Radar Armenia
78.7K subscribers
15.8K photos
13.7K videos
67 files
19.7K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:

▫️Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը։

Նիկոլ Փաշինյան
👍217👎53
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ-ում։

▫️Հայաստանում և Ադրբեջանում սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։

Նիկոլ Փաշինյան
👍203👎57
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսային հարաբերակցությունը փոխվելու է, ՀՀ-ն ունենալու է 49 տոկոս։ Հաշվարկն այնպիսին է, որ ներդրումները պետք է հետ գնվեն, շահույթ պետք է լինի։

▫️ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍265👎75
Radar Armenia
🟨 Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը: ▫️Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական…
🟨 Եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա:

▫️ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Խաղաղությունն է այն միջավայրը, որով հնարավոր է խնդիրը լուծել։

Նիկոլ Փաշինյան
👍209👎81
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը։ Արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է։

▫️Խաղաղության քայքայում չի լինելու։ Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով։ Սահմանազատման հանձնաժողովները հեռահար աշխատում են։

Նիկոլ Փաշինյան
👍184👎74
🟨 Ադրբեջանով դեպի ՀՀ երկաթուղային կապն անխոչընդոտ գործում է։ Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը ևս բաց է։

▫️Տպավորություն ունեմ, որ բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը։ Մեր տնտեսվարողները պետք է մտածեն։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍195👎77
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ։

▫️Ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի, Միշուստինի հետ։ Մենք երբեք չենք գործելու ՌԴ դեմ, բայց գործելու ենք ՀՀ շահերին համապատասխան։ Սա լինելու է մեր ռազմավարությունը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍304👎65
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ։

▫️Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար։

Նիկոլ Փաշինյան
1👍259👎99
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞նչ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու։

▫️1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են։

Նիկոլ Փաշինյան
👍271👎89
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Առաջիկա ընտրությունները պատմաքաղաքական են։ Հասել է պահը, երբ պետք է դուրս գանք մեզ հայտնի և կրկնված ցիկլերից։

▫️Առաջին քայլերը տեղի են ունեցել։ ՀՀ-ն ծայրագավառից դառնում է կենտրոն, ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍328👎126
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևան-Սևան ճանապարհ, Հրազդանի տարածաշրջան։

▫️Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտ
👍70👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ես մեկ բան գիտեմ՝ նրանք ուզում են գործարք կնքել։

Դոնալդ Թրամփը՝ Իրանի մասին
👍77👎14
🟨 Սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում փետրվարի 11-ին՝

🌖 Ցերեկ +4 +6
🌗 Երեկո +3 +5
🌘 Գիշեր -1 +1

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎25👍13
Media is too big
VIEW IN TELEGRAM
⬛️ Կանադայի ավագ դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 27 տուժած և 10 զոհ կա, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը։

▫️Նախնական տեղեկություններով՝ մի կին կրակոցներ է արձակել դպրոցում, ապա ինքնասպան եղել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎153👍2
🟨 ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Վոլոդիմիր Զելենսկին մինչև մայիսի 15-ը նախատեսում է հայտարարել նախագահական ընտրություններ և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։

Financial Times

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎74👍25
🟨 Մայրաքաղաքի բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար վաղ առավոտից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
👍75👎32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱԺ-ն ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը․

🟢 86 կողմ
🔴 0 դեմ
🟡 5 ձեռնպահ:
👍160👎22
Radar Armenia
🟨 ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Վոլոդիմիր Զելենսկին մինչև մայիսի 15-ը նախատեսում է հայտարարել նախագահական ընտրություններ և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Financial Times ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քանի դեռ անվտանգություն չկա, ընտրությունների մասին հայտարարություններ չեն լինի։

РБК-Україна-ի աղբյուրը հերքել է Financial Times-ի հրապարակումը
👍70👎7
🟨 Բիթքոինի գինը շարունակում է նվազել․ այն հասել է 66 900 ԱՄՆ դոլարի։
👍59👎6
🟨 Մեզ հասած տեղեկություններով Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն օրերս դատական ակտ է կայացրել՝ թույլատրելով օրինականացնել Երևանում ապօրինի կառույցը։ Սակայն այս դեպքը սովորականից տարբերվում է նրանով, որ խնդրո առարկան (ինչպես երևում է նկարներում) ոչ տուն է, ոչ ավտոտնակ, այլ ինչ-որ անհասկանալի տաղավար։

▫️Խոսքը Հալաբյան 26/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և համայնքային հողի վրա գտնվող ինքնակամ մի անհասկանալի կառույցի մասին է։ Հատկապես այս հանգանանքը կասկածների տեղիք է տալիս։ Դատավորն այն օրինականացրել է՝ ի հեճուկս նրա, որ 54 քմ մակերեսով այդ հողամասը, ըստ Երևանի գլխավոր հատակագծի, ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Այսինքն՝ դրա իրավունքը չի եղել։

▫️Դատավոր Հարությունյանը պատահական մարդ չէ դատական համակարգում։ Նա նշանակվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013թ., լինելով վերջինիս մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանի դուստրը։

▫️Համացանցից հայտնի դարձավ, որ Անի Հարությունյանն աչքի է ընկնում իր տպավորիչ ունեցվածքով, 2022թ. անցել է մի քրեական գործով։
👎119👍4