Ալբերտիչ | հեղինակային ալիք
404 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Իհարկե, հարկերի թեման գերագույն դրածոյի կողմից այսքան շահարկելու առաջին պատճառը տնտեսության վիճակն է, թեև սիմվոլիզմ էլ կա։

Դրածոն աստիճանաբար հստակեցնում է իր կարգավիճակը Հայաստանում որպես թուրքերի նշանակած հարկահավաք…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍7
Ես բնականաբար չեմ կարող հասկանալ մարդկանց տրամաբանությունը, ըստ որի՝ դրածոյի եղելությունն ու հազարավոր մարդկային և տարածքային կորուստները հանդուրժող զանգվածը, ասենք, Կոնսերվատորիայի փակվելը գոնե չպիտի հանդուրժի։

Որևէ բան չհանդուրժելու համար մարդը պետք է ունենա բավարար գիտակցական մակարդակ պարզամիտ բաներից չմանիպուլացվելու համար։ Բայց օրինաչափորեն «ժողովուրդը», անկախ նրանից, թե խոսքը ո՞ր էթնիկ խմբի մասին է, չունի իր ամբողջության մեջ այդքան բարձր գիտակցություն։

Առհասարակ, ակնկալիքների հասցեատիրոջ հարցում մենք դիպուկության հակառեկորդներ ենք սահմանում։

Ի վերջո, ո՞րն է մեր ընդհանրական ակնկալիքը և ումի՞ց է այն…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍52
Հայաստանում ապրողների հավանաբար 5-10%-ն է միայն գիտակցում, որ շուտով այնպիսի հարցեր, ինչպիսին են «Կոնսերվատորիան փակելը» կամ «Գոլդ համարների գնորդի անձը» ոչ մի նշանակություն չեն ունենալու։ Վաղուց Հայաստանում կատարվող իրադարձություններում «ժողովուրդ-էլիտա» մեղավորների «բաթըլին» առանձնապես չեմ մասնակցում, բայց մի անուղղակիորեն կապված երևույթի մասին կխոսեմ։

Ո՞վ էր բռնել ընդդիմադիր լրատվամիջոցների ձեռքը, որպեսզի նրանք դրածոների շքախմբի պերճանքների և ներքին նշանակություն չունեցող հարցերի մասին ամենօրյա հոդվածների փոխարեն անեին հետևյալը։

Չմեկնաբանել գերագույն դրածոյի և նրա շքախմբի ոչ մի խնջույք, ծախսած գումար և այլն, այլ միայն ամեն օր գրել բացառապես Արցախի հանձնման, Հայաստանի գլխին կախված հետագա վտանգի և դրա չեզոքացման մասին։

Բայց երբ լայքի և ներգրավվածության (թվային մարքեթինիգ լեզվով՝ engagement/охват) համար էժանագին հոդվածներ հրապարակողները բողոքում են «ժողովրդի անտարբերությունից», միայն քմծիծաղ են շարժում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍72
Հայաստանի համար հիմա գրեթե նույն պատմական ժամանակահատվածն է, ինչ Արտաշեսից Ա-ից մինչև Արշակ Ա 3 դարերի ընթացքում էր՝

Պետականության վերականգնում։

Սահմանների ընդարձակում։

Դավաճանություն։

Հռոմի ու Պարթևստանի միջև՝ որպես դաշնակցի ոչ դիպուկ ընտրություն։

Դրածո իշխանություն։

Չեմ զարմանա, եթե ավարտն էլ մոտավորապես նույնը լինի։ Մանավանդ հիմա, երբ հասկանում ես, թե Ռուսաստանին Ֆրանսիայով ու Թուրքիայով փոխարինելու խղճուկ քայլերը ինչ ծանր հետևանք են թողնելու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Առաջնահերթությունների մասին

Քանի դեռ պարապ մարդիկ լսել են ու զբաղվում են դրածոյի հերթական «ստերն ու մանիպուլացիան» բացահայտելու գործով, մի փոքր այլ երևույթի մասին գրեմ։

