Radar Armenia
79.3K subscribers
15.6K photos
13.2K videos
67 files
19.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Առաջիկա շաբաթներին նախատեսվում է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի այցը Հայաստան։

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյան
👍223👎11
🟨 Պուտինը պատրաստ է խոսել Թրամփի հետ. մենք սպասում ենք ԱՄՆ-ի կողմից ազդակների:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎96👍42
🟨 Կովկասյան բանակցությունների հարցերով Բլինքենի խորհրդական Լուի Բոնոն նշանակվել է ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար։

▫️Այսօր նա հանդիպելու է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Օնալի հետ` ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ռեստարտի քաղաքականության շրջանակներում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎52👍42
🟨 Ծաղկաձորում գործող խաղատանը 2024 թ. հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակից Ն.Ծ.-ի( Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի) նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍277👎5
🟨 ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին։

▫️Այն կներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍215👎15
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հանդիպում ունեցա շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ, որի ընթացքում քննարկեցինք Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնության, ինչպես նաև այլ տնտեսական ծրագրերի ընթացքը:

Նիկոլ Փաշինյան
👍171👎33
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 5 տարի առաջվա է այս տեսանյութը, Երևանի գազելների մասին է, դիտե՛ք, սա էլ ենք մենք եղել, այ սրա դեմ եմ պայքարել ես ու էլի շատ իմ ընկերներ, սա նույնիսկ 100 դրամ չարժեր:
Հիմա չկա ու էլ չի լինելու:

Ալեն Սիմոնյան
👎168👍166
🟨 ՊՆ նախկին պաշտոնատար անձ Գևորգ Ալթունյանի գործը դատարան է հանձնվել:

▫️Նա և ևս 2 անձ մեղադրվում են պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎7
Radar Armenia
🟨 Ուկրաինան պատրաստ է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ պատերազմին վերջ տալու համար: ▫️Շատ կցանկանայի շուտով հանդիպել նախագահ Պուտինի հետ և վերջ տալ այս պատերազմին։ Դոնալդ Թրամփ
🟨 Տեսնում ենք Թրամփի՝ ՌԴ-ի հետ աշխատելու պատրաստակամությունը, մենք միշտ բաց ենք։ Թրամփի հետ հարաբերությունները միշտ եղել են գործնական և վստահելի։

▫️Եթե 2020թ․ չգողանային Թրամփի հաղթանակը, գուցե Ուկրաինայի հետ պատերազմը չսկսվեր։

Վլադիմիր Պուտին
👎182👍39
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին:

▫️Կիևը միլիարդներ է ստանում հովանավորներից, բայց չի շտապում չեղարկել ՌԴ-ի հետ բանակցություններն արգելելու որոշումը։

Վլադիմիր Պուտին
👎127👍29
🟨 ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին։

▫️Ցավոք, Հայաստանը հաճախ բարեհաճ էր արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ ՌԴ-ն իրենցով փոխարինելու չհիմնավորված խոստումներին։

ՌԴ ԱԳՆ
👎352👍17
🟨 Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները՝ ՀՀ-ին համարելով մեր ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։

▫️Վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

ՌԴ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎356👍17
🟨 Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Չինաստանի ԱԳՆ
👍107👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դոնալդ Թրամփը ժամանել է Հյուսիսային Կարոլինա, որը տուժել էր փոթորիկների հետևանքով։ Այնուհետև Թրամփը կայցելի հրդեհից տուժած Կալիֆորնիա։
👍89👎3
🟨 Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։

▫️Զուրաբիշվիլին ԱՄՆ-ից մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել էր Թրամփի երդմնակալությանը։
👍139👎18
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի Քոնիա նահանգում չորս հարկանի շենք է փլուզվել։ Փլատակներում մարդիկ կան։
👍132👎54
🟨 Ավագանու առաջիկա նիստում քննարկելու ենք՝

▫️Թոշակառուներին տրվող զեղչը Երևանում հաշվառման հետ կապված չլինելու հարցը։
▫️Անապահովության նպաստառուների մասով Երևանում հաշվառման հետ կապված պահանջը։
▫️4 և ավել ծնողների համար երեխաների անչափահաս լինելու պահանջը։
▫️Օրումեջ աշխատող քաղաքացիների համար տարբերակներ են մշակվում։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎152👍65
🟨 Oդի ջերմաստիճանը կնվազի։

Եղանակը Երևանում հունվարի 25-ին՝

🌖 Ցերեկ +5 +7
🌗 Երեկո 0 -2
🌘 Գիշեր -3 -5

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍30👎6
🟨 ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցը հայտնել է, որ Ուկրաինայում նախագծերի համար պատասխանատու անձնակազմին հրահանգվել է դադարեցնել բոլոր աշխատանքները:

▫️Սառեցված ծրագրերի թվում են աջակցությունը դպրոցներին և բժշկական օգնությունը։

Reuters

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎111👍15
🟨 Հունվարի 25-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

▫️Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Ճանապարհային դեպարտամենտ
👍36👎4