ԱրցախԻնֆո / АрцахИнфо
4.67K subscribers
10.7K photos
7.23K videos
3 files
11.3K links
Новости и аналитика на армянском и русском

📢 Հետևեք մեզ 👇👇

Telegram-ում՝ https://t.iss.one/Arcaxinfo

Бот для связи с администрацией

https://t.iss.one/Arcaxinfofeedback_bot
Download Telegram
Հաղորդագրություն
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում

Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը

📌Քայլ 1.

Հայաստան մուտք գործելուն պես Ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում:

📌Քայլ 2.

Գնալ Գորիսի Պետական Դրամատիկական Թատրոնի կամ Վայքի Մշակույթի Տան շենք։
Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին առաջնային կարիքների գնահատում։
Այստեղ տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ հիգիենայի միջոցներ, սնունդ, տաք ծածկոց, դեղորայք, կհստակեցվի կեցության վայրի անհրաժեշտությունը, կեցության կարիքի դեպքում կտրամադրվի պետության կողմից ապահովվող կացարաններ։

Կեցության վայրով ապահովումը

📌Քայլ 3.

Հաշվառման գործընթացից հետո այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնել օգտվել կառավարության կողմից տրամադրված կացարաններից՝ սակայն չունեն սեփական տրանսպորտային միջոց կամ ունեն տեղաշարժման հետ կապված խնդիրներ՝ կապահովվեն տրանսպորտով և կտեղափոխվեն կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններ:

Սննդի, սոցիալական այլ կարիքների ապահովումը

📌Քայլ 4.

Կեցության, սննդի, առաջնային այլ կարիքների ապահովման նպատակով տեղահանված անձինք կարող են դիմել Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Կենտրոնները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ https://irazekum.am/ հարթակում։

Քայլ 5.

Տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։
Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։

Քայլ 6.

Հրատապ աջակցություն ստանալու նպատակով լրացրեք ձեր կարիքները https://e-soc.am/ հարթակում կամ զանգահարեք 114 թեժ գծին:


ℹ️Թեժ գիծ և Ուղեցույց

Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով գործում է 114 թեժ գիծը, տրամադրվող աջակցություններից օգտվելու ուղեցույցները և անհրաժեշտ կոնտակտները հասանելի են irazekum.am հասցեում։

ℹ️Անվճար շարժական կապ ՀՀ տարածքում
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։

‼️Հորդորում ենք՝

📌 պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար: Եթե, այնուամենայնիվ, մուտք եք գործել ՀՀ տարածք, սակայն չեք հաշվառվել՝ կարող եք մոտենալ 60-ից ավելի համայնքներում կառավարության կողմից ստեղծված հումանիտար կենտրոններ, Երևանի վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։

📌 նրանք, ովքեր չեն հաշվառվել, կացարան չունեն և հայտնվել են Երևանում՝ մոտենալ Փարաքարի Մշակույթի տուն (հասցե՝ Նաիրի 40)՝ դեպի ՀՀ տարբեր մարզերում գտնվող կացարաններ տեղափոխումը ապահովելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։

📌 փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 010370264 հեռախոսահամարով։

📌 հետևել պաշտոնական ցուցումներին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում իրազեկված լինելու համար:
🤦🤬🤦Մարտակերտից բռնի տեղահանված Կարինե Այվազյանն ահազանգում է, կացարանում, որ պետությունը տրամադրել է, անմարդկային պայմաններ են։

«Փաստինֆոյի» հետ զրույցում կինը պատմեց, որ Գորիսից, որտեղ հաշվառվել են, իրենց ասել են, որ գնան Մարտունի։ «Մարտունիից էլ գյուղապետը մեզ գյուղ է բերել, մի տուն տվեցին, տունը, ո՞րն է, գոմ է, ու էդ գոմում մենք ենք։ Ոչինչ չկա, ընդհանրապես ոչինչ, անգամ ջուր չկա, բաղնիք- զուգարան չկա։ Երեկ մենք ենք զուգարան սարքել, նաև գազ քաշեցին, որ կարողանանք գոնե ուտելիք սարքել, այն էլ տան տերն եկավ, ասաց՝ էնպես չանենք, որ գազի վարձն իր վրա մնա։ Միայն մահճակալ կա տանը, ոչ սեղան կա, ոչ աթոռ, ոչ սպասք։

