Պետդումայի նախագահ Վ. Վոլոդին. «Այս հրեշավոր ահաբեկչությունն իրականացրած վիժվածքները պետք է ոչնչացվեն»։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների կորդինատոր Ջոն Կիրբի. «Այս պահին չկան որևէ նշաններ, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված էին զինված հարձակման մեջ»։
Ես, ի տարբերություն Կիրբիի, չեմ շտապում ահաբեկչություն իրականացնողների և կամ պատվիրատուների մասին որևէ տեսակետ հայտնել, այդուհանդերձ, Վոլոդինի հայտարարությունից հետո ամերիկացի պաշտոնյայի խոսքը կարդալիս մտքիս եկավ մի հայտնի արտահայտություն. «գողն ամենից բարձրն է գոռում՝ «բռնե՛ք գողին»»։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes

👍8🤣1
Ի դեպ, «Կրոկուս Սիթի Հոլլը» պատկանում է Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի հորը՝ Արազ Աղալարովին։
Սա բուն ահաբեկչության հետ քիչ կապ ունի, քանի որ այն ընտրվել է պարզապես որպես բազմամարդ վայր։
Բայց Ռուսաստանում հիմա այսպիսի բազմամարդ ժամանցի վայրերի սեփականատերերի մեջ ադրբեջանական հետքեր գտնելը բարդ չէ։ Նրանք վաղուց են «շուկայում վաճառող կամ «նայողի» կարգավիճակ ունեցողի» մեր կարծրատիպային պատկերացումից դուրս եկել։
Հ.Գ. Ներողամիտ եղեք, բայց ահաբեկչությունից կադրերը չեմ տեղադրելու։

Կարծում եմ, քանի առիթ է, այս կարևոր հրապարակմամբ կիսվելով՝ մեկ անգամ ևս հիշեցնեմ, թե որքան կարևոր է տարբեր մանիպուլացիաների տակ չմնալը և, նախքան ցանկացած ինֆորմացիային էմոցիոնալ արձագանքելը՝ կարողանալը այն ֆիլտրել։
Խուճապի չմատնվելու, ինֆորմացիայի տարածման իրական/մանիպուլյատիվ նպատակները հասկանալու և այդ ձևով տարածմանը չնպաստելու համար խիստ պարտադիր է սառը դատողականությունը պահպանել։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Խուճապի չմատնվելու, ինֆորմացիայի տարածման իրական/մանիպուլյատիվ նպատակները հասկանալու և այդ ձևով տարածմանը չնպաստելու համար խիստ պարտադիր է սառը դատողականությունը պահպանել։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Telegram
Ինֆոկայուն 😌
⚡️Ռուսական ալիքները տեղեկացնում են Կրոկուս Սիթի հոլում ահաբեկչական գործողության մասին։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ (տարբեր թվեր են շրջանառվում)։ Ի դեպ, ԱՄՆ֊ն երկու շաբաթ առաջ հաղորդագրություն էր տարածել զգուշացնելով նման դեպքերի հավանականության մասին։…
Մեր օրերում կարևորագույն գործիքը, որով պետք է օժտված լինի մարդը՝ սառը դատողականությունն է։
Որևէ իրավիճակում խուճապահար լինելը թշնամու զենքն է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն թուլացնելու ուղղությամբ։
Առավել ևս երբ թշնամին ոչ միայն դրսից է գործում, այլև ներթափանցել է երկրի համար կենսական նշանակության ոլորտներ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Որևէ իրավիճակում խուճապահար լինելը թշնամու զենքն է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն թուլացնելու ուղղությամբ։
Առավել ևս երբ թշնամին ոչ միայն դրսից է գործում, այլև ներթափանցել է երկրի համար կենսական նշանակության ոլորտներ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Telegram
Ալբերտիչ
ՍԱՌԸ ԴԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ամեն օր նայելով իրադրության շուրջ մեր հասարակության արձագանքներին՝ հստակ կարող եմ արձանագրել, որ մարդիկ բացարձակ չունեն այն ընկալումը, որ ապրում ենք պատերազմական երկրում։ Դա եղել է հիմնական սխալներից մեկը. արտաքին…

👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թելեգրամում արդեն շրջում է ձերբակալված ահաբեկիչներից մեկի հարցաքննությունը։
Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, թե ամենասկզբում հնչող հարցում ո՞ր երկրի անունն են տալիս։
Հետաքրքիր զուգադիպություն կա, իհարկե, տարբեր երկրներում ահաբեկչությունների կազմակերպման գործում Թուրքիայի՝ որպես ահաբեկիչների նախապատրաստման, այլ հարցերով փոխկապվածության երկրի դերում։
Առավել հետաքրքրական է դառնում, երբ սկսում են դուրս գալ նաև Թուրքիայում դարերով ազդեցություն ունեցող բրիտանական հատուկ ծառայությունների ականջները:
Ամեն դեպքում չխորանանք, քանի որ դավադրապաշտական տեսությունները գայթակղիչ են թվում, բայց վտանգավոր են՝ կեղծ եզրակացությունների հանգելու իմաստով։

👍4
Երեկվա ողբերգության զոհերի թիվը հավանաբար կանցնի 150-ը։
Ահաբեկչությունը ռուսական մեդիադաշտում ասոցիացիաներ է առաջացրել 22 տարի առաջ Մոսկվայում «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ չեչեն ահաբեկիչների կողմից Դուբրովկայի թատրոնի գրոհումը, որի ժամանակ սպանվել էին, ըստ պաշտոնական տվյալների, պատանդ պահվող 900 անձանցից 130-ը (ոչ պաշտոնական՝ 170-ից ավելի)։
Ի դեպ, ռուսական ԱԴԾ-ն բավական օպերատիվ է աշխատել։ Այս պահի դրությամբ, ձերբակալվել է 11 հոգի։ Ըստ որում՝ 4-ին՝ հենց ահաբեկիչներին, ձերբակալել են Բրյանսկի մոտերքում, ինչը թույլ է տալիս ռուսներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապել ահաբեկիչներին Ուկրաինայի հետ՝ առնվազն քարոզչական մակարդակում։
Ուշագրավ է այն, որ որոշ աղբյուրներում տեղեկություններ էին տարածվել՝ իբր ահաբեկիչները կրում էին կեղծ մորուքներ։ Դրան զուգահեռ ինչ-որ պահից արևմտյան աղբյուրները սկսեցին լուրեր տարածել, թե ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»։
Փաստացի բոլորը բնականաբար մուսուլման են՝ միջինասիացի և կարծես մեկը՝ ադրբեջանցի (ներկայացել է որպես Ռաջաբ Ալիզադե): Նրանք կապ չունեն «Իսլամական պետության» հետ։
Ռաջաբ Ալիզադե - Թուրքիայում փաստաթղթերի կարգավորում… շատ հետաքրքիր շղթա է ստացվում։

Կարծեմ, «ՀԱՊԿ»-ին Հայաստանի անդամության թեման շփոթության մեջ է դնում, քանի որ շատերը կարծում են, թե ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը նշանակում է Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից։
Մինչդեռ ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափով կառույց է, իսկ Ռուսաստանի ներկայությունն ապահովվում է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այն Հայաստանում է գտնվում երկկողմ պայմանագրի հիման վրա։
Այլ կերպ ասած՝ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դա հիմք չի լինելու Հայաստանից Ռուսաստանի դուրս գալու համար։
Դրա համար Հայաստանը զավթած իշխանությունը պետք է կարողանա բավարար իրավական հիմքեր ստեղծելու։ Դրածոների համար սա ամենևին բարդ խնդիր չէ՝ ընդհուպ մինչև պատերազմը որպես առիթ օգտագործելու միջոցով։
Բայց, ըստ իս, նախքան այդ դրածոների իշխանությունն ամեն ինչ կանի ավելի շատ վնասելու ներսում և դրսում հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիային.
