Ալբերտիչ | հեղինակային ալիք
402 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Տավուշում, այսպես կոչված, «անկլավների հանձնման» գործընթացը փաստացի մի կարևոր առանձնահատկություն ունի։

Եկեղեցին ավելի հետևողականորեն է սկսել կտրուկ գնահատականներ տալ իշխանություններին և նրանց սպասարկուներին։

Բագրատ Սրբազանի պարսավանքը հերթականն է։

(Հիշենք նաև Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձն ու Արշակ Սրբազանի ելույթը Ծիծեռնակաբերդում)։

Սա արդեն իսկ դրական ազդակ է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
10
Ի՞ՆՉ ԱՆԻ ԽԵՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Երբ ամեն անգամ ասում եք՝ «ի՞նչ անենք, ժողովուրդը մեղկ է», հիշեք Լեզվի կոմիտեի այս գրառումը։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ ասելով՝ ժողովուրդը մեղկ է, նկատի եք ունենում, որ այն թուլամորթ է, անկայուն հոգեկան ունեցող։ Թեև իրականության մեջ մեր հարմարվող տեսակին միգուցե այս բնորոշումն է ճիշտ՝ մեր հավաքականության մեջ, այն է՝ ժողովուրդն էլ, էլիտան էլ։

Ինչևէ, առհասարակ ոչ մեկն էլ մեղկ չէ, մեղք չէ։ Յուրաքանչյուրն ընդամենը պատասխանատու է իր արարքների և գործողությունների, դրանց հետևանքների համար։

Կարծեմ, բավական է իրար խղճալ ու մեղադրել։ Առանց այդ էլ, իսկապես «մի բուռ» ենք մնացել։ Էլ ավելի մանրանալով՝ ո՞ւր կհասնենք…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5
Մի փոքր հեռվանալով աշխարհաքաղաքական իրողություններից՝ եկեք փորձենք հասկանալ մեր ինքնությանը վերաբերող էքզիստենցիալ հարցի։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ԽՈՍՈՒՄ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ։

Ինչո՞ւ ենք պարբերաբար ինքներս մեզ համոզում, որ վերանում ենք։ Ի՞նչն է մեզ դրդում մեր վրա վերցնել թուլակամ, հարմարվողական կերպար։

Հասկանալի է, շատ հարմար է տեղավորվել «ես այսպիսին եմ, չեմ կարող փոխվել» կաղապարի մեջ։ Բայց եթե այս պարտադրվող իրավիճակը տհաճ է, մեր կոմֆորտի դեմ, ապա նստելը և նվվալը արդյո՞ք լավագույն տարբերակն է։

Կհարցնեք՝ «բա ի՞նչ անել»։

Կկրկնեմ հերթական անգամ՝ նախ, եկեք դադարենք իրավիճակն ընկալել փակուղային, հարմարվել դրան։

Այլ կերպ ասած՝ առաջին հերթին, հարկավոր է փոխել ընկալումը։ Այո՛, հեշտ չի լինելու։

Երկնքից մանանա չի ընկնելու։

Հրաշք չի լինելու։

Ամեն ինչ հենվում է պայքարի և պայքարելու ցանկության վրա։

Ուզո՞ւմ ենք նոր աշխարհում մեր տեղն ունենալ՝ պետք է վաստակենք։ Ջունգլիներում ծառերն են նույնիսկ պայքարում արևի տակ տեղ ունենալու համար։ Իսկ հույսը դնել դեռևս միայն թղթի վրա գոյություն ունեցող «էլիտայի» վրա՝ հենց այս պահին պատրանք է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍8
Առանձնացնեմ մի քանի խնդիր, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր։

1️⃣ Ըստ էության, անկախ մարդկանց դիմադրությունից՝ սահմանին արդեն աշխատանքները տարվում են, որոշ դիրքեր էլ կարծես արդեն իսկ զիջվել են։

2️⃣ Տեղում դիմադրությունը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե կառավարության գլխավոր կաբինետում նստած լիներ ազգային գործիչ։ Մինչդեռ մենք ունենք դրածո, ով մարդկանց վրայով տանկեր էլ կանցկացնի՝ միայն թե գործն ավարտին հասցնի։ Նա «կարմիր գծեր» չունի, դա հայտնի է։ Դրածոն կարողացել է կոտրել բանակի մեջքը, լիարժեք հնազանդեցնել ոստիկաններին։ Հետևաբար՝ քանի դեռ նա ունի որոշում կայացնելու և հրամաններ տալու լծակներ՝ Տավուշում դիմադրությունը ինչ-որ պահի կմարի, եթե դրածոյի իշխանության համար անկանխատեսելի քայլեր չարվեն։