Տավուշ, Տավուշ… Ո՞վ է ասել, որ Տիգրանաշենը Տավուշի սահմանամերձ «անկլավներից» պակաս ռազմավարական նշանակություն ունի, որ բոլորը կենտրոնացել են Տավուշի գյուղերի վրա։ Էական չէ, որ հենց այդ մարզի գյուղերից են սկսվելու հերթական զիջումները. վաղ թե ուշ դրանք ընդգրկելու են Տիգրանաշենը։ Հետևաբար հարցը պետք է բարձրացվի ամբողջության մեջ։

Ավելին՝ եթե Տավուշի գյուղերի հանձնումը բարդացնելու է դեպի Վրաստան ցամաքային սահմանի մի անցակետի հասանելիությունը ցանկացած պահի, այնտեղ դեռ կա Լոռու մարզ։ Իսկ Տիգրանաշենի պարագայում՝ դեպի Իրան տանող ոչ միայն այդ ճանապարհն է փակվելու, այլև Վեդիով անցնող ճանապարհահատվածն է վերահսկվելու։

Այնպես որ եկեք չմասնատենք խնդիրը։ Հատկապես, որ բոլոր խնդիրները մանրացնելը և մարդկանց նույն խնդրի շուրջ առանձին-առանձին զբաղեցնելը դրածոյի սիրելի զբաղմունքն է դեռ 90-ականներից։ Էլ չեմ ասում, որ Հայաստանի սահմանների անվտանգային խնդիրը չի կարող առանձին դիտարկվել։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Կարծում եմ, ժամանակն է վերջապես դադարել մարդկանց՝ անցյալն աչքը մտցնելու իբր դաստիարակչական խրատները։

Նախ, նման խրատներին կարելի է շատ օբյեկտիվորեն հակադարձել՝ «իսկ դուք արդյոք բավարար ջանք գործադրե՞լ էիք ժամանակին դեմն առնելու համար»։

Երկրորդ, մարդկանց հետ երկխոսելու, նրանց ուշքի-դարձի բերելու համար թշնամաբար տրամադրված ձևով սխալներն աչքը խոթելը անարդյունավետ է։ Եթե, իհարկե, խնդիրն իրապես ուշքի բերելն է, ոչ թե «տեսե՛ք, ես խելացի եմ, չեմ սխալվել» ոճի մեջ սեփական առավելության ցուցադրումը։

Երրորդ, ինքս, օրինակ, դադարել եմ հետ համոզելու ջանքերը։ Ունեմ գնահատման սեփական սանդղակը՝
— դրածոյի հանցակից,
— դրածոյի բացահայտ համակիր,
— ծպտյալ քպ-ական. սրանք այն մարդիկ են, ովքեր կարող են ասել, օրինակ՝ «Նիկոլի պես դավաճանը», բայց իշխանությունների գործողություններում, դրածոյի ելույթներում կարող են ինչ-ինչ «դրական երանգներ» գտնել։
— միամիտ։

Այս խմբերից ոչ մեկի հետ էլ հնարավոր չէ աշխատել։

Մեկը բացահայտ կիսում է դրածոյի գաղափարները։

Երկրորդն արդարացնում է գործողությունները։

Երրորդի արժեքները համընկնում են դրածոյի մտքերի հետ, սակայն ամեն դեպքում «ֆուշեաբար» զսպում է իրեն։

Չորրորդն առհասարակ ի վիճակի չէ ընկալելու որևէ վերլուծություն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
4
Մենք պետք է ինտեգրվենք թուրքալեզու ժողովրդի տնտեսական և լոգիստիկ քաղաքականությանը։


Այս խոսքերն այն մասին են, որ մարդուն կենդանության օրոք հերոսացնելը կամ, ինչպես որոշ դեպքերում, պաշտամունքի վերածելը՝ ինչ-որ պահի հիասթափություն է առաջացնելու այդ մարդու հանդեպ։

