Radar Armenia
79.3K subscribers
15.6K photos
13.2K videos
67 files
19.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Կոպենհագենի կենտրոնում անհայտ տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա ու հարվածել նրան։ ▫️Տղամարդը ձերբակալվել է։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված հարձակումը։ Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են։

Նիկոլ Փաշինյան
👍229👎44
🟥 Telegram-ում զանգվածային խափանումներ էին։ Հավելվածը չէր աշխատում շուրջ 2 ժամ։
👎168👍29
🟨 Օդի ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Երևանում հունիսի 9-ին՝

🌖 Ցերեկ +25 +27
🌗 Երեկո +20 +22
🌘 Գիշեր +16 +18

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍49👎3
🟨 Մայիսին Լոռու մարզում թափվել է 250-270մմ անձրև, որը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային:

Գագիկ Սուրենյան
👍89👎20
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է:

Երևանի քաղաքապետարան
👍216👎17
🟨 Բայդենն ու Մակրոնը հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍353👎17
🟨 ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո։

▫️Մոսկվան ՀՀ ներկայացուցիչների այցն այս քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎386👍23
🟨 Իրանում նախագահի արտահերթ ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու։

▫️Ալիռեզա Զաքանի
▫️Սայիդ Ջալիլի
▫️Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմի
▫️Մուստաֆա Փուրմոհամմադի
▫️Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
▫️Մասուդ Փեզեշքիան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍79👎3
🟨 Հանրապետության հրապարակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաք է հրավիրել։

Լուսանկարը` ժամը 18:30-ի։
👎289👍25
🟨 Լոռիում բնական աղետի հետևանքով վնասված Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍137
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր Երևանում «Գինու օրեր» փառատոնի վերջին օրն է։
👍265👎35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հանրապետության հրապարակը ժամը 20։00-ի դրությամբ։
👎247👍26
🟨 ԱԺ ընդդիմադիր պատգամավորները թող հունիսի 11-ին` ժամը 16։30, նախաձեռնեն ԱԺ նիստ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
👎497👍69
🟨 Ժամը 19:13-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 15 400 մարդ։

ԻՔՄ
👎221👍22
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել:

Երևանի քաղաքապետարան
👍188👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ցուցարարները երթով շարժվել են Բաղրամյան պողոտա։ ԱԺ-ի շենքի դիմաց լարված իրավիճակ է առաջացել։ Ոստիկանությունը հորդորել է չսրել իրավիճակը։
👎229👍20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լարված խոսակցություն ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միջև։
👎240👍15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հայտնվել է անհարմար դրության մեջ` շփոթելով Ուկրաինան Իրաքի հետ և նշելով, թե վերջինս շատ երկար է սպասել ամերիկյան օգնությանը։
👎95👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Բովանդակային» երկխոսություն.

- Ճանապարհը փակ է։
- Ճանապարհը Դուք չեք կարա փակեք։
- Փակել ենք արդեն։ Դե տեսեք։
- Դե գնացի ես։
👍126👎36
🟨 Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի նախաձեռնած երթը հանգրվանել է Բաղրամյան պողոտայում. մի քանի վրաններ են տեղադրվել։
👎453👍58