Radar Armenia
76.3K subscribers
15.4K photos
12.8K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։

▫️Ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳՆ
👍144👎4
🟨 Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:

▫️Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👎117👍31
🟧 Այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար։

▫️ Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց։

Նիկոլ Փաշինյան
👍282👎79
🟨 Այն պահից, երբ հրադադար է հաստատվել, մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲ-ն շարունակում է մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը համապատասխանաբար վերաբերում է նաև Ադրբեջանի ԶՈւ-ին:

▫️Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով:

Նիկոլ Փաշինյան
👎155👍94
🟨 ՌԴ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում և նրանց անմիջական ու հիմնական պարտականությունն է ԼՂ բնակչության անվտանգության ապահովումը։

Նիկոլ Փաշինյան
👎162👍88
🟨 ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է: Նախորդ օրը Տիգրան Խաչատրյանը ինձ զեկուցեց, որ ՀՀ-ում, մոտավորապես, 40.000 ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրատական աշխատանքներ են տարել:

▫️Շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով։

Նիկոլ Փաշինյան
👍256👎77
🟨 Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կողմից։ Հայաստանի կողմից Լաչինի միջանցք մուտքը և ելքը կա և միշտ եղել է բաց։

Նիկոլ Փաշինյան
👎153👍91
🟨 Մի կուսակցության ներկայացուցիչները փողոցում ցույց են անում ու հարձակվում մարդկանց վրա, իսկ նրանց կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, որը ԼՂ ԱԺ նախագահն է ու այս պայմանավորվածությանը համաձայնած անձ, ոչինչ չի ասում։ Պատրաստվո՞ւմ են դրա բացատրությունը տալ։

Նիկոլ Փաշինյան
👍281👎78
🟨 Ինչպես Ղարաբաղի հարցը օգտագործվել է 1997-98թթ. սկսած ներքին ինտրիգների համար, հիմա էլ նույնն են անում։

Նիկոլ Փաշինյան
👍287👎82
🟨 Փողոցներում բռնության գործադրմամբ փորձում են սադրել ու հրահրել իրավապահներին, որ կիրառեն անհամաչափ ուժ։

Նիկոլ Փաշինյան
👎156👍118
🟨 Այսօր՝ այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա: Գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում:

▫️Մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը, ինչպես գիտեք, մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում:

Նիկոլ Փաշինյան
👎138👍122
🟨 Նախորդ օրը շուրջ 10.000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետև հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել և տեսանկահարել են և ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք այնտեղ:

▫️Ակնհայտ է՝ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար:

Նիկոլ Փաշինյան
👍407👎122
🟨 Ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ փորձում է պատասխանատվությունը իր անհաջողությունների համար դնել ՌԴ-ի վրա: Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։

▫️ Կա հստակ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ օրինակ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո, այդ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը և մենք դեռևս 1.5 տարի առաջվանից սկսել ենք բարձրացնել այն հարցը, որ գործընթացները ճիշտ ճանապարհով չեն գնում:

Նիկոլ Փաշինյան
👍516👎66
Radar Armenia
🟨 Ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ փորձում է պատասխանատվությունը իր անհաջողությունների համար դնել ՌԴ-ի վրա: Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։ ▫️ Կա հստակ 2020 թ. նոյեմբերի…
🟨 Մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, թե բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ-ի խաղաղապահ զորախումը ԼՂ-ում ունեցել է:

Նիկոլ Փաշինյան
👍568👎69
🟨 Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու՞ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ հարձակումը ԼՂ-ի վրա տեղի չունենար:

▫️Ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, և մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով, ինչու՞ միջնորդական գործունեությունը այն ժամանակ չի արվել. սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան:

Նիկոլ Փաշինյան
👍643👎77
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: 
 
▫️ Քննարկվել են ԼՂ շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍279👎94
🟧 Ռուս խաղաղապահների հսկողության տակ շարունակում է մնալ 704 մարդ, այդ թվում՝ 440 երեխա։

ՌԴ ՊՆ
👍131👎43
🟨 Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է Ազգային կոմիտեի կազմը՝

Հայկ Մամիջանյան
Ավետիք Չալաբյան
Անդրանիկ Թևանյան
Իշխան Սաղաթելյան
Վազգեն Մանուկյան
👎1.06K👍120
🟨 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
👎686👍18
🟨 Առավոտյան ժամը 10։00-ից կառավարության շենքը կշրջափակենք և թույլ չենք տա, որ նիստ տեղի ունենա։ Կոչ եմ անում անհնազանդության ակցիաներ իրականացնել ամեն տեղ։ Այսօր շարասյուներով կշարժվենք տարբեր ուղղություններով։

Վազգեն Մանուկյան
👎825👍147
Radar Armenia
🟥 ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։ ՌԴ ՊՆ
🟧 Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ադբեջանի ԶՈւ-ն «սխալմամբ» է կրակել ռուս խաղաղապահների ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՌԴ 5 զինծառայող։

▫️Եվս մեկ ՌԴ խաղաղապահի սպանության համար դատախազությունը մեղադրել է հայկականին կողմին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍214👎93