1️⃣ Չթողնել ներքին որևէ ռեսուրս դիմադրողականության համար՝ բանակի կազմաքանդում, տնտեսության թուլացում, քաղաքական հետապնդումներ ևն։
2️⃣ Վերացնել բոլոր տեսակի բարիդրացիական կապերը իրական դաշնակիցների հետ՝ ստեղծելով այլընտրանքի պատրանք։

👍1
Քաղաքական պրոցեսների մասին պատկերացում կազմելիս կարևոր բանը, որ պետք է իմանալ՝
ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԻՄՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՆ Է։
Եթե որևէ խումբ որևէ քաղաքական պրոցեսի շրջանակում հռչակում է ցանկացած նպատակ՝ բացի քաղաքական իշխանությունը վերցնելը, ապա այն.
ա) ունի նույն նպատակները, ինչ քաղաքական իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած ուժը,
բ) ղեկավարվում է անձի/անձանց կողմից, ովքեր ուղղակի կամ անուղղակի կառավարվում են իշխանական ուժի կողմից,
գ) ղեկավարվում է այնպիսի անձանց կողմից, որոնք քաղաքական պրոցեսներին տվյալ խմբին ներգրավվել են իրենց նեղ անձնական/բիզնես շահերի սպասարկման համար։
Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև առհասարակ ցանկացած քաղաքական համակարգի բնույթն է։
Ըստ այդմ՝ ինչ է ասածս։ Ես մեծ ֆիլտրացիայով եմ դիտարկում Հայաստանում որևէ քաղաքական շարժում, նախաձեռնություն։
Օրինակ՝ երբ ասում են, թե «այս կամ այն խմբում ազնիվ մարդիկ են, անձամբ եմ այսինչին կամ այնինչին ճանաչում»։ Մարդ կարող է ներգրավված լինել անձնական-բարեկամական սկզբունքով կամ գաղափարով, բայց դրանից չի հետևում, որ խմբի վերին օղակներում նույնքան ազնիվ են և այլն։
Շատ ուշադիր եղեք որևէ շարժմանը համակրելիս կամ մասնակցելիս։

👍3❤2
ՌԴ հետ փոխհարաբերությունների վատթարացումը Հայաստանի դրածո իշխանությունները փորձում են արդարացնել անվտանգային հարցերով։ Բայց այնպես է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանը կապված է ոչ միայն ՀՀ սահմանների անվտանգության պահպանման խնդրով, այլև ՌԴ-ում առնվազն ՀՀ բնակչության քանակն ունեցող հայկական համայնքով, ինչի մասին խոսել է նաև ՌԴ նախագահի մամլո խոսնակը։
Մեծ համայնքի զգալի մասը աշխատանքի մեկնածներն են, որոնք պարբերաբար գումարներ են ուղարկում (հիշում եք, հավանաբար, դրսում աշխատողներին հարկելու թեման)։ Այդ գումարները բավականին մեծ են և տնտեսության մեջ որոշակի ակտիվություն են ապահովում։
Ինչն ամենակարևորն է՝ կենսական էներգետիկ ենթակառուցվածքները ևս ուղղակի կամ անուղղակի ռուսական ազդեցության ներքո են։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը դուրս գա, դուրս են գալու նաև դրանք։
Այս ամենը բերելու է տնտեսության փլուզման։
Եվ երբ նայում ենք վերջին տասնամյակներին Մերձավոր Արևելքում ուժային կենտրոնների փոփոխության նպատակով իրականացված հեղաշրջումներն ու հեղափոխությունները, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ, բացի երկարաժամկետ փլուզումից, դրական իմաստով որևէ փոփոխություն տեղի չի ունենում։
Փոխարենը՝ անկայուն քաղաքական համակարգ, տնտեսության անկում, պատերազմական վիճակներ սահմաններին և երկրի ներսում։
Այս ամենը մեզ համար ևս անխուսափելի իրականություն է, որը կա՛մ կմեղմվի ժամանակին դրսևորած (ոչ դրածոների) քաղաքական կամքի շնորհիվ, կա՛մ վրա կհասնի ամբողջ թափով։