Այլ կերպ ասած՝ մարդուն արժեք մի՛ դարձրեք, գոնե քանի դեռ նա ողջ է, նրա մարդկային էությունը կարող է ավելի թույլ լինել, քան նրա մասին ձեր արժեքակողմնորոշիչ պատկերացումները։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Ինձ համար կա մի հստակ ուղենիշ, ինչ վերաբերում է ինքնության պահպանմանը՝

Արցախը չպետք է դառնա «Էրգիր», Արցախում ապրած հայերը չպետք է կտրվեն իրենց հողից և այնտեղ վերադառնալու նպատակասլացությունից։

Ինչու եմ ինքնության հարցում հենց Արցախն ընդգծո՞ւմ. պարզապես համոզված եմ, որ Հայաստան կա միայն Արցախով։

Առհասարակ, ինքնության համար կարևոր պայմանը մահացության համեմատ ավելի շատ ծնելիությունն է։ Այս իմաստով, երևի արժե ուշադրություն դարձնել «Սերունդ» նախաձեռնությանը։

Ես ձեզ չեմ ուղղորդելու, առաջարկելու, խորհուրդ տալու դառնալ այս նախաձեռնության մի մաս։ Կթողնեմ ստորև տեսանյութի հղում, մնացածը՝ ինչպես ինքներդ կորոշեք.

[«Սերունդ»]

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
ԵԽ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը


Բարի գալուստ Ուկրաինա…

Պարզ, պրիմիտիվ սցենար։ Վերլուծելու բան էլ չկա։ Ամեն ինչ նույն գծով է, դեմքերն են տարբեր. մի տեղ հրեա դրածո է, մյուս տեղում՝ թուրք դրածո։

Թեև մի տարբերություն կա: Հայաստանին ոչ մի արևմտյան երկիր հակառուսականության համար միլիարդավոր դոլարներ չի տա։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4🤣2
Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ Արևմուտքի նույն սցենարը շատ հեշտ կուլ են տալիս ամենուր, այդ թվում՝ Հայաստանում։

Շատ պարզ՝ այն հաշվարկված է ամբոխային մտածողությամբ մարդկանց համար։ Իսկ այդպիսի մարդիկ ցանկացած հասարակության շրջանում բացարձակ մեծամասնություն են։

Ինչպե՞ս ազդել այդ մարդկանց զանգվածի վրա։ Կրկին շատ պարզ. մանիպուլացիոն տեղեկատվություն, դրա տարածման համար ֆինանսական միջոցներ։

Փոքր երկրներում էլիտաներն այսպիսի ազդեցությունների դեմը չեն կարողանում առնել, քանի որ «մամուլի ազատությունը սահմանափակելու» ցանկացած որոշման համար Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներով (ներառյալ՝ անձնական հաշիվների), ինչ-ինչ խնդիրների հարուցմամբ։

Հայաստանի դեպքում այդպիսի այլընտրանքը Ռուսաստանն էր, բայց փաստն այն է, որ Կրեմլյան աշտարակներից ներկա փուլում առավել ազդեցիկ էր թուրքերի հետ մերձեցմամբ շահագրգռված խումբը։

Հետևաբար ռուսները ոչ միայն չխառնվեցին և չպահեցին Հայաստանն այնպես, ինչպես արեցին դա Բելառուսի պարագայում, այլև որոշակիորեն նույնիսկ նպաստեցին Հայաստանում իշխանության զավթմանը։

Սրա պատճառը, նախ, այն էր, որ ՀՀ երրորդ նախագահին համարում էին արևմտամետ, բացի այդ էլ՝ վերջինս փորձում էր որոշակի հարցերում մանևրել, ինչն, օրինակ, ինչ-որ պահից դադարեց անել Լուկաշենկոն։

Հիշում եմ մի զրույց, որտեղ ռուս դիվանագիտական պաշտոնյան՝ ի պատասխան հարցին, թե Արևմուտքի կողմից մամուլն առնելու քայլերին համարժեք քայլեր ինչո՞ւ չեն կազմակերպում, ինքնավստահ կերպով պնդում էր, որ «իրենց դա պետք չէ»։

