Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

▫️Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհային դեպարտամենտ
👍56👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պուտինը Կրեմլում ընդունել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։

▫️Բանակցություններն ընթանում են դեմ առ դեմ ձևաչափով։
👎133👍15
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ:

▫️ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց - ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ:

▫️ Տների և շենքերի պատերին ամրացվող ցուցանակներն այս տարի փորձնական ծրագրով ընտրվել են երկու տեսակի: Նախկինում տեղադրված թուջե ցուցանակներից բացի տեղադրվել են նաև նոր լուծումով՝ չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստվածներ:
Աշխատանքների նպատակը՝ խնդրին միասնական լուծում տալն է:
👍120👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նախագահ Պուտինն ասել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ։ Մենք կսպասենք դրան։

Դոնալդ Թրամփ
👍133👎33
🟨 1994 թվականից ի վեր` բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

▫️ Գործել եմ մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎235👍35
🟨 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը Երևանում դեկտեմբերի 23-ին՝

🌖 Ցերեկ +7 +9
🌗 Երեկո 0 +2
🌘 Գիշեր -1 +1

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍34
🟨 Ժամը 09։00-ի դրությամբ Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

▫️Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։

Ճանապարհային դեպարտամենտ
👍25👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը։

▫️Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում։

Տիգրան Ավինյան
👎127👍53
Radar Armenia
🟩 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը։ ▫️Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք…
🟨 Այս կայքը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին հարթակն է։

▫️Երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎70👍46
🟨 Transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է։ Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ։

Սուրեն Գրիգորյան
👍66👎47
🟨 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի։

▫️Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի։

Տիգրան Ավինյան
👎74👍68
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նոյեմբերի 22-ի ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք՝ կրկնակի կամ եռակի անգամ թանկ կգնեինք։

▫️Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։

Տիգրան Ավինյան
👍97👎83
Radar Armenia
🟨 Նոյեմբերի 22-ի ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք՝ կրկնակի կամ եռակի անգամ թանկ կգնեինք։ ▫️Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ Տիգրան Ավինյան
🟨 Խնդրում եմ ներկայացնել՝ երբ է այցը հաստատվել, երբ և ինչ պատճառով տեղեկատվություն չի տրվել ու գործողություն չի եղել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍54👎36
🟨 Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրության գերակա շահ ճանաչելու՝ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթը ներկայացվել է ՏԿԵՆ։

▫️ Սա այգիների վերականգնման ևս մի ծրագիր է նորացնելու հնացած միջավայրն ու այգուն հանրային տեսք տալու համար։ Կարևոր է, որ այս ծրագիրը սկսենք իրականացնել հաջորդ տարի։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍76👎15
🟨 Բազմաթիվ բողոքներ ենք ստանում Պուշկինի փողոցի արագ սննդի մի կետի վերաբերյալ, որտեղ գիշերային ժամերին անընդհատ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում։

▫️Չի կարող այդ միջավայրը բնակելի այդ հատվածում անընդհատ մնա։ Եթե շարունակեն գործել առանց թույլտվության, համապատասխան միջոցներ ձեռնարկե՛ք։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2014թ. սկսած՝ 10 տարի աղբավայրի թեման ծամծմվել է՝ մի գերատեսչությունից մյուսը գնացել։

▫️Լավագույն տարբերակն է՝ կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրն ու կազմակերպել նոր վերամշակվող գործարանի ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎11
🟨 Մասնավոր կազմակերպությունների կողմից շահագործվող երթուղիներում Hyundai ավտոբուսները փոխարինվում են նոր ներկրվածներով, որոնք կրկնակի տարողունակ են։

▫️76 երթուղային գծից 29-ում փոփոխություն ունենք՝ դրական փոփոխություն։

Տիգրան Ավինյան
👍71👎12
🟨 Օդի աղտոտվածության մարդածին գործոնների վերաբերյալ գործողությունների հստակ պլան պետք է ունենալ, և այդ քայլերը լինելու են ռադիկալ։

▫️Մեր, մեր երեխաների, մեր ծնողների, տատիկ պապիկների առողջությունը յուրաքանչյուր հին մեքենայի կամ որևէ հանքի շահագործումից կարևոր է։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎22
⬛️ Մահացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎174👍5
🟨 2022թ. հուլիս-օգոստոսին հանցավոր խումբը Երևան քաղաքում կեղծ լիազորագրերով կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն:

▫️Խմբի ղեկավարի և մասնակիցների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎38👍17
🟨 Սիրելի՛ քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎129👍99