Գյուղապետը մի քիչ մակարոն ու բրինձ է բերել, ոչ մի հիգիենայի պարագա, բայց ձեռքներիս էլ ներկա պահին փող չկա, որ գնանք առնենք։

Մեզ բերել են թողել էս տանն ու գնացել, ոչ գյուղապետն է հետաքրքրվում, ոչ տան տերը, ոչ էլ պետությունից որևէ մեկը։

Գոմը տվել են, ասում են՝ յոլա գնացեք, ասում եմ՝ հիմա յոլա գնանք, բայց ձմռանն այստեղ մնալ չի լինի, տան տերն էլ ասում է՝ գազը քիչ վառեք, որ գումարը չմնա իր վրա»։
Կինը պատմեց, որ այդ տան համար իրենցից վարձ են պահանջում։ «Գյուղապետը տան տիրոջ հետ խոսեց, մեզ ասացին՝ 60 հազար փող պիտի տանք տան համար, տան տերը չէր համաձայնում, ասում եմ՝ էս ինչ տուն ա, որ 60 000-ով էլ չես համաձայնում տալ, ոչ ջուր կա, ոչ բաղնիք-տուալետ կա, ոչ մի բան չկա»։

Տիկին Կարինեն ընդգծեց, որ դեմ չեն լինի նույն գյուղում մնալ, միայն թե այնպիսի տուն լինի, որ կենցային պայմաններ լինեն։ «Մենք ամեն ինչ էլ կստեղծենք, բոլորս էլ աշխատող մարդիկ ենք, միայն թե հիմա այնպիսի տուն լինի, որ գոնե մի բաղնիք լինի՝ կարողանանք լողանալ, Ղարաբաղից մնացած կեղտը դեռ մեր վրա է, տեղ չունենք լողանալու»։

Նա նաև նշեց, որ Մարտակերտից միայն մի քանի տաք հագուստ են հասցրել վերցնել ու անձնագրերը։ «Արկը բակում պայթեց, պայթյունի ալիքից տունն ավիրվել է։ Հիմա ընտանիքով ենք այստեղ, տղաս 22 տարեկան է, Երևան է գնացել, հացի փռում արդեն աշխատում է։ Բարեկամի տանն է, բայց մեկ սենյականոց տուն է, առայժմ կմնա, մինչև մի ուրիշ տեղ տուն գտնի։ Մենք ամեն ինչ էլ ինքներս կանենք, բայց հիմա պայմաններն անտանելի են»։
❗️ՀՐԱՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Ավտոբուսները Վերածննդի հրապարակում են
Ով մնացել է արագ արձագանքեք !!!
098626264
❗️❗️Узнайте, все ли друзья, соседи, родные выехали?
Если кто остался - возможно, последние уже автобусы выедут с площади
Пожалуйста, не оставляйте никого 🙏🏻
Լուրը տարածողը Մանուշակ Ասրյանն է, հենց նա էլ տրամադրել է համարը։

Նաև գրել է, որ քաղաքում երիտասարդ կա, որ դեռ փնտրում է փողոցներում մարդկանց․․․ Հուսանք ճիշտ է․․․
⚠️Եվ այսպես, սկսվեց....