Ռուսների համար սովորական է ժամանակին խնդիրներին չարձագանքելն ու հետո հարկադրված լուծման համար ահռելի ռեսուրսներ ծախսելը, ինչպես հիմա անում են, օրինակ, Ուկրաինայում։

Ինչ վերաբերում է Հայաստանին և տեղի զանգվածին, ապա մեր առջև փայլուն քարեր են նետելու, որոնք իբր պետք է խավարոտ անտառից մեզ դուրս ուղեկցեն, բայց փոխարենը՝ կանխատեսելիորեն Գրիմմ եղբայրների հեքիաթի հերոսներ Հենզելի ու Գրետելի պես հայտնվելու ենք չար վհուկ պառավի հացից պատրաստած խրճիթում։ Այն զանգվածին փրկություն է թվալու, թեև պարզ է, որ մի սովորական ծուղակ է։

Իհարկե, մեզ սպասվում է մոտավորապես նույն վերջաբանը, ինչ Գրիմմ եղբայրների վերոնշյալ հեքիաթում էր, այնուհանդերձ դա լինելու է ոչ սեփական խելքի և հնարամտության հաշվին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
2👍2
Պատմությունը պարբերաբար հայերին կանգնեցրել է քաղաքակրթական կողմնորոշման ընտրության առջև։

Երկու Մեծերից՝ Տիգրանից մինչև Տրդատ, չհաշված դրածոների կառավարմամբ պայմանավորված պարտադրվող կողմնորոշումը, մեր ընտրությունը Արևելքն էր։

4-րդ դարում քաղաքական առումով ինքնության պահպանման խնդիրը դրդեց ընտրել կրոնական այնպիսի կողմնորոշում, որը հետագայում մեզ ուղղորդելու էր Արևմուտքի կողմ։

Արևմուտքի և Արևելքի միջև բազմադարյա բաժանումներում ելքի որոնումները մեզ տարան միջանկյալ քաղաքակրթության դուռը՝ Ռուսաց կայսրություն։

Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը կանգնած է արդեն ոչ թե ավանդական երկկողմ բաժանման, այլ առնվազն եռակողմ բաժանման վտանգի առջև։

Ի տարբերություն առաջին դարի իրադրության, երբ նախարարական տները կարող էին դիմադրել այս կամ այն դրածոյի թագադրմանը՝ ընդհուպ մինչև նրա սպանություն, այժմ վերնախավում դիմադրությունը իմիտացիոն է։

Որպես անգործության հետևանք՝ ներկա պատմական փուլում ընտրողը մենք չենք լինելու։ Մեզ պարտադրվելու է ընտրությունը։ Եվ թե ինչպիսին կլինի այն կախված է երկու հանգամանքից.

— իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի հանգուցալուծումը և դրանից բխող Իրանի հետագա կարգավիճակը՝ էլ ավելի ազդեցիկ կամ կենտրոնացված հիբրիդային պատերազմի թիրախ։

— ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ֆոնին։

Ցանկացած սցենարի պարագայում՝ կարևորագույն բանը, որ պետք է արվի. հավաքեք երկարաժամկետ ռազմավարական պաշար…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Զախարովան «անկեղծ հոգով ու սրտով» խոստովանել է, որ իրենք շատ են ցանկանում, որպեսզի Հայաստանը պահպանի ինքնիշխանությունը։ Նա հավելել է, որ ռուսները հաճախ են եկել հայերին օգնության։

Ճիշտ է ասում, օգնել են լիովին ազատվել պարսկական տիրապետությունից, մասամբ էլ՝ թուրքական, բայց ում համար դա «օգնություն էր», ում համար՝ «հերթական օտարերկրյա լուծ»։

Երկու երկրներն ունեին փոխադարձ հարցադրումներ, որոնք երկխոսելով չեն լուծվել, արդյունքում՝ Հայաստանում հաստատվել է դրածոների իշխանությունը։

Ռուսները պարտավոր չէին խոչընդոտել իշխանազավթմանը, ավելին՝ որոշ դրվագներով աջակցել են, բայց խնդրին նայենք երկու կողմից։

