ԱրցախԻնֆո / АрцахИнфо
4.72K subscribers
10.4K photos
7.01K videos
3 files
11.1K links
Новости и аналитика на армянском и русском

📢 Հետևեք մեզ 👇👇

Telegram-ում՝ https://t.iss.one/Arcaxinfo

Бот для связи с администрацией

https://t.iss.one/Arcaxinfofeedback_bot
Download Telegram
🤦‍♂️Քովիդի ժամանակ անօթևանին տուգանել են տանը չգտնվելու համար.

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի օրերին, մի շարք սահմանափակումներ էին գործում։ Քաղաքացիներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ գնումների, աշխատանքի կամ առողջական խնդիրները լուծելու համար։ Մտցվել էր տեղաշարժման թերթիկների պարտադիր օգտագործման պահանջ։ Արմեն Խալոյանին, որը անօթևան էր, տուգանել էին տանը չգտնվելու համար։

Արմեն Խալոյանն արդեն 20 տարուց ավել է, ինչ ապրում է փողոցում։ 2003 թվականին, երբ նա Լատվիայից վերադարձել է Հայաստան, իր տան դուռը փակ է գտել։ Չեխովի փողոցի 33 շենքի 7-րդ բնակարանը, որը մինչև 1999 թվականը պատկանել է Արմենին և նրա մորը՝ Լիզա Սարգսյանին, վաճառվել է։ Արմեն Խալոյանի պնդմամբ՝ թեև ինքը եղել է բնակարանի համասեփականատեր, առուվաճառքի գործարքը տեղի է ունեցել առանց իր գիտության և համաձայնության։ Բնակարանի վաճառքից կարճ ժամանակ անց Լիզա Սարգսյանը մահացել է։

Արմենը փորձել է դատական ճանապարհով հետ բերել իր տունը, սակայն չի հաջողվել։ Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա բողոքը և անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, սակայն Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ գնորդի։

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Արմեն Խալոյանը շարունակում էր ապրել փողոցում։ Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տուգանել են նրան՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու, տանից դուրս գտնվելու և դիմակ չկրելու համար։ Ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 300 հազար դրամ։ «Եթե տուն չունեմ, ինչպես պետք է տանը մնայի։ Դիմակ գնելու համար գումար էլ չունեի։ Խնդրել եմ ոստիկաններին դիմակ տրամադրել, սակայն մերժել են»,- ասում է Արմենը։

Խալոյանն այս տարի աշխատանք է գտել։ Ապրիլից նա աշխատում էր «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ում, որպես պահակ։ Սակայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հինգ ամիս շարունակ պահումներ է արել նրա աշխատավարձից՝ մոտ 200,000 դրամ։ «Օգոստոսին ինձ կանչեցին ու ասացին, որ այլևս չեմ աշխատելու այնտեղ, որովհետև իրենց հանցագործներ պետք չեն։ Եթե տուգանվել եմ դիմակ չկրելու համար, ուրեմն հանցագո՞րծ եմ»,– հարցնում է Արմեն Խալոյանը։

Նրա փաստաբան Սամվել Մարտիրոսյանը «Հետք»-ին հայտնեց, որ հայց են ներկայացրել վարչական դատարան տուգանքներն անվավեր ճանաչելու համար։

«Մենք արդեն դիմել ենք վարչական դատարան, բայց պետական տուրքի վճարման հետ կապված խնդիր ունենք։ Արմենը, բնականաբար, այդքան գումար չունի պետական տուրք վճարելու համար։ Խնդրել ենք դատարանին տարաժամկետել պետական տուրքերի վճարումը»,- ասաց փաստաբանը։

Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Ոստիկանությունը անվավեր է ճանաչել կայացված ակտերից երկուսը։ Փաստաբանի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ մյուս ակտերը նույնպես իրավաչափ չեն։

«Մարդն ասում է՝ ես բնակվելու վայր չունեմ, ու՞ր գնամ։ Սա պետության խնդիրն է։ Հարգելի պետություն, դու միջոցներ ձեռնարկիր, քո քաղաքացուն ապահովիր տանիքով, և եթե դու դա չես ապահովել, ուրեմն փողոցում մնացած մարդուն չես էլ կարող սանկցիայի ենթարկել»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը։

