Radar Armenia
78.8K subscribers
15.8K photos
13.6K videos
67 files
19.7K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 1-ից կմեկնարկի Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը:

▫️Փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Ճապոնիա) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):

▫️Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը:

Երևանի քաղաքապետարան
👍56👎18
🟨 Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների կողմից։

▫️Ըստ աղբյուրի՝ Խամենեիի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժ լուծելու, «շատ կոշտ և լուրջ» է։

Reuters

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎41
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սիրիայի հետ սահմանին գտնվող Լիբանանի Ալ-Քաա գյուղում տեղադրվել է Հիսուս Քրիստոսի արձանը՝ որպես խաղաղության ուղերձ։
👍204👎7
Radar Armenia
🟨 Հանրային ոլորտը այն ռելսերն է, որով ընթանում է հանրային կյանքի գնացքը։ Այդ գնացքի վրա կարող ենք անել հնարավոր մեծ ներդրումները։ ▫️Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ արված չեն, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի կամ հաճախ վթարի կենթարկվի։ Նիկոլ Փաշինյանի…
🟨 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

▫️Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

ՀՀ կառավարություն
👍115👎56
🟨 Այսօր Երևանում անցկացվեց հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը՝ նվիրված հանրային կառավարման բարեփոխումներին։

▫️Վերջին տարիներին Հայաստանում իրականացված պետական ծառայությունների բարեփոխումները կարևոր հիմք են ձևավորել կառավարման համակարգի արդիականացման համար։
Երևանը այս գործընթացում ևս ակտիվ դեր ունի՝ հանդես գալով որպես նորարարական հարթակ՝ կառավարման և քաղաքային ծառայությունների արդիականացման իր փորձով, որը պատրաստ ենք կիսել մյուս համայնքների հետ։

▫️Մեր քաղաքում ձևավորվող այս փորձը, ինչպես նաև երկրում իրականացվող բարեփոխումները, միտված են Հայաստանի Հանրապետության ներուժի լիարժեք իրացմանը և զարգացմանը առաջատար երկրների հետ համընթաց՝ ապահովելով նաև հասանելի և արդյունավետ ծառայություններ քաղաքացիների համար։

Տիգրան Ավինյան
👍76👎54
🟨 Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։

ՔԿԾ/ ©️Radar Armenia
👎66
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աջափնյակ վարչական շրջանում գարնանային էտի կենթարկվի 650 ծառ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
👍74👎23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թել Ավիվը՝ իրանական հրթիռակոծությունից հետո։
1👍118👎21
Radar Armenia
🟨 Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։ ՔԿԾ/ ©️Radar Armenia
🟨 «Արմավիր» ՔԿՀ-ում 3 անձ մարտի 16-ից հացադուլ է հայտարարել։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, երրորդինը՝ առողջական խնդիրներով։

▫️Նրանք որևէ առնչություն չունեն արձանագրված մահվան դեպքի հետ։

ՔԿԾ/ ©️Radar Armenia
👎40👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Աշխատանքային քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։

Նիկոլ Փաշինյան
👎107👍80
Radar Armenia
🟨 Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը [Գարեգին Բ-ի եղբորորդին] ազատվել է կալանքից, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքը։ Փաստաբան
🟨 Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։
👍65👎39
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

▫️Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք:

▫️Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։
👍96👎66
Radar Armenia
🟥 Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ալի Լարիջանիի գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր նշանակվել։ Մենք դա արեցինք անվճար։

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաար
👎170👍44
🟨 Մարտի 18-ից Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի:

Երևանի քաղաքապետարան
👍51👎24
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելը հարվածել է Բեյրութի Դահիե շրջանի բնակելի շենքերին։
👎127👍7
🟨 ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը։

▫️Մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք։

Դոնալդ Թրամփ
👍110👎19
🟨 Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում հանդիպել է թագավոր Չարլզ III-ի հետ։
👍75👎34
Radar Armenia
🟥 Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նրանց գլխավոր անձն իրականում սպանվել է երեկ։ Նա պատասխանատու էր ցուցարարների սպանության համար։

Թրամփը՝ Լարիջանիի մասին
👎113👍39
🟨 Այսօր նշում ենք սոցիալական աշխատողի միջազգային օրը։

▫️Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Մենք հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն։

Տիգրան Ավինյան
👍50👎32