Ալբերտիչ | հեղինակային ալիք
404 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Արևմուտքի մարտավարությունը.

«Ես քեզ խփում եմ, բայց դու ինձ մի՛ խփի, հա՞։ Արի էդքանով սահմանափակվենք, լա՞վ»։

Անկախ նրանից՝ ինչպես կավարտվի Իրանի դեմ պատերազմը, ակնհայտ է, որ այլևս ԱՄՆ-ն աշխարհում որպես վստահելի չեն դիտարկվելու։

Ավելին՝ ամենայն հավանականությամբ առաջիկա տարիներին հենց ԱՄՆ-ի ներսում հանգիստ չի լինելու։ Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը կդադարի ուժային կենտրոն լինելուց, բայց իր ներգրավվածությունն աշխարհի տարբեր կետերում բավականին կնվազի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6
Արևմուտքն, իհարկե, զավեշտալի է։

Նախ, Թրամփն ու իր պաշտոնյաները ոգևորված հայտարարում են, թե ռմբակոծել են Իրանի միջուկային օբյեկտներն ու լուծել են խնդիրը, իմա՝ Իրանն այլևս միջուկային զենք չի ունենա։

Հետո հորդորում են Իրանին վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ՝ ատոմային ծրագրերի հարցով։

Բաբամ, եթե խնդիրը Իրանի միջուկային օբյեկտներն էին, դուք էլ, ասած Տռամպի՝ մե հրաշք, մե աննախադեպ, մե հեղափոխական էնպիսի հարված եք հասցրել էդ օբյեկտներին, որ հարցը փակված է, բա էլ ինչի՞ շուրջ եք ուզում բանակցել։

Ուրեմն, դուք սուտասան եք, բաբամ։ Սուտլիկ, որ Իսրայելի կաշին փրկելու համար բզում եք Իրանին, որ վերադառնա բանակցելու։ Դե, էդ ընթացքում էլ Իսրայելը շունչ կքաշի, հետո նորից մի հեքիաթ կհորինեք։

[Եթե անկեղծ՝ վստահ չեմ, որ մոտակա 1-2 ամսում կարելի է լինելու ակնկալել դեէսկալացիայի, թեև բանակցությունների իմիտացիա հնարավոր է]։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Ռուսաստանում որոշել են, որ չկա ավելի լավ բան, քան ի պատասխան ՌԴ քաղաքացի, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալմանը՝ կանխել մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան ալմաստի ներկրումը մի ընկերություն, որը փոխկապակցված է ՀՀ ԱԺ պատգամավոր... տա-դա-դա-դամ... Խաչատուր Սուքիասյանի հետ։

Հ.Գ. Վստահ եմ, առաջիկա օրերին կամ 1-2 շաբաթվա ընթացքում մեր փառապանծ իշխանությունը մի նոր բան է մոգոնելու՝ ինչ-որ խմբի կձերբակալեն, ինչ-որ դարի բացահայտում կանեն, որն ուղղակի կամ անուղղակի կապված է լինելու Ռուսաստանի հետ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
Ի՞նչ է տեղի ունեցել վերջին օրերին.

1️⃣ Թրամփը գերպոպուլիստական ոճով հայտարարում է, թե ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի 3 միջուկային օբյեկտները։

2️⃣ Իրանցիները հայտնում են, որ ա) օբյեկտներին լուրջ վնաս չի հասցվել, բ) իրենք Ֆորդոուի օբյեկտից վաղուց տարհանել են անհրաժեշտ ամեն ինչ։

3️⃣ Թեև ոչ մի կադր այդպես էլ չցուցադրվեց Սպահանի և Նաթանզի օբյեկտներից և հայտնի չէ, թե ինչ վնասներ են դրանք կրել, բոլորի ուշադրությունը Ֆորդոուի օբյեկտին էր հակված։ Ըստ կադրերի՝ իսկապես շատ լուրջ վնաս չի հասցվել։

4️⃣ Միևնույն ժամանակ՝ համացանցում երևացին կադրեր, ուր պարզ երևում էր, որ իրանցիները նախապես լոգիստիկ բեռնատարների և տեխնիկայի միջոցով տարհանել են օբյեկտը հնարավորինս փակել մուտքերը (հող լցրել):