Նկատի ունենալով ներկա իրադրությունը՝ միակ ելքը, որ յուրաքանչյուրը պետք է, առաջին հերթին, իր համար տեսնի՝ նշածս իրականությունից չփախչելն է։

👍2
Հավանաբար հիշում եք, որ՝
1) «Կրոկուսի» ահաբեկչության իրականացնողներից մեկը ներկայացել էր որպես Ռաջաբ Ալիզադե (հիշեցնեմ, որ «զադե»-ով ազգանունները գերազանցապես տարածված են Ադրբեջանում):
2) Համալիրը պատկանում է ադրբեջանցի Աղալարովին, որի որդին Ալիևի նախկին փեսան է։
Եվ ահա հանկարծ ադրբեջանցի Աղալարովներին պատկանող «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միայն Ռուսաստանում հիշել են, որ կարելի է «ստուգել Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները, քանի որ զենքի մատակարարումը իրենց համար սկզբունքային հարց է» (©️Զախարովա):
Հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օպերատիվ կերպով զանգահարել էր Պուտինին և համոզմունք հայտնել, որ «ահաբեկիչները և նրանց թիկունքում կանգնածները խիստ պատիժ կկրեն»։
Այնպես որ չզարմանաք, եթե ինչ-որ պահի ՌԴ արտաքին քաղաքական հարցերում ինչ-որ բան փոխվի։ Կարևորը՝ մենք այդ պահին պատրաստ լինենք։

👍6
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Հավանաբար հիշում եք, որ՝ 1) «Կրոկուսի» ահաբեկչության իրականացնողներից մեկը ներկայացել էր որպես Ռաջաբ Ալիզադե (հիշեցնեմ, որ «զադե»-ով ազգանունները գերազանցապես տարածված են Ադրբեջանում): 2) Համալիրը պատկանում է ադրբեջանցի Աղալարովին, որի որդին Ալիևի նախկին…
Արևելագետները հուշում են, որ իրականում ահաբեկչի ազգանունը Ալիզոդա է, որը տաջիկական ազգանուն է։
Ըստ այդմ՝ վերը գրածում ահաբեկչի ազգության փաստարկը չեղարկվում է։
Այսուհանդերձ, ամբողջ գրածիս տրամաբանությունը դրանից չի փոխվում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ըստ այդմ՝ վերը գրածում ահաբեկչի ազգության փաստարկը չեղարկվում է։
Այսուհանդերձ, ամբողջ գրածիս տրամաբանությունը դրանից չի փոխվում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Առաջ ինչ լինում էր՝
«նախկիններն են»։
Հիմա ինչ լինում է՝
«ռուսներն են»։
Օրինակ, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տալիս ֆրանսիական «Le Figaro»-ի լրագրողին (ոչ ռուս), ինչից հետո (ըստ դրածոյի) պարզվում է՝ «Ռուսաստանն է պահում Արցախի կառավարությանը»։
Եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ հրաշքով Արցախի վտարանդի կառավարությունը «պահում է» Ռուսաստանը, ստացվում է, որ ՌԴ-ն հայկական շահերն է պահում, իսկ դրածոն՝ թուրքական։
Ես փոքր-ինչ կասկածում եմ, որ հենց ռուսներն են պահում, առավել ևս՝ որ նրանք են հրահրել ֆրանսիական պարբերականին հարցազրույց տալ, այդուհանդերձ, Տավուշի 4 գյուղերի հանձնման թեմայի ֆոնին այս ակտիվությունը կարևոր է։
Կարևոր է ոչ այն իմաստով, թե դրանից իմիտացիոն դիմադրությունը կվերափոխվի իրական ընդդիմության։ Սա հազիվ թե իրագործվի։
Կարևոր է այն առումով, որ Արցախի թեման շարունակում է մնալ օրակարգում։

👍5❤1
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդարձակ հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է նաև Հայաստանին։
Լավրովը, ընդհանուր առմամբ, դժգոհել է ՀՀ դրածոների իշխանության ոչ սկզբունքային վարքագծից.