@arcaxinfo
🤡ՔՊ-ականները մաքրում են իրենց գրագրությունները, որ Աղազարյանի նման չխայտառակվեն.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովից հետո ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել։

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով վերջին օրերին հայտարարել է, որ իրենց դռնփակ նիստերից, ժողովներից արտահոսք կազմակերպողը արժանանալու է Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին. ոչ միայն կհեռացվեն, այլեւ հանրային կերպով կխայտառակվեն։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական «բարկացած» ժողովից հետո իշխանականների շրջանում մի իրարանցում է սկսվել. ՔՊ-ականները ջնջում, մաքրում են իրենց խոսակցությունները, գրագրությունները, չաթերը, նկարները, անձնական բնույթի տեղեկությունները, որպեսզի մի գեղեցիկ օր էլ այդ ամենը չհայտնվի վարչության նիստում, եւ իրենք չընկնեն Հովիկ Աղազարյանի օրը։

Բանն այն է, որ ՔՊ-ականներից շատերն իրենց հեռախոսներում ավելի վատ բովանդակություններով խոսակցություններ ու լուսանկարներ ունեն, ու եթե հանկարծ մի օր դրանք հանրայնացվեն, նրանց էլ ոչինչ չի փրկի։

Մի կողմից էլ իշխանականների սիրտը չի հանգստանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահները կարող են անգամ նրանց հին ու ջնջված նամակագրությունները վեր հանել ու որպես կոմպրոմատ օգտագործել իրենց դեմ։ Դրա համար էլ ՔՊ-ականները շատ լուռ են. ոչ ոք չի ցանկանում «սխալվել»»:


@arcaxinfo
🤡ՔՊ-ն իրեն նույնականացնում է պետության հետ, ՔՊ-ի գաղտնիքները՝ պետական գաղտնիքի հետ․ Վահագն Ալեքսանյանը խոստովանեց՝ ինչու է հեռացվել Աղազարյանը.

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի հերքում, որ այսօրվա նիստի օրակարգում Հակոբ Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարցն է՝ հորդորելով սպասել նիստի ավարտից հետո հաղորդագրությանը։

«Ես վարչության փոխնախագահն եմ, միանշանակ տեղյակ եմ օրակարգից, բայց մենք ունենք նման մոտեցում, որ մեր նիստերի մասին տեղեկություն տալիս ենք նիստերի ավարտին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վահագն Ալեքսանյանը։

Դիտարկմանը՝ արդյոք հորդոր, խնդրանք կլինի, որ Հակոբ Ասլանյանը մանդատը վայր դնի՝ Ալեքսանյանը նշեց՝ երկար տարիներ հետևել է, թե ինչպես են ընդդիմադիր լրատվամիջոցներն ամեն նիստից հետո փորձում հնարավորինս շատ հարցազրույց ստանալ Հակոբ Ասլանյանից, Հովիկ Աղազարյանից՝ փորձելով ստանալ հնարավորինս շատ սկանդալային վերնագիր՝ դրանով հարվածելու ՔՊ կուսակցությանը և խմբակցությանը։

«Խնդրում եմ դադարել օգտագործել և շահագործել այդ ռեսուրսը։ Ինչ-որ ընդդիմադիր լրատվամիջոց կա, որ կհերքի՞ դա»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ խնդրահարույց է, երբ կառավարող խմբակցությունից եղել է ընդդիմադիր լրատվամիջոցին արտահոսք տվող պատգամավոր։

@arcaxinfo
🤷‍♂️Արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում են գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից.

Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից:

/Լևոն Քոչարյան/

@arcaxinfo
🤷‍♂️1908 թվականի հուլիսին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զինված ապստամբությունից հետո երիտթուրքերը մեծ խոստումներ էին տալիս հայերին։ Նույնիսկ շքեղ նվերներով էին հայերին դիմավորում Նիազի և Էնվեր բեյերը, հայ քաղաքական ու մշակութային գործիչներն էլ ոգևորված էին, թե հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Չանցած 1 տարի՝ 1909 թվականի ապրիլի սկզբին Ադանայում ու Հալեպում (այն ժամանակ Թուրքիայի տիրապետության տակ) թուրքերը կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդեր։ Բանտերից հանեցին 500 հանցագործների և ուղարկեցին հայերի վրա։ Մոտ 10 օրվա ընթացքում Ադանայի ու Հալեպի շրջաններում սպանվեց ավելի քան 30,000 հայ, որից 20 հազարը՝ Ադանայում, 10 հազարը՝ Հալեպում։