1️⃣ ՌԴ իրեն դիրքավորում է որպես գերտերություն։ Հայաստանն ակնկալել է հավասարազոր վիճակ։ Երկուսն էլ սխալվել էին։

2️⃣ ՌԴ հայկական համայնքը հանդիսացել է ոչ թե ՌԴ-ում որոշակի ազդեցությամբ ՀՀ և ՌԴ միջև կապող օղակ, այլ ՌԴ էլիտաների կամակատար։

3️⃣ Գերտերության հետ դաշինքը պարտադրում է ինքնավարության զիջում: Միևնույն ժամանակ՝ փոքր երկրից առավելագույնը պահանջելիս նրան կորցնելու ես։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ»

Չեմ հետևում, թեև վստահ եմ, որ մարդկանց չդիմադրելու հորդորը ուղեկցվում է մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ՝ «եթե «անկլավները» չտանք՝ պատերազմ կլինի»։

Այս պրիմիտիվ, ծեծված խոսույթը աշխատել է Արցախի դեպքում, աշխատելու է Տավուշի դեպքում։

Մարդիկ «պատերազմ չեն ուզում»։ Բայց նրանք չունեն նաև գիտակցում, որ նույնիսկ եթե համաձայնեն հենց այնպես տարածքները վերադարձնելու, միևնույն է՝ պատերազմ լինելու է։

Իսկ ինչո՞ւ չկա այս ամենին դիմադրություն։ Պարզապես ինքնաբուխ դիմադրություններ չեն լինում։ Դիմադրությունը պետք է ունենա այն առաջ տանելու գործում շահագրգիռ կողմ։

Նշյալ կողմն այսօր «արտաքին ուժերի դեմ պայքարելն անհնար է» արտահայտությունը սերտած ընդունել է չմիջամտողի կարգավիճակ։

Տավուշով բնականաբար գործը չի ավարտվելու։ Թշնամուն զիջիր մեկ բան, կպահանջի տասը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5😢2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ» Չեմ հետևում, թեև վստահ եմ, որ մարդկանց չդիմադրելու հորդորը ուղեկցվում է մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ՝ «եթե «անկլավները» չտանք՝ պատերազմ կլինի»։ Այս պրիմիտիվ, ծեծված խոսույթը աշխատել է Արցախի դեպքում, աշխատելու է Տավուշի դեպքում։…
Ի ԼՐՈՒՄՆ.

Թշնամուն զիջիր մեկ բան, կպահանջի՝ տասը… կտաս տասնմեկը, եթե բանակցելու լիազորել ես թուլակամ մեկին կամ դրածոյին։

Իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ կան, օրինակ՝ մուսսոլինիականից մինչև թմկաբերդական։ Այսուհանդերձ, միակ բանը, որ անթույլատրելի է՝ անտարբերությունն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Նախապես ասեմ. չտրվե՛ք այս հիմարությունը դիտելու և դրա շուրջ դատարկաբովանդակ քննարկումներին մասնակցելու գայթակղությանը։

Ասելը ո՞րն է, թախանձագին խնդրում եմ՝ անտարբեր եղեք մի բանի հանդեպ, ինչը հետապնդում է մեկ նպատակ՝ ինքնաբավարարվում է համալսարանից հեռացված ու ուշադրության մշտական ծարավ մեկի էգոն։ Դրածոյի բարբաջանքներին արձագանքելը որևէ կերպ ո՛չ իր հանցակիցներին և ստոլկհոլմյան սինդրոմով համակիրներին է դարձի բերելու, ո՛չ Տավուշի գյուղերն է պահելու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
💳
«Միր» քարտերը մարտի 30-ից կիրառելի չեն լինի հայկական բանկերի մեծ մասի բանկոմատներում [հասանելի կլինեն միայն «ՎՏԲ-Հայաստան» բանկում], գրում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստանի» ներկայացուցչին և ռուսական վճարային շուկայում իր աղբյուրին։

