Radar Armenia
78.9K subscribers
15.7K photos
13.5K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սիրելի երևանցիներ, այսօր վերաբացեցինք միանգամից 2 մանկապարտեզ, և այսպիսով՝ վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասավ 45-ի։

▫️2026թ․ նախատեսում ենք մեկնարկել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար:

Տիգրան Ավինյան
👍151👎65
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իր նավթային ենթակառուցվածքին ուղղված իսրայելական հարվածին ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Կատարի ուղղությամբ՝ վնաս հասցնելով Ռաշ Լաֆֆան նավթամշակման արդյունաբերական քաղաքին։

▫️Կատարը պերսոնա-նոն-գրատա է ճանաչել Իրանի ռազմական կցորդին։
👍97👎27
🟨 Իսրայելը հարվածել է Իրանի Հարավային Պարս գազային հանքավայրին։ ԱՄՆ-ն ոչինչ չգիտեր կոնկրետ այս հարձակման մասին, և Կատարը ոչ մի կերպ ներգրավված չէր դրանում։ Իրանն անարդարացիորեն հարձակվել է Կատարի հեղուկացված բնական գազի օբյեկտի մի մասի վրա։

▫️Իսրայելն այլ հարձակումներ չի կատարի այս չափազանց կարևոր հանքավայրի վրա, եթե Իրանն անխոհեմորեն չհարձակվի Կատարի վրա։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն կպայթեցնի Հարավային Պարսն ամբողջությամբ այնպիսի հզորությամբ, որը Իրանը երբեք չի տեսել։ Ես չեմ ուզում ավերածությունների այս մակարդակը՝ Իրանի ապագայի վրա դրա երկարաժամկետ հետևանքների պատճառով, բայց եթե Կատարի հեղուկացված բնական գազի վրա կրկին հարձակում իրականացվի, ես չեմ տատանվի:

Դոնալդ Թրամփ
👎133👍27
🟨 Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ։
👍98👎48
🟨 Մարտի 20-ից Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի:

Երևանի քաղաքապետարան
👍30👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են և շուտով կլինեն Երևանում։

▫️Նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից։

Տիգրան Ավինյան
👍191👎37
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ :

Եղանակը Երևանում մարտի 19-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +9 +11
🌘 Գիշեր +6 +8

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍46
🟨 Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան։

Գագիկ Սուրենյան
👎98👍8
🟨 Անհայտ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Վաշինգտոնի բանակի բազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

The Washington Post

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍108👎20
🟨 Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը։

▫️Նա չի դատապարտել Իսրայելին, երբ այն պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը։

▫️Նրա ներկայիս «մտահոգությունը» չի առաջացել մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից հետո։ Այն առաջացել է մեր հակահարվածից։ Ցավալի է։

Աբբաս Արաղչին՝ Մակրոնի գրառման մասին
👍121👎21
🟨 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հինգշաբթի և ուրբաթ օրերին կգտնվի Հայաստանում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային կապակցվածությունը խթանելու համար։

Եվրոպական հանձնաժողով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍154👎29
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎12
🟨 150 միլիո՞ն։ Լավ, 148 միլիոն 800 հազար դիտում։ Սիրում եմ բոլորիդ։

Նիկոլ Փաշինյան
1👎220👍161
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։

▫️Օրինակ՝ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոփոխի իր սահմանադրությունը։ Քայլ, որի կատարումը ենթադրում է հանրաքվե, իսկ դրա արդյունքը երաշխավորված չէ։

ԱՄՆ հետախուզական ծառայության 2026թ. զեկույց

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎90👍32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել են միանգամից երկու՝ համար 138 և 74 մանկապարտեզները։

▫️Արդիականացվել են մանկապարտեզների շենքերը` դրանցում անցկացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ։ Մասնավորապես, տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կաթսաներ, ինչպես նաև էներգախնայող լուսատուներ։ 

▫️Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի հետ համագործակցությամբ ու ՄԱԶԾ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ։

Երևանի քաղաքապետարան
👍75👎16
🟨 Bitcoin-ի գինը նվազել է՝ իջնելով 70 000 ԱՄՆ դոլարից։
👍42👎5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Էլ չեմ ասում՝ պաշտոնյաների հետ բլոտ կրելուց հետո ինչ էր կատարվում, հաջորդ օրը սպեցնազը մտնում էր։ Հիմա ո՞վ է հիշում դրա մասին։ Ո՞ւմ կհավատացնես։ Ինչ դուխ ունես, որ նախարարին բլոտով կրես, ձե՞ռք ես առել։

Նիկոլ Փաշինյան
👍105👎66
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բիզնեսից ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն։

Նիկոլ Փաշինյան
👍112👎43