Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։

▫️Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվանը։

Գագիկ Սուրենյան
👍203👎1
🟩 Երևանում փողոցների վերաձևավորման աշխատանքների մեկնարկը տրվել է Թումանյան փողոցից:

▫️Այն բերվում է ամբողջական տեսքի, կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հուդայածառ եվրոպականով:
Իրականացվելու է նաև նոր բնաբաժակների բացման և տնկման աշխատանքներ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
👍89👎36
🟩 Ըստ ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Լուծումների Ցանցի վարկանիշային աղյուսակի, Հայաստանը երջանկության համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎73👍36
🟨 Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:

▫️ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎32
🟨 Կառուցապատողներին կարգելվի առանց նվազագույն ներքին հարդարման բնակարաններ վաճառել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍215👎13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության անդամների միջև:
👍172👎2
🟨 Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

▫️Այն հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎28
Radar Armenia
🟨 Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլում տեղի է ունենում ցույց։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողներ բողոքի ակցիաներ են սկսել՝ ի պաշտպանություն ձերբակալված Էքրեմ Իմամօղլուի:
👍213👎1
🟨 Հունգարիան հերթական անգամ արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, որին աջակցել է ընդամենը 26 երկիր:
👎129👍24
Radar Armenia
🟨 Հունգարիան հերթական անգամ արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, որին աջակցել է ընդամենը 26 երկիր:
🟨 ԵՄ երկրները Ուկրաինային ռազմական օգնություն կցուցաբերեն կամավոր հիմունքներով՝ հաշվի առնելով առանձին պետությունների ազգային շահերը:

▫️ Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայում պահպանել են «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍76👎15
🟨 Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, եթե անդամակցի ԵՄ-ին:

▫️Բացի այդ, երկիրը կզրկվի բազմաթիվ արտոնություններից, եթե անդամակցի միությանը:

Սերգեյ Շոյգու
👎293👍33
Radar Armenia
🟨 Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, եթե անդամակցի ԵՄ-ին: ▫️Բացի այդ, երկիրը կզրկվի բազմաթիվ արտոնություններից, եթե անդամակցի միությանը: Սերգեյ Շոյգու
🟨 Հայաստանի համար այդ որոշումը կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը, ինչը կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճը և գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։

▫️Ընդ որում, Երևանը չպետք է հույս դնի ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների վրա՝ հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը:

Սերգեյ Շոյգու
👎254👍44
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

▫️Նրանք միասին այսօր կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍162👎41
🟨 Բաց մրցույթում «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն:

▫️Ճարտարապետներին հրավիրում ենք աշխատանքային քննարկման: Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում:

▫️24.03.2025, ժամը՝ 12.00, Տերյան 5, Marriott Courtyard։

▫️Գրանցման համար զանգահարել 010 272 227 հեռախոսահամարով (Թեհմինա Վարդանյան)։

«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ
👍74👎13
🟨 ՌԴ և Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Պուտինը Լուկաշենկոյին է ներկայացրել ռուս-ամերիկյան երկխոսության առաջընթացի վերաբերյալ իր գնահատականները։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը։
👎133👍9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով։ Այս համատեքստում ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը և սպառազինության վերահսկման մեխանիզմները:

▫️Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍155👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից առաջ FAF-ի և Red Eagles-ի երկրպագուները միասնական երթ են անցկացնում՝ շարժվելով «Հանրապետական» մարզադաշտ։
👍138👎15
Radar Armenia
🟨 Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից առաջ FAF-ի և Red Eagles-ի երկրպագուները միասնական երթ են անցկացնում՝ շարժվելով «Հանրապետական» մարզադաշտ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վրացի երկրպագուները Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ Երևանի կենտրոնում երթ են կազմակերպել:

▫️Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
👍194👎26
🟨 Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։

▫️Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։

Մարիա Զախարովա
👎336👍9
🟨 Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի ընտրանու դեմ խաղում։
👍79👎8
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍64👎34