Մեր ժամանակներում՝ 2024-ին, երբ Սիրիայում իշխանության են հասել Թուրքիային ենթակա զինված խմբավորումները, Հալեպում հայերի հետ հանդիպած նրանց ներկայացուցիչները կրկին խոստացել են ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը։ Իսկ ահա Էրդողանը հայտարարել է, թե Հալեպը նորից լինելու է Թուրքիայի ենթակա տարածք։

Հիմա լսում եմ ժամանակակից հայ քաղաքական ու մշակութային գործիչներին։ Շատերը կրկին ոգևորված են, թե Սիրիայի թուրքական իշխանությունները խոստացել են, Հալեպի հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Վախենամ, ամիսներ հետո ականատես լինենք նոր ողբերգության։ Ախր ո՞նց կարելի է կրկին հավատալ մի երևույթի խոստամ, որը կոչվում է թուրք և ահաբեկիչ։

Իմ կարծիքով, Հալեպի հայերը պիտի օր առաջ պիտի տեղափոխվեն Հայաստան՝ վաճառելով իրենց ունեցվածքը և այստեղ նոր տուն ստեղծեն, այլապես մեծ է վտանգը, որ կզրկվեն ամեն ինչից, եթե կարողանան կյանքը պահպանել։

Սիրիան մեր հայրենիքը չէ, որ ամեն գնով փորձենք հայերի գոյությունը այնտեղ պահպանել։ Եթե կա կենսական վտանգ, պետք է կանխել այն ու հեռանալ՝ զերծ մնալով ցեղասպանության վտանգից։

/Նաիրի Հոխիկյան/

@arcaxinfo
🤡🤷‍♂️🤦‍♂️Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակը պետական գաղտնիք է.

ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների քանակը, ինչպես նաև այդ մեքենաների ձեռքբերման ու սպասարկման համար հատկացված միջոցները պետական գաղտնիք են։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման։

«Մենք դեկտեմբերի 6-ին Արայիկ Հարությունյանին ուղղված հարցմամբ աշխատակազմի ղեկավարին խնդրել էինք հայտնել, թե քանի ծառայողական մեքենա է սպասարկում ՀՀ վարչապետին, թե վերջին 3 տարիների ընթացքում քանի մեքենա է ձեռք բերվել վարչապետին սպասարկելու համար, որքան գումար է հատկացվել այդ մեքենաների ձեռքբերման համար, որքան է կազմում այդ մեքենաների տարեկան սպասարկման գումարը։ Այս հարցերից որևէ մեկին պատասխան այդպես էլ չենք ստացել։

Այսօր ստացված գրության մեջ, հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին, ասել են, թե այդ տեղեկատվությունը դասվում է պետական գաղտնիքի շարքին։ Ասել է թե՝ հարկատուները չեն կարող իմանալ, թե իրենց հարկերից որքան գումար է ծախսվում Փաշինյանի մեքենաների համար։

Փոխարենը մասամբ պատասխանել էին մեր մյուս հարցերի, թե ընդհանուր առմամբ քանի ծառայողական մեքենա է սպասարկում կառավարությանը, կառավարության որ պաշտոնյաներին են դրանք սպասարկում, որ պաշտոնյաների սպասարկման համար են վերջին 3 տարվա ընթացքում նոր մեքենաներ ձեռք բերվել ու որքան գումար է հատկացվել այդ նպատակով։ Նոր գնված գնված մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն, իհարկե, չկար, սակայն մեզ հայտնել էին, որ վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 տրանսպորտային միջոց։

Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ մինչ նոյեմբերի 22-ը, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից առաջ հրապարակած տեսանյութում կրճատում էր ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 40 ավտոմեքենա, նոյեմբերի 22-ից հետո՝ նրանց թիվը կրճատվել էր 13-ով և դարձել 27։ Կառավարությունից մեզ պարզաբանեցին, որ նախորդ 3 օրերի ընթացքում մեքենաներից ևս մեկը դուրս էր գրվել աշխատակազմի ավտոպարկից։

Ստացվում է, որ ըստ հարցման՝ այսօր վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 ավտոմեքենա՝ այն դեպքում, երբ մինչև նոյեմբերի 22-ը նրանց թիվը 40-ն էր։ Այս կրճատումը կարող էին տպավորիչ լինել, եթե չլիներ մի մեծ բայց....

