Radar Armenia
76.3K subscribers
15.4K photos
12.8K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
⬛️ Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել։

▫️Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

ՔԿ/ ©️ Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎155
🟨 Վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար։

Գևորգ Պապոյան
👎58👍36
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ստամբուլում մեկնարկել է Իրանի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎11
🟨 ՀՀ-ում ՏԱՑ-ը 2025թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3 %-ով։

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎54👍30
🟨 Bold.com-ում (ռեզյումեների ստեղծման հարթակ) 2023թ. մարտի 10-ին տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որը հայտնաբերվել է միայն 2025թ. հուլիսի 12-ին։

▫️Արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎78
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ⬛️ Հնդկաստանում պետական դպրոց է փլուզվել։

▫️Ըստ ԶԼՄ-ների՝ 7 երեխա զոհվել է, շուրջ 30-ը վիրավորվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎149
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ⬛️ ՌԴ-ում գազի պայթյունից բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ։
👎109👍18
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ-ի և Ուկրաինայի դիրքորոշումները ներկայումս լիովին հակադիր են, և դժվար թե հնարավոր լինի դրանք շուտ մոտեցնել։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎96👍8
🟨 Հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:

Երևանի քաղաքապետարան
👍65👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են տարածվել:
👍122👎21
Radar Armenia
🟨 Ստամբուլում մեկնարկել է Իրանի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ստամբուլում Իրանի և եվրոպական 3 երկրների միջև բանակցություններն ավարտվել են։

▫️Քննարկվել են պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ վերջին զարգացումները։

Իրանի փոխարտգործնախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի աջակցությամբ։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի
👍223👎27
🟨 Վարդավառի օրը վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում, ՆԳՆ ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։

ՆԳՆ
👍152👎6
🟨 Իսրայելն ու Սիրիան 25 տարի անց առաջին բարձր մակարդակի հանդիպումն են անցկացրել Փարիզում՝ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍57👎23
🟨 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, որոշ դեպքերում՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի վիճակում:

ՀԷՑ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎137👍3
🟨 Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։
👎132
🟨 2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ։ Իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։

Ինչպե՞ս ենք մենք դա անում․

▫️Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք, որն ապահովում է թափանցիկություն ու հաշվետվողականություն։

▫️Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը․ այստեղ քաղաքացուն հասանելի են իր պարտքերի, թույլտվությունների և նամակագրության բոլոր տվյալները՝ մեկ տեղում։

Բայց սա միայն առաջին շերտն է։ Մենք ավտոմատացրել ենք ներսում ընթացող աշխատանքները և հիմնել միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։

▫️Այսօր արդեն 12 վարչություն աշխատում է GIS-ի վրա՝

🗑 աղբամանների և աղբատարների մոնիթորինգ,
🏗 քաղաքաշինական պլանավորում 3D մոդելներով,
🚌 տրանսպորտի երթուղիների օպտիմալացում,
🌿 կանաչ տարածքների խելացի ոռոգում և շատ ավելին։

Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․
2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում։

Մեր հաջորդ քայլը Երևանի թվային երկվորյակի ստեղծումն է՝
▫️Օդային,
▫️Գետնային,
▫️Ստորգետնյա տվյալներով, որոնք թույլ կտան մոդելավորել իրական սցենարներ և կայացնել ավելի խելացի որոշումներ։

Մեր տեսլականը․ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝

Թվային,
Ճկուն,
Տվյալահենք,
Բաց նորարարների ու ստեղծարարների համար։

Տիգրան Ավինյան
👍144👎55
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում հուլիսի 26-ին՝

🌖 Ցերեկ +33 +35
🌗 Երեկո +27 +29
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍36👎2
🟨 Քամու և անձրևի հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում ու Երևանում։

▫️Տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎77👍1