3️⃣ Մարդիկ Տավուշում իրենց տեղերից չպետք է շարժվեն, բայց իրավիճակը փոքր-ինչ ի հեճուկս թշնամիների թեքելու համար հարկավոր է 1 գործողություն՝ 2 սցենարով.
#1 առնվազն 500-1000 հոգանոց խմբով Երևանից քայլերթ/ավտոերթ դեպի Տավուշ։
#2 առնվազն նույն քանակով մարդկանց նույն գործողությունը՝ հակառակ ուղղությամբ։
Երկու դեպքում էլ պետք է կանգառ անել յուրաքանչյուր բնակավայրում՝ մարդկանց հետ զրուցելու նպատակով, և նվազագույն խնդրով՝ առնվազն 10-15 հոգի ամեն բնակավայրից ներգրավվելով։

4️⃣ Հարկավոր է ընկալել հետևյալը։

Ադրբեջանն ունի մեկ խնդիր. վերացնել Հայաստանը։ Այս խնդրին հասնելու համար կա երկու ճանապարհ.
Ա/ Դրածոյի օգնությամբ լուծել խնդիրը՝ առանց ռազմական ծախսերի և մարդկային կորուստների (կատարյալ պլան է, որը դեռևս աշխատում է), որովհետև պատերազմը ցանկացած պարագայում անկանխատեսելի է, եթե, իհարկե, մյուս կողմում հրամանատարը քո կամակատարը չէ։
Բ/ Եթե չի ստացվում կատարյալ պլանը՝ գնալ ռազմական ճանապարհով։ Սրա համար էլ նախադրյալներ չկան։ Հայաստանում ընդդիմությունը չունի բավարար ռեսուրս և ցանկություն իշխանությունը վերցնելու համար (կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. ալիքումս թեմային քանիցս եմ անդրադարձել): Եթե հանկարծ կտրուկ իրավիճակ փոխվեց, ապա Ադրբեջանին բնականաբար այլ բան չի մնալու։ Բայց կտրուկ փոփոխությունը Հայաստանի համար «վա-բանկ» է։ Ո՞վ կվերցնի իր վրա նման պատասխանատվություն մեր երկրում։ Ինչպես տեսնում ենք՝ ոչ մեկ։

Դրածոյի պատճառով Հայաստանը ցուգցվանգի մեջ է։ Բայց հիշեք՝ ի՞նչ է լինում, երբ առնետին սեղմում են անկյունին…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
ԵԼՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք ինքներս մեզ դրել ենք մի իրավիճակում, որն անվանել ենք «փակուղի» և փակվել ենք կեղծ անելանելիության շրջանակի մեջ՝ ընտրելով իրավիճակին հարմարվելու տարբերակը։

Մարդկության պատմությունը՝ նրա ծագման օրվանից պայքարի մասին է։ Պայքար տարբեր մակարդակներում։ Մարդը քարանձավում հայտնվելու օրվանից պայքարել է իր վախերի դեմ և նորը բացահայտելու համար։ Պայքարել է գիշատիչների դեմ՝ հանուն իր կյանքի պահպանման։

Մարդը պայքարել է այլ մարդու դեմ՝ սեփական կյանքը փրկելու կամ (նախանձից դրդված) ուրիշի ինչքին տիրանալու համար։

Մարդը պայքարել է բանական էակին կենդանիների մակարդակին իջեցնող գայթակղությունների դեմ։ Սրա մասին է, օրինակ, ամբողջ Հին Կտակարանը։ Մյուս կողմից, Նոր Կտակարանն արդեն այդ փորձությունները հաղթահարելու ևս մեկ ուղեցույց է։

Այս պայքարների օրինակները բազմաթիվ են։ Չպայքարող մարդիկ, հասարակությունները ինչ-որ փուլում պատմության ասպարեզից վերացել են։ Պայքարողները շարունակել են ապրել և արարել։

Հիմա, մեր՝ հայերիս անհատական և ընդհանուր ձգտումը ո՞րն է։

Նվվալ, լացել, որ մեզ ով հասցնում՝ բռնաբարո՞ւմ է։

Տեր կանգնել սեփական կյանքին ու տարածքին։

Պայքարել նշանակում է՝ անցնել նույնիսկ ամենադժվար և անհաղթահարելի թվացող փորձությունների միջով։

Հետևաբար, նախքան ազգային մակարդակին հարցը հասցնելը՝ անհատական մակարդակում ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ եք ցանկանում. լալ, որ ամեն ինչ կորած է, թե՞ կամք դրսևորել փակուղի թվացող պատրանքը պատռելու համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
Հա, ու տարատեսակ մարդկանց ու բրենդներ բոյկոտելու մասին.