5️⃣ Ի պատասխան ռմբակոծության՝ Իրանից այսօր արձակվել են հրթիռներ, որոնք բոլոր արձագանքներից դատելով՝ ավելի շատ խորհրդանշական բնույթ էին կրում։

Ըստ այդմ՝

1️⃣ ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ գործողություններն առավելապես հեղինակության հարվածներ էին։ Կբերի՞ դա խաղաղության, ինչպես Թրամփն է իբր թե փափագում…

2️⃣ Բանակցությունները հիմա Իրանի ներկայիս էլիտայի համար խիստ վտանգավոր են այն պատճառով, որ չնայած բանակցություններին Իսրայելն ու Միացյալ Նահանգները ջանքեր են գործադրելու Իրանում հեղաշրջում կազմակերպելու նպատակով։ Բանակցությունները չխանգարեցին Իրանի դեմ պատերազմ սկսելիս, չեն խանգարի նաև ներքին խժդժություններ հրահրելիս։

3️⃣ Թրամփի բոլոր հրապարակային փորձերը խաղաղարարի կերպարում ինքնահաստատվելու մինչ այս պահը ձախողվել են։ Թվում է, նա ամենից շատ պետք է շահագրգռված լինի բանակցություններում, բայց եթե նկատի առնենք վերջին երկու շաբաթում Թրամփի իրարամերժ ելույթներն ու գրառումները, հարց է ծագում՝ նա իսկապես ձգտում է Մերձավոր Արևելքում խաղաղության։

4️⃣ Այն պահին, երբ վերսկսվեն բանակցությունները, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի իշխանությունը կանգնելու է լրջագույն ներքին ճգնաժամի և իշխանությունը պահելու հարցի առաջ։ Իրանն այնպիսի ավերածություններ է բերել Իսրայելի վրա, որ «տեսաք, մենք հզոր ենք, վերջ տվեցինք Իրանի՝ միջուկային զենքի մասին երազանքներին» ոճում արդարացումները չեմ օգնելու Նեթանյահուին ներքին ցասման դեմ։

Հետևաբար՝

Ցանկացած պարագայում կոնֆլիկտն ավարտված չէ։ Միջուկային զենքն առիթ է, որն իրական չէ։ ՄԶ ունի նաև Հյուսիսային Կորեան, բայց չի կիրառել մինչ օրս։ Հարցը Մերձավոր Արևելքի տնտեսական հանգույցներն են, որոնց կառավարումը, ըստ արևմտյան էլիտայի (ում համար՝ գլոբալիստներ, ում համար՝ մասոններ, ում համար էլ՝ խորքային պետություն), պետք է իրենց համար վերահսկելի և կանխատեսելի ուժերի միջոցով լինի։ Քանի դեռ կան որոշակի ազդեցություն ունեցող երկրներ, որոնք կառավարվում են ՌԴ և ՉԺՀ հետ դաշինքներ նախընտրող վերնախավերի կողմից, Արևմուտքում չեն կարող լիարժեք վերահսկել բոլոր տեսակի հաղորդակցական հանգույցների ամենակարևոր խաչմերուկը՝ Մերձավոր Արևելքը։

Ուստի ամեն ինչ դեռ առջևում է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

«CEASEFIRE» եզրույթը ոչ մի կերպ չի նշանակում, որ կոնֆլիկտն ավարտված է։ Ցանկացած պարագայում այն ժամանակավոր բնույթ է կրում։

Որքան էլ Թրամփն իրեն ճղի, հավերժ խաղաղության նա չի հասել։

Ցավոք, մշտական հրադադարները միտված չեն կոնֆլիկտներն ավարտելուն։ Ժամանակակից միջազգային հարաբերություններում կոնֆլիկտները միջոց են գերտերությունների համար իրավիճակային շահեր հետապնդելիս կոնֆլիկտների կողմերին մշտական լարվածության և վերահսկողության ներքո պահելու համար։

Չկա կոնֆլիկտ՝ չկա զենքի վաճառք, չկա մրցակցություն, չկա մշտական վերահսկման մեխանիզմ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍51
Ինչպես և սպասելի էր՝ Նիկոլի կոշիկները հագած Թրամփի «հավերժ խաղաղությունը» տևեց ընդամենը 3-4 ժամ։