Որևէ նոր բան, որպես այդպիսին, նա չի ասել։ Այլ հարց է, որ Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին արդեն բարձրաստիճան օղակներում են արձանագրում։
Մի բան, որն ակնհայտ էր դեռ երեք տարի առաջ, բայց օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ պատճառներով դրանց մասին ՌԴ ղեկավարությունն ուղիղ չէր արտահայտվում։
Ըստ այդմ՝ արձանագրենք, թե ինչ իրավիճակ է ձևավորվել Հայաստանի շուրջ.
☑️ Հայաստանն ունի պետականության անվտանգությանն ուղղված սպառնալիք՝ ի դեմս ռազմատենչ Ադրբեջանի։
☑️ Ի տարբերություն Ադրբեջանի, որը հոգացել է որոշ միջազգային ազդեցիկ ակտորների հովանավորչությունը ստանալու հարցը, Հայաստանում դրածո իշխանությունները գրեթե կատարելապես լուծել են հակադիր խնդիրը՝ ապահովել են առանց դաշնակցի մնալու բոլոր բարենպաստ պայմանները։
☑️ ԵՄ-ի և, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, պսևդոդաշնակցային «սիլիբիլիները» միայն թատերական ներկայացում են։ Կիլիկիան վաճառած Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերակայությունները չեն փոխվել։
☑️ Առկա են բոլոր նախադրյալները, որ Սիրիայից և Ուկրաինայից (որոշ առումով՝ նաև Պաղեստինից) հետո հիբրիդային պատերազմի ևս մի թատերաբեմ է դառնալու Հայաստանի տարածքը։ Սա անհերքելի իրողություն է։
❗️Նման դեպքերում ամենից հաճախ լսում/կարդում եմ՝ «բա ի՞նչ անենք» արտահայտությունը։
Ի՞նչ կարող եմ ասել։ Կարդացե՛ք միջազգային հարաբերությունների պրակտիկայում այլ երկրների օրինակները։ Վստահեցնում եմ, որ Հայաստանում տեղի ունեցող և ունենալիք իրադարձությունները էականորեն չեն տարբերվում/ելու։
Ամեն դեպքում հաստատակամորեն խնդրում և պնդում եմ չտրվել հուսահատությանը։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Լավրովը, ընդհանուր առմամբ, դժգոհել է ՀՀ դրածոների իշխանության ոչ սկզբունքային վարքագծից.
«Հայկական ղեկավարությունը, ուղիղ ասենք, հորինված պատրվակների ներքո, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար գործը տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզմանը»։
Որևէ նոր բան, որպես այդպիսին, նա չի ասել։ Այլ հարց է, որ Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին արդեն բարձրաստիճան օղակներում են արձանագրում։
Մի բան, որն ակնհայտ էր դեռ երեք տարի առաջ, բայց օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ պատճառներով դրանց մասին ՌԴ ղեկավարությունն ուղիղ չէր արտահայտվում։
Ըստ այդմ՝ արձանագրենք, թե ինչ իրավիճակ է ձևավորվել Հայաստանի շուրջ.