Բոյկոտ պետք էր անել այսպես։ Գոնե 2019-ի վերջից կամ 2020-ի պատերազմից հետո ոչ իշխանության ներքո գործող ԶԼՄ-ների կողմից չպետք է տարածվեին դրածոյի, նրա մանկլավիկների ելույթները, խոսքերը, պետք չէր փողոցներն ընկնել «նիկոլական» մտածողությամբ մարդկանց գտնելու և ծաղրի առարկա դարձնելու համար։

Հարկավոր էր/է տոտալ անտարբերության մատնել նիկոլականությունը։

Ավաղ, այդպես չի արվել և չի արվելու։ Բա, «քլիքն» ու դրանից եկող «տրաֆիկը», որ գովազդատու են բերում…

Մնացած կարճատև բոյկոտները ոչ մի արդյունք չեն տալու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍51
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հա, ու տարատեսակ մարդկանց ու բրենդներ բոյկոտելու մասին. Բոյկոտ պետք էր անել այսպես։ Գոնե 2019-ի վերջից կամ 2020-ի պատերազմից հետո ոչ իշխանության ներքո գործող ԶԼՄ-ների կողմից չպետք է տարածվեին դրածոյի, նրա մանկլավիկների ելույթները, խոսքերը, պետք չէր փողոցներն…
Զավեշտ է, որ սա գրելուց հետո ֆեյսբուքում նկատեցի, որ մարդիկ նստել՝ դրածոյի հերթական լայվն են քննարկում։

Ճիշտ է էլի ասված «հիմարի կողմից ջրհորը նետված քարի ու քառասուն խելոքի մասին»։

Անուղղելի…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍31
Իմ համոզմամբ, սրանում մեծ սիմվոլիկա կա։ Հոգևորը, իսկականը, ճիշտը՝ ընդդեմ քանակապես մի քանի անգամ գերազանցող խավարին (բառիս ամենալայն իմաստով):

Բայց որակը միշտ էլ հաղթելու է, որքան էլ բացարձակ փոքրամասնություն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍11
Այսօր Տավուշից հայտնել են դեպի Երևան քայլերթով գալու մասին։

Դրա անհրաժեշտության վերաբերյալ գրել էի 1 շաբաթ առաջ։ Եթե իրապես պլանավորում են Տավուշից քայլերթով մայիսի 9-ին հասնել Երևան, ապա, ըստ իս, դա անտեղի շտապողականություն է։ Կարելի է մի փոքր ավելի դանդաղ գալ՝ փորձելով հավաքագրել մարդկանց նաև ճանապարհի գյուղերից։

Ամեն դեպքում այն, ինչի մասին հայտարարվել է, շատ կարևոր գործողություն է։

Ցանկացած պարագայում դրածոն հակազդեցություն պետք է զգա իր քայլերին։ Նա դրանից հունից դուրս է գալիս:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
9
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ

2018-ի իշխանազավթումը հաջողել էր նաև աղանդների ներգրավվածության հաշվին։

Առհասարակ, ՀԱԵ-ն էլ պարբերաբար տարբեր հոգևորականների մակարդակով ներկա էր գտնվում համեմատաբար մարդաշատ քաղաքական ակցիաներին։

Այդուհանդերձ, եկեղեցու մասնակցությունը հետապնդում էր զուտ, այսպես ասենք, «կրքերը հանդարտեցնելու» նպատակ։

ՀԱԵ-ն բավական զուսպ էր իր բոլոր հայտարարություններում, մինչև 2024թ. սկիզբ։ Հետո այդ զուսպ դիրքորոշմանը բացարձակ ոչ բնորոշ կերպով հայտնվեց կաթողիկոսի ամանորյա ուղերձը։

Նախորդող շրջանում, իհարկե, դեպքեր եղել էին, երբ առանձին հոգևորականներ հստակ դիրքորոշմամբ էին հանդես եկել, ինչպես օրինակ՝ Սիսիանում եկեղեցի մտած դրածոյին դուրս հրավիրած քահանան։

Իսկ հիմա արդեն բարձրաստիճան դասն է շատ կտրուկ հայտարարություններ անում։

Ավելին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոչ թե պարզապես մասնակցում է Տավուշում մեկնարկած շարժմանը, այլև փաստացի ընկալվում է որպես շարժումն առաջնորդողներից մեկը (ի դեպ, այս տեսանյութի վերջում Սրբազանի արած արտահայտությունն ուշագրավ է)

