Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Երուսաղեմում անտառային ուժգին հրդեհներ են:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելը միջազգային գործընկերներից օգնություն է խնդրել՝ անտառային խոշոր հրդեհների մարմանը նպաստելու համար։
👎148👍24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում են թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական պատասխանը:

Վահագն Ալեքսանյանը՝ իր մոտ և բողոքի ակցիա իրականացնող մի խմբի հետ միջադեպի մասին
👍140👎89
🟧 Մայիսի 1-ին՝ ժամը 07:47-ին Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք 2․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎67👍7
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում մայիսի 1-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +12 +14

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍29👎7
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

▫️Պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը։

▫️Սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍151👎100
🟨 Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար:

▫️Երևանում գիտակցում են ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները:

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎223👍16
🟨 Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են հանքանյութերի համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել Ուկրաինայում:

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎18
🟨 Թրամփի վարչակազմը հաստատել է 50 միլիոն դոլարի չափով Ուկրաինա պաշտպանական զենքի արտահանումը:

Kyiv Post

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍112👎20
🟨 Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման 22 պայմաններին:

▫️Ուկրաինան պատրաստ է տարածքային կորուստների փաստացի ճանաչմանը, բայց ոչ իրավական:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍82👎15
🟨 Պուտինը ՌԴ աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին:
👍103👎32
🟨 Աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։

▫️Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍115👎111
🟨 ⬛️ Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը։

▫️Նա մահացել է 116 տարեկան և 326 օրական հասակում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎66👍13
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին:

▫️Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է։

Երևանի քաղաքապետարան
👍74👎12
Radar Armenia
🟨 Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում են թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական…
🟨 Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը, մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտը առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ մարդկանց համար: Դրա համար իրենք երբեք այլևս հաջողություն չեն ունենալու ՀՀ-ում, կրկնում եմ, երբե՛ք:

▫️Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍244👎51
🟨 Անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

▫️Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

▫️Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է։

ՆԳՆ մամուլի քարտուղար
👍90👎28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։

▫️Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց գործով նպաստում են մեր երկրի զարգացմանը։

Տիգրան Ավինյան
👍172👎22
🟨 Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

▫️Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք:
👎323👍61
Radar Armenia
🟨 Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): ՔԿ մամուլի քարտուղար
🟨 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

ՔԿ մամուլի քարտուղար

Հ.Գ.
Ըստ հրապարակումների՝ մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։
👍145👎19
Radar Armenia
🟨 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական…
🟨 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

ՔԿ մամուլի քարտուղար
👍80👎19