☑️ Հայաստանն ունի պետականության անվտանգությանն ուղղված սպառնալիք՝ ի դեմս ռազմատենչ Ադրբեջանի։
☑️ Ի տարբերություն Ադրբեջանի, որը հոգացել է որոշ միջազգային ազդեցիկ ակտորների հովանավորչությունը ստանալու հարցը, Հայաստանում դրածո իշխանությունները գրեթե կատարելապես լուծել են հակադիր խնդիրը՝ ապահովել են առանց դաշնակցի մնալու բոլոր բարենպաստ պայմանները։
☑️ ԵՄ-ի և, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, պսևդոդաշնակցային «սիլիբիլիները» միայն թատերական ներկայացում են։ Կիլիկիան վաճառած Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերակայությունները չեն փոխվել։
☑️ Առկա են բոլոր նախադրյալները, որ Սիրիայից և Ուկրաինայից (որոշ առումով՝ նաև Պաղեստինից) հետո հիբրիդային պատերազմի ևս մի թատերաբեմ է դառնալու Հայաստանի տարածքը։ Սա անհերքելի իրողություն է։
❗️Նման դեպքերում ամենից հաճախ լսում/կարդում եմ՝ «բա ի՞նչ անենք» արտահայտությունը։
Ի՞նչ կարող եմ ասել։ Կարդացե՛ք միջազգային հարաբերությունների պրակտիկայում այլ երկրների օրինակները։ Վստահեցնում եմ, որ Հայաստանում տեղի ունեցող և ունենալիք իրադարձությունները էականորեն չեն տարբերվում/ելու։
Ամեն դեպքում հաստատակամորեն խնդրում և պնդում եմ չտրվել հուսահատությանը։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2🤣1
Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ռմբակոծումը հիբրիդային պատերազմի ներկա փուլը հանում է նոր մակարդակի վրա։
Միանշանակ է, որ Իրանը պատասխան հարվածը կհասցնի, ինչպես եղավ Սուլեյմանիի սպանությունից հետո։
Եվ այսպիսի տարածաշրջանում, ուր բոլորը զինվում են և հիբրիդային կամ ուղիղ կոնֆլիկտի մեջ են, երկիրը «խաղաղության տանողները» ոչ այլ ինչ են, եթե ոչ արկածախնդիր դրածոներ։
Այսպիսի իրավիճակում կարևոր է «բաբլի մեջ չփակվելը»։ Իսկ իրավիճակը կանխատեսելի է՝ վատթարացող տնտեսություն, փակ սահմաններ, պատերազմ։
Ի՞նչ անել. ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Լ։
Ինչպե՞ս. հաստատ ոչ «կասկա ու զրահաբաճկոն հագած» և հրացանով՝ ԱԹՍ-ների դեմ ինքնապաշտպանվելու անտեղի կոչերը լուրջ ընդունելով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Միանշանակ է, որ Իրանը պատասխան հարվածը կհասցնի, ինչպես եղավ Սուլեյմանիի սպանությունից հետո։
Եվ այսպիսի տարածաշրջանում, ուր բոլորը զինվում են և հիբրիդային կամ ուղիղ կոնֆլիկտի մեջ են, երկիրը «խաղաղության տանողները» ոչ այլ ինչ են, եթե ոչ արկածախնդիր դրածոներ։
Այսպիսի իրավիճակում կարևոր է «բաբլի մեջ չփակվելը»։ Իսկ իրավիճակը կանխատեսելի է՝ վատթարացող տնտեսություն, փակ սահմաններ, պատերազմ։
Ի՞նչ անել. ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Լ։
Ինչպե՞ս. հաստատ ոչ «կասկա ու զրահաբաճկոն հագած» և հրացանով՝ ԱԹՍ-ների դեմ ինքնապաշտպանվելու անտեղի կոչերը լուրջ ընդունելով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանում վերջնականապես հոգնել են «սաղ ռուսներն են մեղավոր» ծամված ձայնապնակից։
ՌԴ ԱԳՆ «պրոպագանդայի պատասխանատու» Մարիա Զախարովան «Զվեզդա»-ին տված 25 րոպեանոց հարցազրույցում անընդհատ կրկնում էր այն միտքը, թե «Ռուսաստանն ու ՀԱՊԿ մեղավոր չեն, այդ ամենը կատարվել է Արևմուտքի հետ կոնսուլտացիաների արդյունքում»։
Հանուն իրականության՝ Զախարովայի հետ անհնար է չհամաձայնել։
