նոր երգի և տեսահոլովակի ստեղծման համար երևանցին վճարել է 180 հազար դոլար։ Գումարը հատկացրել է Երևանի քաղաքապետարանը՝ Էրեբունի-Երևան…
Forwarded from Hakob Badalyan
🔴🔴🔴 Տխրահռչակ Գրետա Տունբերգը Վրաստանում է, եկել է «ազատություն» պաշտպանելու: Գործնականում պարզ է, որ առկա է ձախահեն ուլտրալիբերալիզմի մոբիլիզացիա՝ Վրաստանի հանդեպ դրված խնդիրների հետընտրաական լուծման համար:
Տունբերգի ներկայության մասով ինձ ավելի շատ հուզողն այն է, որ, մի գեղեցիկ օր նա կարող է հայտնվել նաեւ Հայաստանում՝ օրինակ Ադրբեջանի թեթեւ ձեռքով եւ բնապահպանության իր տարերքով: Հայաստանի տնտեսությունը, ավելի ստույգ տնտեսության «ծանր հրետանին»՝ հանքարդյունաբերությունն ու ատոմակայանը, գտնվում են Ադրբեջանի հետեւողական թիրախում՝ իբրեւ թե ռեգիոնալ շրջակա միջավայրը վտանգելու շինծու մեղադրանքով: Ադրբեջանի խնդիրը պարզ է՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը, որովհետեւ տնտեսությունն է ցանկացած քաղաքականության ամրության հիմքը:
Բաքուն Կլիմայի գագաթնաժողովը անցկացնելու հանգամանքը օգտագործում է Հայաստանի հանդեպ այդ շինծու մեղադրանքների շուրջ այսպես ասած միջազգային «կոալիցիա» ձեւավորելու համար: Արդեն իսկ ստեղծել են մի քանի հիմնադրամներ, որոնք իբրեւ թե զբաղվելու են ռեգիոնալ բնապահպանական խնդիրներով: Դրա համար նավադոլարներից հատկացվել է առնվազն կես միլիարդ դոլար:
Կրկնեմ, նույն Տունբերգին վաղը կարող են մոբիլիզացնել նաեւ Հայաստանի դեմ: Սրանք լուրջ մարտահրավերներ են, որոնց մենք պետք է պատրաստ լինեն թե որպես պետություն, թե նաեււ որպես հասարակություն:

«Գեոպոլիտիկա» հարթակն արդեն 4 տարեկան է 🙂
Այս տարիների ընթացքում հարթակը դարձել է հազարավոր մարդկանց ամենօրյա վստահելի ու անաչառ տեղեկատվության աղբյուրը և լուծել է իր ամենակարևոր խնդիրներից մեկը, այն է ձեռնոց նետել ավանդական ԶԼՄ-ներին ու ճեղքել այն տեղեկատվական պատնեշը, որը ստեղծվել էր տասնամյակների ընթացքում, որի նպատակն էր մարդկանց ստի ու կեղծիքի մեջ պահելը, մանիպուլացնելը, ծառայելը ինչ-որ մարդկանց կամ ուժերի շահերին։
Անհատապես շնորհակալ եմ բոլոր հետևորդներին, քանի որ հարթակը լսարան ձևավորել է հենց ձեր օգնությամբ, մենք չենք ունեցել, չունենք ու չենք ունենալու հովանավորներ կամ տերեր, անկախ լինելը սկզբունքի հարց է։ Այսօր էլ լավագույն նվերը, որը կարող եք անել, դա պարզապես ձեր ընկերների, հարազատների շրջանում խոսելն է այս հարթակի մասին ու հրավիրելն է նրանց այս հարթակ։
Ամեն ինչ առջևում է ✊️

Տիգրան Բալայանի հետ տեղի ունեցածի մասին՝ այլ տեսանկյունից
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Սադիկովից Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։ Խոսքը վերաբերում էր ֆիզիկական հաշվեհարդարի տրամաբանությամբ սպառնալիքներին։
Եթե մենք մի կողմ դնենք էմոցիոնալ ֆոնը, ապա ի՞նչ է ստացվում։ Թուրքիայի դեսպանի հրավերով Թուրքիայի դեսպանատանը տեղի է ունենում ընդունելություն, որին մասնակցում են նաև Հայաստանի դեսպանը ու Ադրբեջանի դեսպանը։ Ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպանը, լինելով հյուր, խախտելով անգամ էթիկայի կանոնները, միջադեպ է հրահրում ու սպառնալիքներ է հնչեցնում մեկ այլ հյուրի հասցեին։ Սա, նախևառաջ, նշանակում է, որ Ադրբեջանի դեսպանը անպատվել է Թուրքիայի դեսպանին՝ որպես հյուրընկալի։
Հայաստան - Թուրքիա շփումները, հարաբերությունների կարգավորման ու երկխոսության փորձերը Ադրբեջանի կողմից արժանանալու են ամենևին ոչ կառուցողական արձագանքի, ավելին՝ այդ արձագանքը իր մեջ թե՜ նախկինում, թե՜ հիմա պարունակել ու պարունակում է քաղաքական խանդին բնորոշ էլեմենտներ, ինչը հենց արտացոլվել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի պահվածքում։
Հայաստանը պետք է ամուր նյարդերով շարունակի այս գործընթացը, չտրվի սադրանքներին, ավելին՝ հրապարակային դարձնի այդ սադրանքների ողջ էությունը, ինչը դեսպան Բալայանը լավագույնս արել է։

Տիգրան Բալայանի հետ տեղի ունեցածի մասին՝ այլ տեսանկյունից Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Սադիկովից Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։ Խոսքը վերաբերում էր ֆիզիկական…
Իսկ հարգարժան Տիգրան Բալայանին, հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարը, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն է, կասեմ ժողովրդական հետևյալ խոսքը․ «դուխով, բայց կասկով»։
🇦🇲 Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում:
Forwarded from Андраник Ованнисян | Անդրանիկ Հովհաննիսյան
Поздравляю коллег из канала «Геополитика» с их юбилеем. Это один из немногих каналов в армянском сегменте, отличающийся профессионализмом и объективной подачей информации.
Кстати, в этом месяце мой авторский канал также отмечает свой четырёхлетний юбилей, но об этом позже.
© Андраник Ованнисян
Facebook | Instagram | YouTube

Telegram
The Geopolitics / Գեոպոլիտիկա
«Գեոպոլիտիկա» հարթակն արդեն 4 տարեկան է 🙂
Այս տարիների ընթացքում հարթակը դարձել է հազարավոր մարդկանց ամենօրյա վստահելի ու անաչառ տեղեկատվության աղբյուրը և լուծել է իր ամենակարևոր խնդիրներից մեկը, այն է ձեռնոց նետել ավանդական ԶԼՄ-ներին ու ճեղքել այն տեղեկատվական…