📌 Իսրայելական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իրանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իրանից հերքեցին, բայց դա արդեն էական չէ, քանի որ Իսրայելից հայտարարեցին, որ պատասխան հուժկու արձագանք է ստանալու Իրանի կողմից հրադադարի խախտումը։ Իրանից էլ արդեն հայտարարել են, որ հրադադարի ռեժիմի խախտումը հակառակորդի կողմից պատասխան է ստանալու։

🇮🇱 Ինչ է ստացվում։ Փաստորեն, Իսրայելը, որը հայտարարել էր, թե իր խնդիրը լուծել է՝ ոչնչացնելով Իրանի միջուկային և հրթիռային պոտենցիալը, ամեն դեպքում՝ այդ մասշտաբի խնդիր չի լուծել։

🇺🇸 ԱՄՆ-ը, որ հայտարարել էր, թե Իրանն այլևս ընդունակ չէ միջուկային զենք ստեղծելու, ըստ էության՝ լիարժեք ճշմարտությունը չի ասում, քանի որ արդեն իսկ լուրեր կան, որ Իրանին հաջողվել է պահել մոտ 400 կգ հարստացված ուրան (60%), որը համապատասխան մակարդակի հասցնելու համար զուտ ամիսներ են հարկավոր։

🇮🇷 Իսկ Իրանի համար այս էսկալացիան հետևություններ անելու լավ միջոց էր.

✔️ Իրանում արդեն հասկանում են Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները։

✔️ Կոնֆլիկտն օգնեց լավագույնս հասկանալ, թե ո՞վ է Մերձավոր Արևելքում և դրանից դուրս Իրանի դաշնակիցը, իսկ ով՝ հակառակորդ։

✔️ Կոնֆլիկտը թույլ տվեց բացահայտել գործակալական ցանցի հսկայական մասը, կոնսոլիդացրեց հանրությունը վերնախավի շուրջ՝ հնարավորություն ստեղծելով մոտ ապագայում դրա հիմքի վրա ամրապնդելու Խոմենեիի իշխանությունը։

[Աշխարհը մանեժ է դարձել, էլիտաները՝ ծաղրածուներ, մենք էլ՝ ինտերակտիվ հանդիսատես]։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ինչպես և սպասելի էր՝ Նիկոլի կոշիկները հագած Թրամփի «հավերժ խաղաղությունը» տևեց ընդամենը 3-4 ժամ։ 📌 Իսրայելական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իրանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իրանից հերքեցին, բայց դա արդեն էական չէ, քանի որ Իսրայելից հայտարարեցին, որ…
Վայ... ի՜նչ անհարմար բան ստացվեց։

Իսրայել։ Մի՛ գցեք այդ ռումբերը։ Եթե անեք՝ դա մեծ բռնություն կլինի։ Վերադարձրեք ձեր օդաչուներին. հիմա։

© Դոնալդ Ջ. Թրամփ,
Միացյալ Նահանգների նախագահ


Ամերիկյան օրացույցով հավերժը 4-5 ժա՞մ է։ Այ քեզ հրաշք, այ քեզ Թրամփ, այ քեզ աշխարհին խաղաղություն նվիրող աղավնյակ...

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤣3
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ռուսաստանում որոշել են, որ չկա ավելի լավ բան, քան ի պատասխան ՌԴ քաղաքացի, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալմանը՝ կանխել մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան ալմաստի ներկրումը մի ընկերություն, որը փոխկապակցված է ՀՀ ԱԺ պատգամավոր... տա-դա-դա-դամ... Խաչատուր…
Ես գուշակ Մանուշակի թոռը չեմ, իշխանություններն են շատ կանխատեսելի։

Ավելին՝ կարծում եմ, Ապազգային արկածախնդիրների ծառայությունը գործ է կարելու՝ Սամվել Կարապետյանին, ՀԱԵ-ն, ՀԷՑ-ի ու ռուսական կապիտալով խոշոր ընկերությունների «ազգայնացման» թեման, այս օրերին ձերբակալվողներին կապելով ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Իհարկե, հնարավոր է առանց ուղղակիորեն իրենց հիշատակելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯4👍2
Եվ առհասարակ՝

