Radar Armenia
76.6K subscribers
15.4K photos
12.9K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟧 Ադրբեջանը մերժել է Էնթոնի Բլինքենի առաջարկը` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հարցով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայկական կողմը համաձայնություն է տվել Մալթայում Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպմանը:

ԱԳՆ խոսնակ/ ©️Radar Armenia
👍166👎7
🟨 Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎52👍21
🟨 Wildberries-ից պատվիրված ապրանքներն այսուհետ կարելի է վերադարձնել պատվերների տրամադրման ցանկացած կետ՝ օգտագործելով QR-կոդը:

▫️Այս փոփոխությունը վերաբերում է նաև Հայաստանին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍189👎14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԵԱՀԿ ԱԳՆ նիստում Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ մի քանի երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը։

▫️Նրանց թվում են Վրաստանը, Չեխիան, Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։
👍242👎19
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ օրակարգի ընդունում։

▫️Երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍153👎3
🟨 Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

▫️Փաստացի խաղաղություն է հաստատվել, ինչը նոր հնարավորություններ է բացել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Ջեյհուն Բայրամով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎142👍31
🟨 Հալեպում դադարեցվել է հեռախոսային կապի աշխատանքը՝ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վրա հարձակումների հետևանքով։

Syrian Telecom
👎104👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Համաձայնության ենք եկել խաղաղության պայմանագրի նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածից 15-ի շուրջ։

▫️Եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը պատրաստ է փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍173👎32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ընթացիկ տարում նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ: Գործընթացն իրականացվել է 45 փողոցներում:

Երևանի քաղաքապետարան
👍109👎38
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թբիլիսիում 8-րդ օրն անընդմեջ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ ԵՄ-ի հետ բանակցությունները սառեցնելու կառավարության որոշման։
👍185👎13
🟧 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎132👍3
🟨 Նախագահ եմ ընտրվել 5 տարի ժամկետով, և կկատարեմ իմ պարտականությունները մինչև լիազորություններիս ավարտը՝ 2027 թվականը։

Էմանուել Մակրոն
👍340👎16
🟨 🟧 Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կբխի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից։

Թուրքիայի անվտանգության խորհուրդ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎140👍47
🟨 Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍249👎11
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում դեկտեմբերի 6-ին՝

🌖 Ցերեկ +6 +8
🌗 Երեկո +1 +3
🌘 Գիշեր -1 -3

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍35
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ընդդիմադիր պատգամավորների և ավագանու հրահրմամբ վարորդների իրականացրած բողոքի ակցիայի հետևանքով Երևանը տուժեց 20 մլն դրամ և տասնյակ հազարավոր քաղաքացիներ ստիպված եղան սպասել կանգառներում կամ տաքսիով գնալ աշխատանքի:

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան
👎140👍47
🟨 Հայաստանը կարող է երկու տարի չվճարել ՀԱՊԿ անդամավճարների գծով պարտքը:

▫️Առայժմ Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը: Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ:

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկին
👎249👍11
🟨 ԱՄՆ-ն Կիևին մինչև 2025թ. հունվարի կեսը հարյուր հազարավոր արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահատեխնիկա է խոստացել տրամադրել:

Guardian

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍168👎18
🟨 Եթե չլիներ Կիևի հեղաշրջումը, Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, իսկ եթե Կիևը կատարեր Մինսկի համաձայնագրերը, Ուկրաինայի կազմում կմնար Դոնբասը։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎225👍21
🟨 Զորակոչի բաժնի պետը 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տալուն նպաստելու համար:
👎147👍2