Radar Armenia
76.5K subscribers
15.3K photos
12.7K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Արցախի ՆԳՆ ծառայողները Ստեփանակերտի փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն։

Արցախի ՆԳՆ
👍295👎11
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 21-ին՝

🌖 Ցերեկ +27 +29
🌗 Երեկո +21 +23
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍34👎4
Radar Armenia
🟨 Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր ավիաչվերթները։ IRNA
🟨 Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն թռիչքների արգելքը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍147👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ճամբարում շարունակում են հավաքվել ԼՂ քաղաքացիները։

▫️Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։

Տեսանյութը` ՌԴ ՊՆ-ի։
👍139👎50
🟨 Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

▫️Մենք կշարունակենք ջանքերը մեր երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։

Էնթոնի Բլինքենի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ
👍364👎62
Radar Armenia
🟧 Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը:
👎168👍17
🟨 Տարածաշրջանում հակամարտությունները շարունակելու պատճառ չկա, և մենք հույս ունենք, որ սրանից հետո տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի։

Իրանի ԱԳՆ խոսնակ
👍279👎32
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։
👎113👍35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ:
👎157👍21
🟧 Եվլախում սկսվել է Արցախի պատվիրակության հանդիպումը ադրբեջանական կողմի հետ։
👍81👎48
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տեսանյութ հանդիպման առաջին դրվագից։
👎212👍24
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնում է Արցախի պատգամավոր Դավիթ Մելքումյանը:
👍94👎45
🟨 Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային և հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք:

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ
👎464👍245
🟨 Մենք խրախուսում ենք Հայաստանին շարունակել կառուցել լիարժեք ժողովրդավարություն՝ ապահովելով լավ կառավարում, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ ի շահ իր քաղաքացիների։

ԵՄ-ի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ
👍203👎127
🟨 Ստեփանակերտի առավոտը՝ չկա էլեկտրականություն, իսկ բջջային կապը, ինտերնետը թույլ են։

Լուսանկարը՝ լրագրող Մարութ Վանյանի:
👎164👍16
🟨 Մեր թշնամիները ձեռք ձեռքի տված շարունակելու են մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ պայքարը։ Այս պայքարում միայն մենք ենք մեր օգնականը, մեր անկախության և ինքնիշխանության երաշխավորը։

▫️Առավել քան երբևէ բոլորիս այսօր անհրաժեշտ է միասնականություն և կայունություն։

Տիգրան Ավինյան
👍392👎182
🟨 Լուսանկար Եվլախից՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից:
👎234👍12
🟨 Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։

Արցախի տեղեկատվական շտաբ
👎160👍9
🟨 Տեղեկություններ են շրջանառվում, որ Ստեփանակերտում լսելի են կրակոցների ձայներ, խոսվում է անգամ հրետանային կրակոցների մասին:

Պաշտոնական հաստատում դեռ չկա:
👎187👍12