Նիկոլի պես ուռուցքը Հայաստանից հեռացնելու համար հայտարարությունները որպես պայքարի միջոց ընտրելը նույնն է, ինչ գելի գլխին ավետարան կարդաս՝ հուսալով, որ գորշ գելը սպիտակ ոչխարի հետ խաղաղ համակեցությամբ կապրի։

Մնացածը լիրիկա է…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
https://t.iss.one/hrantbek/861

Գիտե՞ք, թե ինչու է այդպես լինելու…

2020 թվականին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում շատերը կարծում էին, թե Արցախում ընտրողները հաստատ հայաստանաբնակների 2018-ին արած սխալը չեն կրկնի, չեն ընտրի տեղական «նիկոլին»՝ Արայիկ Հարությունյանին։ Վիտալի Բալասանյանն էլ ամբողջ քարոզարշավի ժամանակ ավելի շատ խոսել էր Սորոսից, քան Արցախից։ [Հիմա նույն տրամաբանությամբ Քոչարյանն է խոսում ընտրություններից]։ Ընտրությունների արդյունքը հիշում եք, չէ՞։ Արցախին, արցախցիներին և տեղական քաղաքական կոնյուկտուրային լավ ծանոթ էի և ինձ համար դժվար չէր կանխատեսել, որ «նիկոլ» կոչվող ուռուցքի մետաստազները Արցախում էլ են տարածված։

Ցավոք, ուռուցքի դեմը ժամանակին չես առնում՝ շատ արագ մետաստազներն ամենուր են տարածվում։

ՀԱԵ-ն իսկապես ինքնության և պետականության գիտակցության վերջին կանգուն հենասյունն է։ Վստահաբար ՀԱԵ-ում հայրենասեր, արժանապատիվ հոգևորականների պակաս չկա։ Սակայն հոգևորականը նախևառաջ մարդ է և նրան էլ է բնորոշ թուլակամությունը, մորթապաշտությունը, վախը։

Վերջին երկու տասնամյակում, այսպես կոչված՝ «պատերազմի կուսակցությանը» հարող վերնախավին խանգարել է անվճռականությունը, փափկասրտությունն ու այնտեղ, ուր պետք էր լինել բռնապետ՝ դիվանագետ խաղալու ավելորդությունը։

❗️Այս գրառումը ՀԱԵ-ն քննադատելու նպատակ չի հետապնդում։ Սա այն մասին է, որ.

ա) մեր երկրում շատ բաներ դեռևս շարունակում են իդեալականացված մնալ,

բ) երբ քո առաջ էքզիստենցիալ սպառնալիք է՝ դիվանագիտություն խաղալը ժամանակավրեպ է (սա բոլոր պատասխանատուներին է վերաբերվում),

գ) երբ ներքին ռեսուրսներդ չեն բավարարում ուռուցքի դեմ պայքարելիս, ապա արտաքին միջամտությունը դառնում է անխուսափելի. այս փուլում դեռևս որպես միջամտության համար նախատեսված վիրահատական դանակ կարծես դիտարկվում է վերջերս ձերբակալված ՌԴ քաղաքացի (որքանո՞վ այս թեկնածությունն իրեն կարդարացնի՝ ժամանակը ցույց կտա):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Տ - ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան։ Հնարավոր կլիներ պնդել, թե հետխորհրդային երկրներում տեղի ունեցող պրոցեսները պարզապես հակառուսական նպատակներ են հետապնդում, եթե չլիներ մի գործոն՝ եկեղեցին։

Երեք երկրներում հստակ հետապնդում կա եկեղեցու հանդեպ։ Սակայն, եթե Ուկրաինայի և Մոլդովայի դեպքերում «հակառուսականությունը» տրամաբանական է, քանի որ երկու երկրում էլ գերակշռում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու իրավասության ներքո գործող եկեղեցիները, ապա ՀԱԵ-ն չի կարող այդ ծիրում դիտարկվել։

(Բացի հավանաբար այն հանգամանքից, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոսի կրտսեր եղբայրն է. բայց սա շատ աննշան գործոն է տվյալ կոնտեքստում):

Ըստ էության՝ մենք գործ ունենք արժեքների դեմ պայքարի հետ։

Քանի դեռ մարդկանց հեշտորեն կարելի մանիպուլացնել և կառավարել ատելության, նախանձի, փառասիրության միջոցով, այս պայքարում մարդը միշտ տանուլ է տալու։

