Radar Armenia
76.3K subscribers
15.4K photos
12.9K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում։
👎161👍10
🟩 Առաջիկայում կառավարությունը կհաստատի Արցախից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովության ծրագիրը։

▫️Աջակցության չափը կազմելու է մինչև 5 մլն դրամ` ըստ գործակիցների։ Առաջնահերթությունը կտրվի սոցիալական որոշ խմբերին (զոհված զինծառայողների, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍175👎30
🟨 ՀՀ-ն պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։

▫️Հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍113👎54
🟨 Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
👍76👎18
🟨 Հանդիպել եմ զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն նախագծերն ու քայլերը, որոնք անհրաժեշտ են Երևանը որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու համար:

▫️Շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ:

Տիգրան Ավինյան
👍100👎33
🟨 ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտից հետո մասնակից երկրների առաջնորդները մասնակցել են ընթրիքի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎143👍16
🟨 Հայաստանի և Կանադայի ԱԳՆ Արարատ Միրզոյանը և Մելանի Ժոլին քննարկել են տարածաշրջանային հարցեր։

▫️Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍191👎19
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բակերի բարեկարգում՝ Շենգավիթ վարչական շրջանում։

▫️Վերականգնվում ու ընդլայնվում են կանաչ տարածքները, կառուցվում են խաղահրապարակներ: 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍119👎10
🟨 Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

ՀՀ կառավարություն
👎174👍33
🟨 ԵԱՏՄ-ի աշխատանքի կողքին հնարավորություն կա խոսելու, իհարկե, մեր հարաբերությունների ողջ համալիրի մասին՝ ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Պուտինը՝ Փաշինյանին
👎219👍28
🟨 ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, սա ռեկորդային է։ Նախկինում նման ծավալ չի եղել։

▫️Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում։

Վլադիմիր Պուտին
👎212👍41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին։ Դրանից հետո կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։

▫️Հուսով եմ և վստահ՝ կքննարկենք կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ։

Նիկոլ Փաշինյան
👍162👎79
🟨 Պետք չէ ուռճացնել Պուտին-Փաշինյան բանակցությունների բարդությունը․ կան խնդրահարույց թեմաներ, բայց կա սերտ փոխգործակցություն, պետք է սպասել արդյունքների։ Առաջնորդները քաղաքական կամք ունեն քննարկելու համար։

▫️Ռուսաստանը բավականին լավատեսորեն է տրամադրված ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարներին։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎255👍33
🟨 Կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎214👍32
Radar Armenia
🟨 Կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի։ Վլադիմիր Պուտին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են ավելի քան մեկ ժամ։
👎184👍31
🟨 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Եղանակը Երևանում մայիսի 9-ին՝

🌖 Ցերեկ +21 +23
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +7 +9

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍35👎5
🟨 Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով:

▫️
Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև ՀՀ պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍311👎72
🟨 Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից դժգոհ չեն, ավելին՝ այս պահին իրենց ակնկալիքներից ավելին են ստացել:

Բաբկեն Թունյան
👍270👎80
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը վետերանների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ ՀՀ պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված նահատակների հիշատակին:
👍254👎51
🟨 ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

▫️Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
👍357👎63
🟨 Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել և/կամ ակտիվ մասնակցում են.

-ՀՅԴ հայաստանյան և սփյուռքյան կառույցներ
-ՀՀԿ երիտասարդական թև
-«Հայաստան» դաշինքի պատգամավորներ
-ՌԴ հայերի միություն (Արա Աբրահամյան)
-«Հայաքվե»
-«Ապրելու երկիր»
-Վիտալի Բալասանյան
-Արման Թաթոյան
-Վազգեն Մանուկյան
-Էդուարդ Շարմազանով
-Արմեն Աշոտյան
-Արշակ Կարապետյան
-Պարույր Հայրիկյան
-Տիրան Խաչատրյան
-Ժիրայր Սեֆիլյան (ԱԺԲ)
-Արտաշես Գեղամյան
-Տիգրան Ուրիխանյան
-Հրանտ Բագրատյան
-Գառնիկ Դանիելյան
-Սուրեն Պետրոսյան
-Ասպրամ Կրպեյան
-Քրիստինե Վարդանյան
-Գեղամ Մանուկյան
-Գերասիմ Վարդանյան
-Անդրանիկ Թևանյան
-Անահիտ Մութաֆյան
-Նարեկ Մարգարյան
-Թագուհի Թովմասյան
-Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)
-Շուշան Պետրոսյան
-Արթուր Սարգսյան
-Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյան
-Արթուր Վանեցյան
-Միկա Բադալյան
-Միհրան Պողոսյան
-Նազենի Հովհաննիսյան
-Անաիս Սարդարյան
-Արսեն Գրիգորյան
-ԼՂ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյան
-ԼՂ նախկին պատգամավոր Մետաքսյա Հակոբյան
-ԼՂ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
-Սեյրան Օհանյան
-Իգոր Խաչատուրով
-Արիաննա Հովսեփյան
-Էդգար Ղազարյան
-Գուրգեն Մելիքյան
-Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյան
-Սաթիկ Սեյրանյան
-Նաիրա Զոհրաբյան
-Աստղիկ Գալեյան
-Համբիկ Սասունյան
-«Նորքի» գործով կալանավորված Արթուր Վարդանյան
-Մհեր Արմենիա
-Միքայել Համբարձումյան
-Վարդան Ղուկասյան (Դոգ)
-Նաիրի Հոխիկյան
-Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես
-Թովմաս Առաքել
-Էրիկ Անթառանյան
-Սոֆի Մխեյան
-Ալլա Լևոնյան
-Դավիթ Անանյան
-Անդրե
-Անի Երանյան
-Գայանե Ասլամազյան
-Գայա Արզումանյան
-Գևորգ Պետրոսյան
-Իսրայել Հակոբկոխյան
-Շպրոտ
-Անի Սամսոնյան
-Պարգև արքեպիսկոպոս
-Հասմիկ Պողոսյան
👎912👍323