Աղբյուրը՝ РБК

Փաստացի 2024-ի արտաքին քաղաքական գերակա խնդիրը դրածոների առջև դրվել է ՌԴ դուրս մղումը Հայաստանից ոչ միայն ռազմական ոլորտից, այլև տնտեսական։

Չկա որևէ նախադրյալ, որ Դաշնությունը դուրս չի գա Հայաստանից։ Նույնիսկ եթե հաշվի ենք առնում այն, որ ՌԴ հեռանալը կարճաժամկետում չի բխում Հայաստանի ազգային և Իրանի շահերից, իսկ երկարաժամկետում՝ Չինաստանի։

Թեև ներկա աշխարհաքաղաքական իրողություններում կանխատեսելիությունը բարդ է, ինչ-որ պահի կարող է կտրուկ իրավիճակ փոխվել։

Ինքս դժվար եմ պատկերացնում, որ Ռուսաստանին հնարավոր է երկարաժամկետ հեռացնել տարածաշրջանից։ Դրա համար ևս նախապայմաններ չկան։ Միևնույն է՝ առիթ կգտնի վերադառնալու։ Ճիշտ այնպես, ինչպես թուլացած ցարական Ռուսաստանի փլատակները դեռ չվերականգնած բոլշևիկյան Ռուսաստանը մտավ Հարավային Կովկաս։

Ասածիցս որևէ կերպ չի բխում, որ Ռուսաստանը «աստվածային նախախնամությամբ», գերհզոր տերություն է, այլ միայն այն, որ մենք, լինելով հազարամյա պատմությամբ ազգ, այդպես էլ չունեցանք ազգային-պետական ավանդույթների վրա հիմնված վերնախավ, որը կկարողանար այնպիսի դիվանագիտական ինստիտուտ ունենալ, որպեսզի հստակ պատկերացներ տարբեր երկրների կառուցվածքային-համակարգային առանձնահատկությունները։

Ներկա փուլում, խոսքի վրա դիմադրության մասին ելույթներով, բայց գործում՝ զրոյական ձգտմամբ, առավելագույնը՝ ինչ կարող ենք, Աստծո վրա հույս դնելն է։ Իսկ կա՞ն արդյոք ասածս հերքող նախադրյալներ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍21
Եթե Հայաստանում երեք նախկին նախագահ չկարողացան ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվել, ապա որտե՞ղ գտնել առաջնորդ(ներ), որ կունենա(ն) և՛ ներքին անվերապահ աջակցություն բոլոր ազգային ուժերի կողմից, և՛ այնպիսի կշիռ, որ ընդունելի կլինի միջազգային ակտորների կողմից՝ այդպիսով կարողանալով ձեռք բերել արտաքին դաշնակիցներ։

Ներկա պահին ես այդպիսի անձանց չեմ ճանաչում, բայց հետաքրքիր է, օրինակ՝ ինչքա՞ն մարդ էր ճանաչում Մովսես Գորգիսյանին 1987թ., ո՞վ գիտեր մատենադարանի աշխատակից Տեր-Պետրոսյանին, մինչև շարժման սկսելը «Ղարաբաղ» կոմիտեի որևէ անդամ ընկալվո՞ւմ էր որպես առաջնորդ։

Ըստ այդմ, հիմա, երբ «Ղարաբաղի» փոխարեն նոր շարժումն արդեն պետք է լինի «Հայաստան», առաջնորդի որոնումները, իմ համոզմամբ, փոքր-ինչ սխալ ուղղությամբ են ընթանում։

Մենք առաջնորդություն ենք ցանկանում տեսնել այն մարդկանց մեջ, ովքեր խուսափում են այդ պատասխանատվությունից։ Համառորեն շարունակում ենք միայն այս մարդկանց ընկալել որպես առաջնորդ, այլ անձինք հիմնականում պիտակավորվում են, հետևաբար՝ առաջնորդությունից դուրս մղվում։