Նիկոլը հիանալի կերպար է արժեքների դեմ պայքարելու համար։ Իր կենսագրությունը վաղուց էր գոռում, որ նրա համար իշխանությունը մեկ նպատակ ունի՝ քանդել իր համար այդքան արեալում ցանկացած արժեք, որ առնչվում է «հայ» բառարմատի հետ։

Մի փոքր ուղղորդված աշխատանք նման մարդու հետ և ցածր պահանջունքների մեջ թաթախված մեծամասնությունն ունենում է իր պրոյեկցիան՝ Հայաստանի, Սիրիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, եվրոպական տարբեր երկրների խղճուկ առաջնորդների տեսքով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯5
Ու նորից կենացների մասին

7 տարի է անցել Հայաստանում իշխանազավթումից և դրածոյին իշխանության բերելուց։

7 տարի շարունակ բոլորը, ԲՈԼՈՐԸ, ովքեր ունեին երկրում ինչ-որ բան փոխելու ռեսուրս, զբաղված էին հականիկոլական կենացասացությամբ։ Նույն երգն ամեն օր այն մասին, թե «Նիկոլին օր առաջ պետք է հեռացնել»։

Գեներալ Վիտալի Բալասանյանը մի քանի ամիս գրեթե ամեն օր տալիս էր Սորոսի անունը։ Արայիկ Հարությունյանը մարդկանց խոստացավ «ջրել վարկերն» ու պաշտոններ տալ։ Եվ մարդիկ այդ կուտը կերան։ Ով էլ չկերավ այդ կուտը, կերավ գելխեղդ շան մորթի հագած գայլի՝ Սամվել Բաբայանի կուտը։ Արդյունքում՝ Արցախն այսօր օկուպացված է։

Մենք ազգովի քավարանում ենք, բայց ոչինչ չենք անում մեղքերից մաքրվելու համար։ Ամբիոններից երգեր են երգում Հայաստանը փրկելու մասին, բայց հարցնես՝ թե ո՞րն է դրա ուղին, միայն մեկ բան կասեն՝ «Նիկոլից ազատվենք»։ Նույն լոգիկան Սերժ Սարգսյանի դեպքում էր՝ «Սերժից ազատվենք, ով ուզում ա գա։ Եթե եկողն իրեն լավ չպահի՝ եկողին էլ կհեռացնենք»։ Հեռացնում են…

Ինքնության պահպանումից ենք խոսում։ Բայց հարցնես՝ լավ ես անում, որ գոռում ես ինքնության կարևորության մասին, իսկ կասե՞ս, բա նպատակը ո՞րն ա։ Ինչի՞ պիտի 21-րդ դարի մարդը, էն էլ էսպիսի փոքր ու ռեսուրսազուրկ երկրում ապրող մարդը ինքնություն ունենա։ Պատասխանը՝ սեղանի կենաց, ոչ մի հիմնավորված, էմոցիաներից զուրկ, խիստ ռացիոնալ պատասխան։

Ես առավել, քան վստահ եմ, որ բեկում լինելու է, նախ՝ գիտակցության մեջ։ Վստահ եմ, որովհետև վստահ եմ, որ այս պայքարը զուտ հայի ու թուրքի էքզիստենցիալ կոնֆլիկտ չէ։ Բայց նախ անցնում ենք ինքնամաքրման միջով։ Անցնելու ենք։ Հարցը միայն այն է, թե ինչ որակով, ինչ քանակով ու երբ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Ցավոք, վերլուծելու կարիք սկզբից էլ չկար, քանի որ ամեն ինչ ընթացել և ընթանում է խիստ պրիմիտիվ ձևով։

Ավելին՝ ցավոք սրտի, ինձ համար ակնհայտ է, որ անկախ ՀԱԵ շուրջ իրավիճակի վրեջնական ելքից՝ հետագա ընթացքը մեկ ելք ունի։ Ամենավատ սցենարը...