Բանն այն է, որ «Փաստինֆոն» համանման հարցում էր կատարել նաև 5 տարի առաջ՝ 2019 թվականին, երբ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էր Էդուարդ Աղաջանյանը»,-ասվում է լուրում։

@arcaxinfo
🤦‍♂️🤬 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին ահազանգում է՝ բռնության է ենթարկվել - «Ոստիկանը ծնկները դրել էր վրաս, հայհոյում էր ու հարվածում, ասում էր՝ մեկ է բողոքելու է ու խփում էր»․

Forrights.am-ին է ահազանգել 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը և նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է նեթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Երեկ համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, որից հետո, ըստ իր պնդումների, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։

«Ես արդեն 15 տարի է այստեղ (Բաբաջանյան փողոցի Զովք սուպերմարկետի դիմացի մայթին) առևտուր եմ անում, ոչ մեկին չեմ խանգարում։ Երեկ ժամը 2:30 հավաքվում էի գնայի տուն, առևտուր չկար, մեկ էլ այդ պահին մի 70 հոգի՝ քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցներով, ոստիկաններով լցվան վրես։ Տեսնեմ ամեն մեկը մի հատ յաշիկ է վերցրել, վազում է, ասում են՝ քաղաքապետարանից ենք առգրավում ենք։ Մի 100 հազար դրամի ապրանք են տարել»,-ներկայացրեց Սամվել Արշակյանը՝ նշելով, որ երբ ապրանքն առգրավել են, ինքն ու կինը բարձր տոնով են սկսել խոսել առգրավվողների հետ, ինչին ի պատասխան ոստիակնությունը սկսել է վիրավորել Սամվելի կնոջը։

Ոստիկանությունն ապրանքս տանում էր, տոնս բարձրացրեցի, իրենք տանում էին դրան, որ տոնս բարձրացնեմ, որ միանգամից ջարդեն։ Մեկ էլ ոստիկաններից մեկը կնոջս մասին ասաց՝ լրբին ասա, թող ձենը կտրի, ասացի լիրբը քո կինն է։ Ինձ ասաց՝ արա էդ ձենդ բարձրացնում ես, ասացի դու ես ստիպում, մեկ էլ, թե բա սրան բերման ենթարկեք»,-ասում է Սամվելը և հավաստիացնում, թե իրեն նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան ու հայհոյանքերով ուղորդվող ծեծի ենթարկել։

«Միանգամից գլուխս կախեցին, ոնց հանցագործներին են անում, որ զենք է լինում մոտները կամ թմրանյութ։ Տարան քցեցին բորդյուրի վրա, հետո մտցրեցին ավտոն, նստեցրեցին հետևը։ Ով նստել էր կողքս գլուխս կոխել էր նստարանի արանքը, ծնկներով հելել էր վրաս։ Օպել մակնիշի ավտոմեքենա էր, բայց իրենք համազգեստով էին։ Մտցրեցին ավտոն ու իմ հետ ամենավերջին քֆուրներով խոսեցին։ Մինչ ոստիկանության Շահումյանի բաժին (Մալաթիայի բաժին) իմ գլուխը նստարանի արանքն է եղել, մեկն ասաց՝ հերիք է խփես, խփողն ասաց՝ մեկ է սա բողոքելու է։ Քֆուրներով խփում էր՝ կբողեքես, ինչ կանես, տունդ սենց կանեմ։ Ասում եմ բերանս չորացել ա, թող շնչեմ, ասում ա՝ սրա տունը մեր տնից լավն ա ու խփում է։ Երկու հոգով էին խփում»,-ասաց Սամվել Արշակյանը՝ նշելով, որ ոստիկաններին, որոնք չեն ներկայացել, հայտնել է, թե աչքերի հետ կապված խնդիր ունի, երբ դա լսել են, ըստ քաղաքացու, խփել էլ են աչքերին։