Մյուս կողմից, այդ առաջնորդներն ու նրանց շրջապատները խիստ նախանձով են վերաբերում ցանկացած խմբի, որը փորձում է իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնել։ Նրանց էգոն թույլ չի տալիս ոչ միայն հրապարակային չծաղրել և չփշրել որևէ նման նախաձեռնություն, այլև ամեն կերպ չաջակցել, ռեսուրսներ չտրամադրել, բայց հրապարակային էլ հայտարարել, թե՝ «մենք խնդիր չունենք, ով ուզում է՝ թող իր վրա պատասխանատվություն վերցնի»։

Եթե դուք նշված որևէ առաջնորդի համակիր եք և գրածս տեքստը նրա և կամ ձեր հանդեպ վիրավորական թվաց, ապա միայն կարող եմ ասել, որ ես նկարագրել եմ ոչ թե կոնկրետ անձանց, այլ ընդհանուր երևույթը։

Կարելի է պնդել, որ մածունը այնքան էլ սպիտակ չէ, քանի որ յուղայնության հաշվին ունի նաև դեղին երանգներ։ Կարելի է նաև պնդել, որ Երկիրը տափակ է։ Այսուհանդերձ, այս ամենից ո՛չ մածունն է սևանալու, ո՛չ էլ էլիպսաձև մոլորակն է ուղղանկյունաձև տեսք ստանալու։

Այն, ինչ ես եմ հիմա տեսնում, հետևյալն է։

Հայաստանում չի ձևավորվում դիմադրություն, քանի որ չկա բավարար կամք այն կազմակերպելու ռեսուրս ունեցողների մոտ։ Իսկ թե ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն այդ իրապես անձնազոհ պատասխանատվության տակ չմտնելու համար, դա, իհարկե, այլ թեմա է։

Այս ամենով հանդերձ ես ներքին համոզմունք ունեմ, որ բեկում լինելու է։ Ճիշտ նույնքան, որքան վստահ էի 6 տարի առաջ, երբ ամբոխին դեմ գնալով՝ պնդում էի, որ դրածոն չարիք է, ով միայն չարիք էլ բերելու է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
https://t.iss.one/Pakagits/5473

Նախ, շնորհակալություն «Փակագիծ» նախագծին հոդվածի տարածման համար, հատկապես՝ նկատի առնելով, որ թեմային ցանկանում էի մի պահի անդրադառնալ։

Այս հոդվածը երկու բանի մասին է.

1️⃣ Իրանը, որը Հայաստանում շատերի կողմից ընկալվում է որպես բնական դաշնակից, խաղում է տարածաշրջանային տերությանը հարիր կերպով։

▪️Մեր ընկալումը, բացի հիմնավոր լինելուց, երբեմն՝ առաջ է բերվում որպես հակադրություն Ռուսաստանին, թե «այ, տեսեք, նա լավ դաշնակից չէ, իսկ Իրանը մեր բնական դաշնակիցն է, որովհետև 1, 2, 3…»։

▪️Ինչպես տեսնում ենք, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը Հայաստանի ներկա ներքաղաքական իրողության պայմաններում, մեր երկիրը չեն ընկալում որպես հուսալի դաշնակից։

▪️Այս պայմաններում խելացի կառավարմամբ ցանկացած երկիր կաներ այն, ինչ անում են Իրանն ու Ռուսաստանը։ Ադրբեջանում այլ երկրների ազդեցությունը ինչ-որ չափով նվազեցնելու նպատակով կարճաժամկետ շահերով պայմանավորված «սիլիբիլիներ» նավթահորային երկրի հետ։

2️⃣ Հայաստանում թե՛ փորձագիտական մակարդակում, թե՛ հանրային ընկալումներում զգալի հատվածի մոտ միջազգային հարաբերությունների մասին գծային պատկերացումներ են։ Այդպիսին էին նաև դրածոների ողջ շքախմբի ընկալումները։ Թերևս հենց այդ պատճառով էլ Հայաստանի թշնամիների համար արժեքային համակարգից զուրկ այս «ինտելեկտուալ հիմարները» լավագույն ընտրանքն էին իշխանությունը զավթելու և Հայաստանի գլխին կառավարելի հիմարներ կարգելու համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Հայաստանում իրավիճակը ինձ հաճախ է որոշակիորեն հիշեցնում ֆաշիստական Իտալիան։