Անկախ նրանից՝

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կմնա՞ կանգուն և դրա արդյունքում ի վերջո դրածոյի իշխանությունը վերջնական փուլ կգա,

Կհաջողվի՞ դրածոյին սասանել հայկական ինքնության հետ ուղիղ ասոցացվող հնագույն կառույցի՝ ՀԱԵ հիմքերը,

երկու սցենարն էլ հանգեցնելու են տարածաշրջանում էսկալացիայի։ Միակ տարբերությունը լինելու է Հայաստանի կարգավիճակի, հետևաբար՝ դիմադրողականության մակարդակի մեջ։

Կրկնվեմ. դուք կարող եք անընդհատ փախչել այդ իրականությունից, փորձել՝ ապատիկ վիճակի մեջ չընկնելու համար և էմոցիոնալ անկայունությունից զերծ մնալու համար հեռու պահել ձեզ քաղաքականությունից, ամենավատ սցենարների մասին գրողներին կարդալուց, բայց դրանից իրականությունը ձեզ չի դադարելու հետապնդել, ավելին՝ ավելի ուժգին է ջարդելու ձեր դուռը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Հիմա ի՞նչ, պարզվում է, որ իմպիչմենթը հնարավո՞ր էր 🤷‍♂️

Չէ, ես իմ կարծիքն այս հարցում չեմ փոխել, զուտ ինձ համար ընդդիմության դիրքորոշման այս կտրուկ փոփոխությունը շատ զավեշտալի է, հատկապես՝ այն կոնտեքստում, թե ինչպես էին հեգնում, չգիտեմինչերի մեջ մեղադրում նրանց, ովքեր իմպիչմենթի գործընթաց էին նախաձեռնում։

Բայց և այնպես՝ ողջունելի է, որ հարց կա, որում կարծես թե կոնսոլիդացիա է նկատվում։ Հուսամ՝ այս անգամ էլ կեղծ չէ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2
#Դայջեսթ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածում, որ պատրաստ է իմպիչմենթի գործընթացին, առաջարկում է Միքայել Սրբազանի թեկնածությունը։ Հիշեցնեմ. մյուս խմբակցությունը նախապես արդեն այլ թեկնածուով հայտարարություն տարածել էր, մինչ ՀԱԵ դեպքը։

Միքայել Սրբազանը հրաժարվեց իր թեկնածությունից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ կողմ է Սրբազանի թեկնածությանը, հակառակ պարագայում՝ հուսով են, որ իմպիչմենթի «մյուս դերակատարները» կմիանան իրենց նախաձեռնությանը, որ ավելի վաղ էր արվել։

Ըստ այդմ՝ ունենք կրկին իրավիճակ, որտեղ ընդդիմությունը մեծ շանս ունի Նիկոլին իր գործողություններում ազատություն տալու։

Եթե հիմա, կներեք արտահայտությանս, թեկնածուի անձի շուրջ «բազառ բռնեցին», ապա շատ հանգիստ կարելի է արձանագրել, որ իմպիչմենթն էլ է անցնելու գրողի ծոցը, ՀԱԵ-ն էլ է անպաշտպան մնալու, Նիկոլն էլ հանգիստ իր գործն է ավարտին հասցնելու։

Ասանկ բաներ, ընկերներ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելում գազի խոշորագույն հանքավայրի բաժնեմասի 10%-ը։

Եթե մենք ունենայինք իրական ընդդիմություն, ապա մսուր-մանկապարտեզի փոխարեն՝ ադրբեջանցիների այս գործողություններն ի շահ մեզ օգտագործելու նպատակով մեր ընդդիմության պատգամավորական մասը կապեր կհաստատեր Իրանում և Ռուսաստանում էլիտաների հակաբրիտանական թևերի հետ՝ դրանից բխող գործունեությամբ։

Բայց, ինչպես բոլորս վաղուց հասկացել ենք, ներկայիս ընդդիմության գերակշիռ մասը կա՛մ քաղաքականությունից հեռու է, կա՛մ իշխանազավթումից հետո պաշտոն և արտոնություն չստացած և նիկոլական մտածողության կրող անձինք են։

Ես բազմիցս եմ այս ալիքում էլ գրել այն մասին, ինչի մասին շատերը քաղաքական կոռեկտությունից դրդված լռում են, որ ընդդիմությունը խուսափելու է իշխանություն վերցնելուց, որովհետև վախենում է դրանից հետո իր վրա ընկած հետևանքի պատասխանատվությունից։

—————————

Իսկ հիմա մեր երկրի շուրջ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ կա զարգացումների միայն երկու սցենար.