«Էն մեկն էլ ասաց նայի ինձ, քֆուր կերավ, որ չի խփի, նայեցի՝ երկու անգամ ձեռքով խփեց աչքերիս»,-ասում է նա ու ցուց է տալիս մարմնի կապտուկները, որոնք պնդում է, թե ոստիկանների հարվածների հետևանքով են եղել։

Սամվել Արշակյանը նշում է՝ չգիտի, թե ո՞ւմ դիմի, որ իր իրավունքերը պաշտպանի։ Նշում է՝ ոստիկանության բաժնում ևս բռնության է ենթարկվել։ «Այդ նույն ոստիկանները նաև բաժնում էին խփում ինձ, ասում է, որ պետք է բողոքես սա էլ կեր ու խփում է։ Ինձ ասում է՝ շլվարս բացեմ, միլիցուն տենաս, պաչես։ Ոստիկ»անությունում դու իրենց համար մարդ չես, ինձ ասում էին չոքած մնա, սա քո տունը չէ,-ասաց նա։

Դեպքի առնչությամբ ահազանգ է եղել ՄԻՊ գրասենյակ։ Forrights.am-ին կառույցից հայտնեցին, որ «դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին է զանգահարել Սամվել Արշակյանի մայրը և հայտնել, որ որդին ձերբակալվել է՝ խնդրելով ճշտել որդու գտնվելու վայրը։ Նշել է նաև, որ նախքան ձերբակալվելը տեղում ոստիկանների կողմից ուժ է գործադրվել որդու նկատմամբ։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ճշտել է Սամվել Արշակյանի գտնվելու վայրը։

ՆԳՆ-ից էլ հայտնեցին․ «Քաղաքացու ահազանգը ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ուսումնասիրվել է և բռնության դեպքեր չեն արձանագրվել, թե բաժնի ներսում, թե դրսում գտնվող տեսախցիկներում»։

Նկատենք, սակայն, որ քաղաքացու ահազանգն այն մասին է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանության ճանապարհին։

Մանրամասները՝
տեսանյութում։

@arcaxinfo
🥶 Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Սպասարկող կազմակերպություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2020 год .

Тысячи мальчиков погибали , отдавая жизнь за армянскую землю .

Тысячи лучших сынов Армении и Арцаха , так и не узнали , что их судьба была решена кучкой мразей , стрелявших им в спину .

Тысячи лучших парней ушли непобежденными …

Тысячи парней , за которых нация обязана отомстить …
Forwarded from Mina_Z
Слушая турецкого выкормыша Рубиняна, теперь я точно знаю для кого на пакетиках силикагеля в упаковках новой обуви пишут "НЕ СЪЕДАТЬ!».

Россия, оказывается, сама хочет уйти из региона.
пиндосы хотят, англичанка хочет, турки мечтают, Россия хочет, а пашинян против, поэтому запрещает въезд российским гражданам и собирается закрыть российское вещание.

«РМК сами ушли из Карабаха, хотя должны были оставаться ещё пару лет»- говорит пацак Эрдогана.

И то верно, с чего это вдруг миротворцы встали и ушли. Подумаешь, пашинян признал Арцах азерским и запретил перемещение войск в помощь Арцаху по армянской территории, а легальный и легитимный президент Арцаха писал челобитную в Брюссель.
Пусть бы остались и воевали до последнего Ивана.
Да, Рубин оглу?

https://t.iss.one/ArmenianVendetta/41687
Forwarded from Yerevan․Today Rus
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🤦‍♂Армения для окончательного примирения с Азербайджаном должна изменить конституцию и согласиться на роспуск Минской группы ОБСЕ, заявил Алиев в интервью ВГТРК и РИА Новости.

@rusyerevantoday
❗️ По приказу 30-летней министра внутренних дел Армении главы охраны Пашиняна Арпине Саркисян, освобождены от занимаемых должностей заместитель директора Спасательной службы МВД, полковник Спасательной службы Егор Карапетян, заместитель директора Спасательной службы МВД, полковник Спасательной службы Давид Саркисян и начальник отдела общинной полиции Аштарака, подполковние полиции Сергей Мартиросян.
Они освобождены от занимаемых должностей согласно собственным заявлениям
, — сообщил СМИ пресс-секретарь МВД Нарек Саркисян.