Ձեզնից շատերը ավելի շուտ, ավելի ակտիվ մասնակցություն էին հավանաբար ակնկալում ՀԱԵ կողմից։ Մի մասն էլ մեծ պահանջներ ունի եկեղեցու հանդեպ։ Ինձ համար անսպասելի չէր Առաքելական եկեղեցու զուսպ քաղաքականությունը։ Նույնքան զարմացած չեմ ներկա ակտիվությունից։

Եթե դեռ մտածում եք, թե այս ամենը զուտ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթության մեջ է, եթե կարծում եք, թե ռուսների և ամերիկացիների միջև պայքար է ազդեցության գոտիների բաժանման համար, ապա սխալ ուղու վրա եք։

Այս պահին աշխարհում արժեքաբանական պատերազմ է։ Իսկ արժեհամակարգային ինքնության պահպանման գործում միակ փորձառու ինստիտուտը հենց ՀԱԵ-ն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
8👍1
«Եվ Հիսուս ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»: Հիսուս նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե՝ տեսնում ենք. և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում»»։

(Հովհ․ 9։39-41)

Կարծեմ, այստեղ առանձին մեկնաբանության կարիք չկա, թե մեջբերումն ինչի մասին է։ Պարզապես մեկ բան. ո՞րն է ձեզ համար հայրենիք, ո՞րն է հայրական տուն, ի՞նչն է ձեզ համար արժեք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍61
Այս օրերին այնքան զավեշտալի թեզեր եմ լսել, որոնք նորմալ մարդու մոտ քմծիծաղ են առաջացնում, իսկ ստվար զանգվածը հալած յուղի պես ընդունում է և լուրջ-լուրջ տարածում։

Ասենք, օրինակ՝ «հազիվ 100 հոգի մարդ լինի», «վարորդները ջղայնացած են ազդանշան տալիս, որովհետև էդ 100 հոգով ճանապարհը փակել են»։

Վստահաբար ձեր շրջապատում էլ կամ ֆեյսբուքյան ֆիդում նման զավեշտներ հանդիպում են։ Վազն անցեք նման մարդկանց կողքով։ Մի՛ փորձեք նրանց հակառակում համոզել։ Ժամանակ մի՛ ծախսեք այս մարդկանց վրա։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍91
Եթե ցանկանում եք այս անգամ տեսնել որակական գործողություններ, ապա թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել դիալեկտիկայի օրենքներից մեկին, մասնավորապես՝ «քանակական փոփոխությունների անցմանը՝ որակական փոփոխությունների»։

Ըստ ձևակերպման հեղինակ Հեգելի՝ զարգացումը տեղի է ունենում, երբ քանակական փոփոխությունների կուտակումը հասնում է որոշակի սահմանի։

Այլ կերպ ասած՝ եթե ակնկալում եք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ տեսնել այն որակը, որը չեք կարողացել նկատել նախորդ 6 տարիներին քաղաքական ընդդիմության ակցիաներում, ապա ֆիքսեք ձեր մեջ հետևյալ միտքը։

Էական չէ, թե ում կտեսնեք այս անգամ ձեր կողքին շարժման շարքերում։ Գնացե՛ք և կանգնեք այնտեղ որքան կարող եք՝ ապահովելով ՔԱՆԱԿ։

Մեկ օր, երեք օր, հինգ օր՝ քանակը կտա արդյունք։ Այն կարող եք չտեսնել հենց վաղը, բայց քանակը կապահովի արդյունք։

Իսկ ուրիշի ուսերին թողնելով պատասխանատվությունը՝ «թող հավաքվեն, տեսնենք՝ ինչ կլինի, մենք էլ կորոշենք՝ կմիանա՞նք, թե՞ ոչ», բոլորիս կողմից կլինի մեծ սխալմունք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍7🔥2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անկախ պոպուլիզմի չափաբաժնից՝ կա ղեկավարի 2 տեսակ. նա, ով պատերազմի վտանգին արձագանքում է այսպես, և նա, ով իր հասարակությանն է սպառնում թշնամու կողմից սանձազերծվող պատերազմով։

Հ.Գ. Եթե ինչ՝ ՌԴ նախագահը կյանքիս իմաստն ու աչքիս լույսը չէ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
6👍3
🇺🇦 🇱🇻 Լատվիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Վիեստուրս Մասուլիսը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ

«հավանաբար Ուկրաինան պետք է ինչ-որ բան զիջի՝ ինքնիշխանության և ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու համար»։


Այս նույն ծուղակում ժամանակին Վրաստանն էր, որին հրահրեցին Ռուսաստանի դեմ պատերազմի։

Նույն ծուղակում Հայաստանն է։

Նույն սցենարով.