Իսկ հանուն արդարության՝ այնպես չէ, որ Ռուսաստանը կատարելապես կատարում էր իր դաշնակցային պարտականությունները, իսկ Հայաստանում որոշեցին «ռուսների ինադու» իշխանությունը հանձնել «աբիժնիկի», որը Արևմուտքի կամակատարի հիանալի իրագործում է մինչ օրս։
Ինչևէ, ի՞նչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին. ոչ մի լավ բան։
Չկան նախադրյալներ, որոնք մեզ հնարավորություն կտային եզրահանգել, որ Հայաստանում դրածոների իշխանությունը ներքին ճնշմամբ հեռանալու է։
Հետևաբար հարաբերությունները միայն վատթարանալու են, ըստ որում՝ միայն Հայաստանի կորուստների հաշվին։
Չնայած բնականաբար բեկում կլինի, թեև բավականին ուշ…

«Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը լուրջ է, Կիևը հրատապ օգնության կարիք ունի». Ստոլտենբերգ
Որքան Ուկրաինայում հակառուսական դաշինքի գործերը վատ ընթանան, այնքան ավելի արագ և ավելի սուր կերպով են սադրելու Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը։
Ավելի շատ և բացահայտ «սիլիբիլիներ» դրածոների և նրանց իրական տերերի միջև։
Ավելի սուր հայտարարություններ Երևանում Մոսկվայի ուղղությամբ։
Հնարավոր սադրանքներ Գյումրիում և Երևանում ռուս զինծառայողների հանդեպ։
Ադրբեջանի հետ պատերազմական գործողությունների իմիտացիա, մի կողմից՝ հանձնումը ռազմական ճանապարհով արդարացնելու, մյուս կողմից՝ ռուսներին չօգնելու, ադրբեջանցիների աջակցելու մեջ մեղադրելու նպատակով։
Իսկ Ուկրաինայի գործերը ոչ մի կերպ դեպի դրականը չեն փոխվելու։ Հետևաբար Հայաստանի դրածոների և Արևմուտքի «մերձեցումը» մեծ տեմպերով կարագացնեն։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
Ասում են՝ վաղը «շրջադարձային» հանդիպում է սպասվում... Ասում են՝ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն այդ հանդիպումից...
Չգիտեմ՝ ով ինչ է սպասում, բայց ես պարզ տեսնում եմ, որ Հայաստանին սպասվում է մեկ բան։ Իսկ թե ինչ ուղիով կընթանան իրադարձությունները, որոնք կբերեն այդ մեկ բանին, դա արդեն այլ՝ սցենարներով դիտարկվող հարթությունից է։
Քանի որ սցենարներ վանգելը խիստ անշնորհակալ գործ է, մի փոքր այլ դիտարկում անեմ։
Եկեք առանձնացնենք 2 կարևոր իրադարձություն, որոնք տեղի են ունենալու ցանկացած պարագայում.
ԱՌԱՋԻՆ ⬇️
Պետությունների մակարդակում հայ-ռուսական հարաբերությունները խզումը անխուսափելի է։
ԵՐԿՐՈՐԴ ⬇️
Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ վաղ թե ուշ լինելու են։
Իսկ մնացածն արդեն մարդկային գործոնով և աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորվող իրադարձություններ են, որոնք կարող են փոխել դեպքերի ընթացքը ցանկացած ուղղությամբ։

👍4😢1
«ՈՉ ՄԵԿԻ ԴԵՄ ՉՈՒՂՂՎԱԾ» աշխարհաքաղաքական խաղիկներ
Հայաստանը զավթած դրածո իշխանությունը «ոչ մեկի դեմ չուղղված» հանդիպում է անցկացնելու ԵՄ և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ են անում վերջիններս։ Հերթով զանգում են Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ վստահեցնելու, որ այն նրա դեմ ուղղված չէ։
Իհարկե, պարզ է, որ Արևմուտքի պլաններում որևէ գործողություն ուղղված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի դեմ։ Երկուսն էլ գործիք են, ոչ թե գործոն։ Թեև ներկա պայմաններում բնականաբար Ադրբեջանը ձայնի իրավունքով գործիք է։
Արևմուտքն ունի մեկ նպատակ՝ մի քանի «չեքփոինթներով».