Իտալիայի իշխանություններին անընդհատ քննադատող լրագրող Բենիտո Մուսոլինի։

Մուսոլինիի կողմից փաստացի իշխանությունը զավթվում է դեպի Հռոմ քայլերթից հետո։

Արդյունքում նա ստանձնում է վարչապետի պաշտոնը։

Մուսոլինին, ըստ էության, Իտալիայում ձևավորում է ոստիկանապետություն։

Մուսոլինին իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք մեր օրերի լեզվով կարելի է բնութագրել «ասֆալտ փռելու ծրագրեր»։

— — — — —

Մուսոլինին կառավարել է մինչև 1943թ.։ Ապա ևս 2 տարի գերմանացիների աջակցությամբ կարողացել է սեպարատ իշխանություն ձևավորել։

Մուսոլինիի սպանության մասին տարբեր տեսություններ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ գնդակահարմանը մասնակցել են բրիտանական հատուկ ծառայությունները։ Պատճառն իբր Մուսոլինիի և Չերչիլի միջև նամակագրությունն էր, որի բացահայտումը բրիտանացիներին «վատ դրության մեջ կդներ»։

— — — — —

Իհարկե, նմանությունները խիստ մակերեսային են։ Այդուհանդերձ, բավական հետաքրքիր են։

Ի դեպ, կարծում եմ, դրածոյին խաղաղ պայմաններում հնարավոր չի լինելու հեռացնել։ Միևնույն ժամանակ, ողջ մնալը ինչ-որ պահից ձեռնտու չի լինելու նաև իր պատվիրատուներին։

Ամեն դեպքում, ըստ իս, իրավիճակը նվազագույն կորուստներով հաղթահարելու շրջանն անդառնալիորեն անցել ենք։ Թեև դա վերջը չէ։ Վերջ չի լինելու։ Համենայն դեպս, այն ինքնակործան մանտրայի տրամաբանության մեջ, որը շատերն են կրկնում ամեն օր՝ «այ եթե չհեռացնենք, ապա ազգովի կվերանանք» ոճի մեջ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զորք ուղարկել Ուկրաինա։

Աղբյուրը՝ @tertamarm

Ու այսպես Մակրոնի պոպուլիստական հայտարարությունը, որն իբրև մեծ ընդդիմության արժանացավ Եվրոպայում, աստիճանաբար բերվում է օրակարգ՝ որպես լրջորեն քննարկելու սցենար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ավստրալիայի ՊՆ Մարլզը ասել է, որ ծայրահեղ կարևոր է, որպեսզի Ուկրաինան հասնի հաջողության իր պայմաններով։

Սա հակառուսական կոալիցիայի ընդհանրական հռետորաբանությունն է։

Հարկ է ընդգծել, որ փաստացի այդ երկրների համար էականը ոչ թե խաղաղությունն է և արյունահեղության դադարեցումը, այլ Ուկրաինան արյան մեջ այնքան ժամանակ ողողելը, քանի դեռ Ռուսաստանը չի մաշեցրել սեփական ռեսուրսները։ Այսինքն՝ այն, որ այս ամենի ավարտին Ուկրաինայից ոչինչ չի մնալու, նշյալ երկրներին ամենևին չի մտահոգում։

Բառացիորեն նույն տրամաբանությունն է Հայաստանի նկատմամբ։

Դրածոները հստակ կատարում են իրենց առաջադրանքն առ այն, որպեսզի հանեն Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում ցանկացած մակարդակի վրա՝ նույնիսկ եթե դա բերելու է Հայաստանի համար աղետալի և անդառնալի մարդկային ու տարածքային կորուստների։

Իսկ դրածոներին դիմադրությունը, որի անհրաժեշտության մասին այդքան խոսվում է, լինելու է միայն այն պահին, երբ իրավիճակը կհասնի էսկալացման պիկին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2