մեդիա-մանիպուլացիաներ =>

իշխանության զավթում =>

դրածո իշխանություն =>

ռազմական գործողություններ =>

տարածքային կորուստներ =>


Արամայիս Սահակյանի բառերով գրված «Արեգակին պետք է հեռվից նայել» երգի «Արեգակի» կարգավիճակում ՆԱՏՕ և ԵՄ, իմա՝ «բա՛ գիտեք, մեր շարքերը համալրելու համար դա քիչ է, պետք է դեռ սա անել, նա անել, բլա-բլա-բլա»։

Այս բոլոր ծուղակների վերջն ինձ հիշեցնում է հայտնի մուլտսերիալի մի դրվագ, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
🤔 Հիշում ենք, չէ՞՝

Դրածոյի ասածները չենք կարդում և չենք տարածում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍101
«Fear of missing out» կամ «կորցնելու վախ»

Այս երևույթը թեև վերաբերում է հոգեբանությանը, բայց այն շրջանառության մեջ է դրել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Պատրիկ Մաքգիննիսը։ Այն ինչ-որ կարևոր բան, իրադարձություն/հնարավորություն կորցնելու, ձեռքից բաց թողնելու մասին է։ Կոպիտ ասած՝ «եթե այսինչ բանը չունենաք, այնինչ բանը/բանի շանսը կկորցնեք»։

Ըստ մի հետազոտության՝ 10 մարդուց 4-ը գոնե երբեմն ունեցել են այդ զգացողությունը։ Հատկանշական է, որ այս երևույթը մանիպուլացիայի ձևով շատ հաճախ արդյունավետորեն կիրառվում է վաճառքներում՝ որպես մարքեթինգային գործիք։

Ըստ էության՝ երևույթը վստահաբար նաև օգտագործվում է քաղաքական տեխնոլոգիաներում։ Օրինակ՝ Հայաստանում։

Դիցուք, դրածոն առաջ է քաշում մի թեզ, որի համաձայն՝ «Եթե մարդիկ իրեն չաջակցեն, ապա կկորցնեն տները, քանի որ պատերազմ կլինի։ Եթե աջակցեն՝ վերջապես խաղաղ կապրեն»։

Ինչո՞ւ սրա այլընտրանքը չի աշխատում։

Ըստ իս, նախ, որովհետև այն «առաջնային առաջարկ» է։

Երկրորդ, ի հակադրություն դրան,՝ մարդիկ լսում են մոտավորապես այսպիսի տեքստ՝ «դրածոյին հարկավոր է հեռացնել իշխանությունից»։

Նրանք չեն լսում այստեղ այնպիսի տեքստ, որն իրենց ականջին հաճո կլինի, ասենք՝ «հեռացնենք, որ պատերազմից խուսափենք և պարտադրենք խաղաղություն»։

Այլ կերպ ասած՝ մարդկանց գիտակցությունը «քաղցր խոսքի» ծուղակում է։ Մարդիկ ուզում են «ապրել խաղաղության մեջ»։ Նրանց հիշողության մեջ «նախկինները» ասոցացվում են «մութուցուրտ տարիների և պատերազմի հետ» ու հենց դրա ենթագիտակցական վախն է, այլ ոչ թե՝ «օլիգարխիկ պետությունից»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
🇦🇲🇷🇺 Մայիսի 8-ին կայացավ Պուտին-դրածո հանդիպումը։

Եթե մաքսիմալ հակիրճ՝ հանդիպման բաց մասում ակնարկ էր արվում տարածաշրջանային անվտանգության խնդիրների հարցը փակ քննարկելու անհրաժեշտության մասին։

Իսկ չլուսաբանվող հատվածը, ըստ լուրերի, տևել է «ավելի, քան մեկ ժամ»։ Այլ կերպ ասած՝ դրանք անցել են կա՛մ «բոլոր հարցերում արագ կոմպրոմիսի գալու», կա՛մ «սկզբունքային անհամաձայնության» պայմաններում։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ապագան է կանխորոշվելու՝ ի՞նչ կարգավիճակով է մեր երկիրը մտնելու նոր աշխարհակարգ։

Հուսամ, այս օրը՝ ճիշտ սկզբի, լույսի օրն է՝ թե՛ եռատոնի իմաստով, թե «սրբազան» կոչված երթի միջնաժամկետ արդյունքների։

Իսկ հաղթանակների օրվա առթիվ մի փոքր ծավալուն հրապարակում կլինի ալիքում մինչև 16:00:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1