Другими приказами министра Вардан Матевосян назначен на пост заместителя начальника службы миграции и гражданства МВД, а Мариам Геворкян, Ирина Давтян и Тигран Мкртчян вновь назначены на посты заместителей начальника службы миграции и гражданства МВД. #Армения

👌 Подпишись на Параллель Z
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥶Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Արագածի տարածաշրջանում բուք է։ Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում նույնպես բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
🤦‍♂️🤬Ալիևի հայտարարությունից հետո ՔՊ-ականներն ընդհատակ են անցել.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանցիների վերինտեգրման» խնդրին։

Բաքվի բռնապետը նշել է, որ 1980-ականների վերջին և 1990-ականներին Հայաստանից հարյուր հազարավոր ադրբեջանցիներ են արտաքսվել և հիմա 300 հազար ադրբեջանցի, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի պայմաններ ստեղծվեն նրանց վերադարձի համար։

«Այն, որ 1990-ականների սկզբին նրանց արտաքսել են այնտեղից, չի նշանակում, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն»,- ասել է Ալիևը, ապա հավելել, որ դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աշխատանքային հեռախոսահամարը նշված չէ կառավարության կայքէջում, փորձեցինք կապ հաստատել նրա տեղակալներից 2-ի՝ Արթուր Հովսեփյանի և Տարոն Չախոյանի հետ, վերջիններս նույնպես հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, բայց իշխանական պատգամավորը նույնպես հեռախոսազանգերին չպատասխանեց։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս հեռախոսազանգերին չպատասխանեցին։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ևս հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Տպավորություն է, որ ամենաբարձր մակարդակով հրահանգ է իջեցվել գերատեսչություններին, որպեսզի որևէ զանգի չպատասխանեն, որևէ լրատվամիջոցի մեկնաբանություն չտան, մինչև ՔՊ փակ նիստում Փաշինյանի գլխավորությամբ կորոշեն, թե ինչպես պետք է արձագանքեն Բաքվի բռնապետին։

Բայց իշխանությունների այս լռությունը և ընդհատակ անցնելը մի բան է հուշում, որ 300․000 ադրբեջանցիների՝ ՀՀ տեղափոխվելն ու բնակություն հաստատելը օրակարգ է մտել, այլապես 1 րոպե առաջ կշտապեին հերքել կամ հակադարձել Ալիևին։

@arcaxinfo
🤷‍♂️😔Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների եւ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման ուղղությամբ Նիկոլի կառավարությունը ոչինչ չի անում:

Ընդդիմությունը սա բազմիցս ֆիքսել է եւ բազմիցս արժանացել ՀՀ իշխանությունների հակադարձումներին, թե ամեն ինչ արվում է մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Դուք մեզ խանգարում եք՝ ընդդիմությանն ասում են իշխանությունները: Ինչ պետք է եւ ինչ հնարավոր է, արվում է՝ հավատացնում է Նիկոլը, հավատացնում է Արարատ Միրզոյանը… Կոնջորյանը, որ Կոնջորյան է, նա էլ է հավատացնում: Իսկ մենք գիտենք, որ եթե ՀՀ իշխանությունները մի բան շատ են հավատացնում, ուրեմն ստում են, ժամանակակից բառապաշարով ասած՝ «տուֆտում» են:

ՀՀ իշխանությունները, մինչդեռ, կարող էին շատ բան անել այս հարցը փակելու ուղղությամբ:

Օրինակ, կարող էին «խաղաղության պայմանագրում» ներառել կետ՝ հայ բոլոր գերիների վերադարձ: Գոնե նման առաջարկ արե՞լ են: Չգիտեմ, ամեն ինչ ծածկված է անթափանց վարագույրի հետեւում:
Փոխարենը Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ չի վերադարձնի ռազմագերիներին: Ադրբեջանը չի կարող նման բան հայտարարել, դա դեմ է բոլոր միջազգային օրենքներին: Եվ մնում է միայն ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն էլ առաջարկել, որ նման հարց քննարկվի «բանակցություններում»:

Ադրբեջանին, բնականաբար, ռազմագերիները պետք են՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար՝ շանտաժով լինի դա, վախեցնելով, թե մեկ այլ ճանապարհով:

Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, եւ, պատկերացրեք, երբ տեսնի՝ չի կարողանում իր ուզածին հասնել, չի խնայելու անգամ Նիկոլ Փաշինյանին:

Մենք հո գիտենք՝ ինչ պատերազմ է եղել Արցախի դեմ, ինչ դերակատարում են ունեցել ՀՀ իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն այդ պատերազմում, ինչպես են համագործակցել Ադրբեջանի հետ, ինչպես են հանձնվել Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Լաչինը, մյուս տարածքները:

Եվ սպասել, որ ՀՀ իշխանությունները, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ռազմագերիների հա՞րց կբարձրացնեն:
Միամտություն: Ծպտուն էլ չեն հանի:

Կարող է, չէ՞, Ալիեւն այնպիսի բացահայտումներ անել Նիկոլի մասին, որ Հայաստանում իսկույն անկայուն վիճակ ստեղծվի, եւ իշխանափլուզում տեղի ունենա:

Գող՝ սիրտը դող. հենց այս վիճակում են այսօր ՀՀ իշխանությունները, լռում են ստիպված, ցույց են տալիս, որ Արցախի հարց ընդհանրապես չկա, Արցախ չկա, արցախցիներ չկան, ռազմագերիներ չկան:

Ջայլամ տեսե՞լ եք…
Սրանք ջայլամ են, մի բան էլ՝ շատ վախեցած ջայլամ:

/Մաս 1/👇

@arcaxinfo
👆/Մաս 2 /

Հիշո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում Հայաստանում, երբ Բաքվից «արտահոսք» եղավ, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին:
Նշում էին, որ առաջիկա օրերին կհրապարակեն այդ հարցազրույցը:

Ո՞ւմ էին լսեցնում կամ, որ ավելի ճիշտ կլինի, ո՞ւմ էին վախեցնում այդ լուրով: Հարցազրույցն այդպես էլ չհրապարակվեց:

Ինչո՞ւ…

Այո, որովհետեւ ով պետք է վախենար այդ հարցազրույցից, վախեցավ, պոչը մտցրեց ոտքերի արանքն ու տազ արեց, գուցե զանգեց Մհեր Գրիգորյանին՝ տես ինչ են ուզում դրանք, տուր, միայն թե խայտառակ չլինեմ:
Բայց հարցազրույցը, եթե իսկապես նման բան կար, հո չանհետացա՞վ, կարող է, չէ՞, ՀՀ իշխանությունների գլխին այն եւս մեկ անգամ օգտագործվել որպես մահակ:

Մյուս կողմից էլ՝ ո՞վ կարող է բացառել, որ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներից էլ նման հարցազրույցներ չեն վերցրել կամ մյուսներին էլ չեն ստիպել՝ ասել բաներ, որոնք, մեղմ ասած, կաթվածահար կանեն ոչ միայն Նիկոլին, այլեւ ողջ հայ ժողովրդին, որն առանց այն էլ կաթվածահար է Նիկոլի 6-ամյա իշխանությունից:

Կույրն ի՞նչ կուզի… Երկու աչք:
Մարդակեր Ալիեւն ի՞նչ կուզի… Նիկոլի նման «հակառակորդ»:

Այո, հենց Նիկոլի նման՝ վախկոտ, տգետ, փողի մեռած, պաշտոնի գերի, անանցյալ եւ անապագա:

Ավելի կառավարելի էակ, քան Նիկոլի նման «հակառակորդն» է, չկա:

Ադրբեջանի ոչ մի ղեկավար Նիկոլի նման նվեր չի ստացել իր կյանքում:
Նվերն ի՞նչ է որ, գանձ, իսկական գանձ:

Ուրիշ ո՞վ կարող էր Նիկոլի նման էշի տեղ դնել սեփական ժողովրդին ու ցույց տալ, թե ոչինչ տեղի չի ունենում՝ հեծանիվ քշեր, դալլաքություն աներ, կնոջը ճաշ եփելիս նկարահաներ, կնոջ հետ իր ինտիմ կյանքը պատմեր եթերում…