ա) Նիկոլը կալանավորում և ձերբակալում է դիմադրության բոլոր հնարավոր առաջնորդներին, որից հետո աշխարհաքաղաքական հնարավորինս նպաստավոր իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանն ինչ-որ հարմար պահի հարձակվում է Հայաստանի վրա և մի քանի օր անց Նիկոլը Երևանում ստորագրում է կապիտուլացիա։ Որպես հետևանք՝ Հայաստանում մնում է միայն թուրքի ոտքը ինքնակամ պաչող, աղքատ և չդիմադրող, թուլակամ զանգված, իսկ մնացածը կա՛մ զոհվում են, կա՛մ հայտնվում Բաքվի բանտում, կա՛մ հեռանում երկրից։

բ) Ընդդիմությունը մսուր-մանկապարտեզային և անլուրջ վարքը թողնում է, գնում վա-բանկի։ Արդյունքում՝ կա՛մ Նիկոլը ինքնակամ թողնում է իշխանությունը օրերի ընթացքում, կա՛մ եթե բողոքի ալիքն ընդլայնվում է Ալիև հայտարարում է, որ Հայաստանում ռևանշիստները իշխանություն են զավթում և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում վերացնելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու սպառնալիք դարձած ուժին, ուստի ռազմական գործողություններ են սկսում Հայաստանի դեմ։

—————————

Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում պատերազմից խուսափելն անհնարին է։

Սակայն, եթե երկրորդ դեպքում մենք ունենալու ենք հնարավորություն Հայաստանի տարածքում հայկականությունը պահելու, ապա առաջին սցենարի դեպքում ամբողջական ապարտեիդը շատ երկարաժամկետում չեզոքացնելու է հայկականության սուբյեկտայնությունը։ Շատ չէ՝ առնվազն 100-200 տարով։

Մենք դեռ հաստատուն քայլերով և վախը սրտներիս շարժվում ենք առաջին սցենարով։ Այսինքն՝ մենք չէ, այլ կոնկրետ խումբ՝ նրանք, ովքեր պատասխանատու են ազգի և պետության համար, և իրենց ինքնահռչակել են որպես «ազգային էլիտա»։

Էլիտան ազգի և պետության համար պետք է որ հասուն ծնող լիներ։ Բայց այս պահին այդ ինքնահռչակ «ազգային էլիտան» իրեն պահում է չհասունացած ծնողի պես։

Ամեն անգամ երբ իր երեխան (իմա՝ ժողովուրդը) ծնողին (իմա՝ ազգային էլիտային) չի լսում, վերջինս լացկան մանկան պես նեղանում է իր երեխայից՝ նվվալով, թե այդ երեխան (ժողովուրդը) չի հասկանում, որ չար ձյաձյաները կանֆետ տալիս են, որ խաբելով տանեն, ոչ թե զուտ կանֆետ տալու համար։

Մեր էլիտայում այնքան չհասունացած են, որ չգիտեն՝ երեխան չի կարող այդքանը հասկանալ, չէ ո՞ր նա երեխա է։

Կարելի՞ է արդյոք 3-5 տարեկան երեխայից ակնկալել, որ նա կյանքը հասկանա այնպես, ինչպես դա կաներ 30-35 տարեկան հասուն մարդը։

Չէ, բայց դուք շարունակեք ձեր մսուր-մանկապարտեզը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Ռուսաստանում ձերբակալել են ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբի։ Սա բնականաբար աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, մասնավորապես՝ մամուլի միջոցով։

Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանը փախչում է Ռուսաստանի տակից։ Վրացիները ժամանակին հասկացել են, որ ռուսները սովորություն ունեն վերադառնալու, ուստի իրենք լրիվ այլ քաղաքականություն են վարում։ Դե, Հայաստանում մարդ է, ով կատարում է Թուրքիայում և Ռուսաստանում նույն ընդհանուր շահերն ունեցող խմբերի կամքը։ Նույնն էլ Ադրբեջանում։ Բոլոր դեպքերում էլ կառավարման կենտրոնը Լոնդոնում է։

Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները հոդվածում Քոչարյանին և Սարգսյանին տեղավորում են «ռուսական ազդեցության ներքո» այն դեպքում, որ նույն Ռուսաստանում և Հայաստանի ընդդիմության՝ Կրեմլի որոշ աշտարակների հետ սերտ կապեր ունեցող հատվածում Սերժ Սարգսյանը դիտարկվում է որպես ամբողջովին «արևմտամետ»։

Ինչ եմ ուզում ասել. եթե երկրորդ նախագահի աջակիցներն ուզում են, որպեսզի իրենց առաջնորդին բաժին հասնի Արտաշեսի որդի Արտավազդի ճակատագիրը և նրանք ու նրանց առաջնորդը իշխեն ավերակների վրա, ապա նրանք իսկապես կարող են սպասել 2026-ի ընտրություններին։ Բանը, իհարկե, կարող է այդպես էլ ընտրություններին չհասնել, բայց ավերակներն ու դրանց վրա իշխանություն հաստատելու հավանականությունն օրեցօր մեծանում է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Ռուսաստանի գերտերության կարգավիճակը հարցականի տակ է դրված, քանի որ Ադրբեջանից կտրուկ մեղադրանքներ ու կոշտ արձագանք է եղել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին։

Եթե ռուսները կուլ տվեցին, փորձեցին մեղմել և ԱԳՆ խոսնակ Զախարովայի պես լղոզեցին, ապա ամեն հաջորդ միջադեպից հետո ադրբեջանցիներն ավելի «լկստված են լինելու»։

Գերտերության կարգավիճակը և միջազգային իմիջը, որոնք այդքան փափագվում էին ռուսական քարոզչամեքենայի կողմից, այդ նույն քարոզչամեքենան չի կարողանալու պահել։

Ռուսները որոշ ժամանակ անց ստիպված են լինելու «սապոգը» բերել տարածաշրջան, եթե ցանկանում են չկորցնես Հյուսիսային Կովկասը, որովհետև այս պահին նրանց ձեռքի տակից Հարավայինը շատ սահուն սողալով հեռանում է։

Ցավոք թե բարեբախտաբար՝ այդ «սապոգը» վերադառնալու է տարածաշրջան, որովհետև այդպիսին է տարածաշրջանի գելոպոլիտիկ կառուցվածքը։

Բայց ինչ գնով և ինչ հետևանքներով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍2
Մինչ ՌԴ ԱԳՆ-ից վերբալ նոտա են հանձնում Ադրբեջանի դեսպանին՝ պահանջով, որպեսզի անմիջապես ազատ արձակվեն «Սպուտնիկի» լրագրողները, Բաքվում չեն հանգստանում և, նախ, ոչնչացնում են ռուսական «Միրատորգ» ընկերության մոտ 0.6 տոննա կիսաֆաբրիկատ, հիմա էլ ձերբակալել են իբր Իրանից ՌԴ թմրանյութ տեղափոխող մաքսանենգ ՌԴ քաղաքացիների։

Բոլորի համար պարզ է՝ Ալիևին հարկադրել են «վա-բանկ» գնալու։ Իսկ ռուսները… եթե թուլություն դրսևորեցին՝ ոչ միայն Ալիևն է ավելի «լկստված» քայլերի գնալու, այլև Նիկոլը, ինչպես նաև դուրս կգան հենց ՌԴ տարածքում գործող ֆանատիկ իսլամիստական «քնած յաչեյկաները»։

Եվ քանի որ ՀՀ ԱԺ-ի մակարդակով էլ խոսվում է ռուսական հեռուստաալիքները արգելելու հավանականության մասին, ապա կարելի է արձանագրել, որ առաջիկա ամիսներն ու 1-2 տարին որոշիչ են լինելու մեր տարածաշրջանի համար:

Ըստ ամենայնի՝ որոշակի խմբեր շահագրգռված են Ուկրաինայում դանդաղ հաջողություններ գրանցող Ռուսաստանին այլ խնդիրներով շեղելու։ (Թեև ոչ մեկ դեռ չի հերքել ինչ-որ պահի Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Լեհաստանի և մերձբալթյան երկրների դեմ հարկադրված ռազմական գործողությունների մեջ թաթախվելու հավանականությունը):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM