Radar Armenia
78.8K subscribers
15.5K photos
13.1K videos
67 files
19.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Նախորդ տարի ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասն արդեն շահագործվում է և սպասարկում է մեր քաղաքը։

▫️Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունեք, և վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։

▫️2025թ․ նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։

Տիգրան Ավինյան
👍158👎92
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:
👎220👍99
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հունվարի 23-ին՝

🌖 Ցերեկ +5 +7
🌗 Երեկո 0 -2
🌘 Գիշեր -4 -6

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍34👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Լոս Անջելեսում նոր անտառային հրդեհ է բռնկվել:

▫️Մի քանի ժամում կրակը տարածվել է ավելի քան 20կմ², և մոտենում է բնակելի թաղամասերին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎173👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում:

▫️Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով` տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է։

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎136👍58
🟨 Զեկույցի հրապարակման պահի դրությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։

▫️Կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի
շարունակությունը:

ՀՀ արտաքին հետախուզական ծառայության զեկույց

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍111👎31
🟨 Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա:
 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎148👍100
🟨 Իրադրությունն աշխարհում այս տարի անկայուն կլինի:

▫️Շատ բան կախված է նրանից, թե որքան ողջախոհություն և զսպվածություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային խաղացողները:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին
👎140👍9
🟨 Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ՝ գոյություն ունեցող բոլոր հարցերին:

▫️Խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍192👎12
🟩 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը:

Երևանի քաղաքապետարան
👍76👎3
Radar Armenia
🟨 Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ՝ գոյություն ունեցող բոլոր հարցերին: ▫️Խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանից հնչող հայտարարությունները մտահոգիչ են:

▫️Տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։

Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎134👍20
🟨 ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ:
👍80👎48
🟨 Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի աշխատանքը:

▫️Հայաստանը մինչև հիմա չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մտադրության մասին:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎153👍12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սանկտ-Պետերբուրգում մեքենան մեծ արագությամբ ընթանալիս ընկել է Ֆոնտանկա վտակը:
👎71👍4
🟨 Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎119👍10
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ՝

▫️ Bitcoin - 101817 $
▫️ FTN - 3.86 $
▫️ Ethereum - 3211 $
👍34👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պուտինն ընդհատել է նիստը՝ կարևոր հեռախոսազանգի պատասխանելու համար:
👎90👍8
🟨 Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎204👍112
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արդյունավետ քննարկում ունեցանք ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության շուրջ:

▫️ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
👍220👎30