1️⃣ հանել Ռուսաստանին տարածաշրջանից,
2️⃣ դարձնել տարածաշրջանը կախյալ մեկ կենտրոնից,
3️⃣ վերածել տարածաշրջանը անկայուն միջավայրի՝ ուղղված Իրանի և Ռուսաստանի անվտանգության դեմ։
Մնացածը, այդ թվում՝ «ռուս-թուրքական դաշինքը», մանիպուլացիոն լիրիկայի շրջանակից է։

👍5🤣1
Վերջին իրադարձություններից ելնելով՝ վերաձևակերպեմ հայտնի խոսքը.
«Երբ պատերազմի և տարածքները հենց այնպես հանձնելու մեջ ընտրում ես վերջինը, ապա և՛ պատերազմ ես ստանում, և՛ տարածքային ավելի մեծ կորուստներ ես ունենում»։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«Երբ պատերազմի և տարածքները հենց այնպես հանձնելու մեջ ընտրում ես վերջինը, ապա և՛ պատերազմ ես ստանում, և՛ տարածքային ավելի մեծ կորուստներ ես ունենում»։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Նախորդ գրածիս մեկնաբանության մեջ գրել եմ, ավելի ծավալուն գրեմ։
Կա՞ դեռ մեկը, որ կարծում է, թե թշնամին թողնելու է ռազմատենչ տրամադրությունները, խելոք գալու է՝ նստի բանակցությունների սեղանին և պուպուշ պայմանագիր կնքի։
Թշնամին ամենն անելու է, որպեսզի պատերազմ հրահրի։
Սա է իրականությունը՝ անկախ նրանից, թե որքան ենք մենք հոգնել պատերազմներից, որքան ենք ցանկանում, որ այլևս զոհեր չլինեն, որքան ենք ուզում խաղաղության մեջ ապրել։
Երբ թշնամին գալիս է քեզ սպանելու բացահայտ մտադրությամբ, «գայլի գլխին ավետարան կարդալու» միսիոներական ջանքերը պարզամտություն են։
Եվ ամենակարևորը՝
1️⃣ Ոչ մի վայրկյան մի՛ մոռացեք, որ Հայաստանը ղեկավարում են դրածոները, որոնք թքած ունեն մարդկային կյանքերի վրա։
2️⃣ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։
Եթե չենք կարողանում և կամ չենք ցանկանում առերեսվել իրականությանը, որն առնվազն կարճաժամկետում անհնար է լինելու անցկացնել խաղաղ և առանց կորուստների, ապա ի՞նչ սպասելիքներ ունենք։
Ներողամիտ եղեք, որ այսքան ուղիղ և սառն են թվում խոսքերս…

Նախորդ գրածիս մեկնաբանության մեջ գրել եմ, ավելի ծավալուն գրեմ։ Կա՞ դեռ մեկը, որ կարծում է, թե թշնամին թողնելու է ռազմատենչ տրամադրությունները, խելոք գալու է՝ նստի բանակցությունների սեղանին և պուպուշ պայմանագիր կնքի։ Թշնամին ամենն անելու է, որպեսզի պատերազմ…
Այս հայտարարությունը ավելի մատչելի լեզվով՝
«Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանի իշխանությունների կողմից տրված ցանկացած առիթ որպես casus belli՝ պատերազմ սկսելու համար»։
[Պատերազմը կարող է լինել վաղը, 2 շաբաթից, 7 ամսից, 1.5 տարուց և որևէ կերպ կապված չէ անկլավների տալ-չտալու հարցի հետ]