Իշխանությունը քննարկում է ռուսական հեռուստաալիքները անջատելու հարցը:

/Քպաթուրքական պատգամավոր լուսինե բադալյանօղլի, նույն ինքը Եռաբլուրում հռհռացող լուլու/
😔Ոնց հասկացանք մարդկանց խուճապից և վերջին ավտոբուսի մասին լուրերից, Արցախը լքելու վերջնաժամկետը այսօր է, այսօրվանից հետո թուրքնիկոլը թողնում է հնարավոր վիրավորներին ու անտառներում թաքնված մարդկանց բախտի քմահաճույքին և ալիևը հանգիստ կասի, /ում որ հայտնաբերեն ու չսպանեն/ որ մարդիկ մնացել են սեփական ցանկությամբ․․․
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🕯Արցախում սպանված եղբայրներին կհուղարկավորեն Մասիսում. «Թորքի մաման թող թափառի ինձ նման փողոցներում»
#արցախցիներ

@News_5TV
‼️‼️Друзья, помогите распространить информацию‼️‼️‼️
Багдасарян ( Адамян) Зоя Юрьевна.
Дата рождения: 04.07.1961.
Из Аскеранского района, село Норагюх.

Особые приметы : нет передних зубов на нижней и верхней челюстях, женщина одна, никого не знает!!!

Днем около 12:00 прибыла в г. Горис, после чего никак не можем связаться!!! Если кто-то ее увидит, найдет, пожалуйста свяжитесь по этому номеру 077863644‼️‼️‼️
❗️Հաղորդագրություն

В Горисе нужны волонтёры.

Благотворительный центр «Հուսո տուն» в настоящее время находится в Горисе и обеспечивает горячее питание.

Нужно им помочь с приготовлением еды и её разносом

Для регистрации: 010-24-29-68
❗️Հաղորդագրություն

Հարգելիներս, շատ եմ խնդրում, եթե հնարավոր ա, շատ եմ խնդրում ․․․

Ստեփանակերտ Գարեգին Նժդեհի 71 հասցեում են խնդրում եմ օգնեք վերցնել շանը․․․Անունը Չիտո ա․․․

/Մագա Գրիգորյան/

Հ․Գ․ Քանի որ մարդիկ դուրս գալու պահին պետք է ընտրություն կատարեին ընտանիքը թե կենդանին, մարդիկ բնականաբար ընտրեցին մարդկանց, ու բացի դրանից հասկանալի չէր, կթողեն արդյոք կենդանիների հետ, այդ պատճառով շատ կենդանիներ են մնացել։ Կենդանիներին էլ մեղք են սովամահ կլինեն կամ կսատկացնեն, կտանջեն։ Ով ունի հնարավորություն, վերցրեք ․․․
❗️Հաղորդագրություն

Ստեփանակերտի Սասունցի Դավիթ 60 շենքը , երկրորդ հարկի բնակչուհին մի քանի ժամ առաջվա տվյալներով մնացել էր տանը, անունը՝ Արեգա։ Չենք կարողանում կապ հաստատել, որպեսզի իմանանք, դուրս են բերել թե ոչ։
❗️Հաղորդագրություն

Երևանից դեպի Վանաձոր անհրաժեշտ է տեղափոխել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքը։ Երեխան էլ օրերս կոտրել է ոտքը։
Խնդրում եմ, օգնեք։
099711400
❗️Հաղորդագրություն
❗️Հաղորդագրություն

"Ընթերցողներից Ստեփանակերտում մարդ կա՞՞՞, խնդրում եմ օգնել գտնել ընկերուհուս տատիկին։ Տվյալները՝ ԱՄԱԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ 1940 թ։

Տղայի հետ է՝ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ 1962 թ. (տղան կոնտուզիա ունի, վատառողջ է)։
Մեկ օր է լուր չունենք, հեռախոսը նստել է, կապի դուրս չեն գալիս, 041731098 սա իմ համարն է, եթե լուր լինի, կխնդրեմ ինձ հետ կապնվել՝ +374 43 347233 Գրենա (թոռնուհին)
տատիկի համարը՝ +374 472 0286 (բայց ոնց հասկանում ենք, իր հեռախոսը նստել է)"
❗️Հաղորդագրություն
❗️Հաղորդագրություն
❗️Հաղորդագրություն
❗️Հաղորդագրություն