Մի խոսքով՝ իրեն գժի տեղ դներ:

Մարդ արդեն չի էլ իմանում՝ ադեկվատ է, ադեկվատ չէ, կարելի՞ է նրանից որեւէ պատասխանատվություն ակնկալել, թե՞ ոչ:

Երանի ինչ-որ բան պատահի՝ կորչի, գնա:
Մի գրող էլ չի կպնում, որ տեսնենք՝ ինչ կարելի է անել այս խայտառակությանը վերջ տալու համար:

Ի դեպ՝ Ադրբեջանի դատախազությունը մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել, որով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։

Ի՞նչ եք կարծում, Նիկոլն ու նրա կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեին այս նորությանը:
Միայն թե չասեք՝ Արարատ Միրզոյանին պետք է թռցնեին Բրյուսել, որ անհրաժեշտ մարդկանց ոտքի հաներ:

Ոչ, ոչ, Նիկոլը չէր կարող նման բան անել: Նա պետք է Աննայի հետ դուրս գար եթեր եւ պատմեր իրենց համատեղ կյանքը՝ ինչպես են հանդիպել, ինչպես են 4 երեխա ունեցել՝ դե յուրե ամուսնացած չլինելով:

Երեւի Բաքվում էլ են զարմացել, թե էս ինչ գանձ ունեն իրենք՝ ի դեմս Փաշինյան ամուսինների:

ՀԳ. Սիրելի ընթերցող, իմ կարծիքով՝ այս ամենը շատ տխուր կլիներ, եթե այսքան զզվելի չլիներ:

Ի՞նչ կասես:

/Էդիկ Անդրեասյան/

@arcaxinfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️300,000 ադրբեջանցի է տեղափոխվելու Հայաստան․ պատրաստվեք․

Չի կարող թշնամի պետության ղեկավարը փողկապ կապի ու լուրջ բաներից խոսի, դու դա չլսելու տաս ու կապիկություն անես։ Չի լինում, դա երկար չի աշխատում, հետո կանգնում ենք փաստի առաջ

«Կարճ ասած»

@YerevanTodaynews
🤦‍♂️Աննա Հակոբյանի` Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին

Ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին Panorama.am-ի հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից ցինիկ պատասխան են տվել։

🔷«Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ  կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:

🔷Ավելի ցինիկ պատասխան, հնարավոր չէր պատկերացնել։

🔷Կարելի է ենթադրել, այս պատասխանի նպատակը Աննա Հակոբյանի ծախսած գումարների չափով հետաքրքրվող լրագրողին վիրավորելն է, որ էլ մյուս անգամ չհանդգնի նման հարցեր տալ։ Հակառակ դեպքում կարող էին, օրինակ, իրենց նախաձեռնության շրջանակում սերտած դասերի հիման վրա մերժել տեղեկատվության տրամադրումը՝ մատնանշելով հիմքը։

@armnationalfront
❗️ 🤷‍♂️2-րդ օրն է՝ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակվելու դիմումի մասին Ալիեւի հայտարարությանը։

Հերքման բացակայությունը հիմք է տալիս կարծելու, որ նման քննարկումներ, բանակցություններ, այդուհանդերձ, եղել են։

«Փաստինֆո»-ն դեռեւս երեկ գրավոր հարցում ուղարկել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրել են ԱԳՆ-ին, թեեւ վերջինս կարծես թե իրավասություն չունի այդ թեմայով մեկնաբանություն տալու։ Համեայն դեպս, խոսնակը չի արձագանքում հարցերին, թերեւս սպասում են Փաշինյանի հրապարակային որեւէ հայտարարությանը, ինչից հետո ի պատասխան գրավոր հարցման ուղղակի գրություն կգրեն, թե Փաշինյանն այդ մասին խոսել է...

Նշենք, որ կառավարությունից ու ԱԳՆ-ից ակնկալել էինք իմանալ, թե իրոք նման դիմում ստացվել է, եթե այո, ապա երբ ու ինչ ձեւաչափով։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Азербайджанский бастард Пашинян выложил видео, о том что четыре дома в селе Неркин Ханд Сюникской области отремонтировано , а то, что благодаря этому пидарасу с трёх сторон окружены дома врагом — эта тварь не говорит.