Radar Armenia
76.5K subscribers
15.3K photos
12.7K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Պայքարը և ժողովրդին առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը կկոչվի Ազգային կոմիտե։

▫️Մշակել ենք գործողությունների ծրագիրը, որի վերջնարդյունքը իշխանափոխությունն է լինելու։

Իշխան Սաղաթելյան
👎602👍88
🟨 Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կարճ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և ընդգծել, որ Հարավային Կովկասն ապակայունացնելու բոլոր փորձերը պետք է կանխվեն։
👍301👎23
🟨 Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը, որոշել եմ տարածաշրջան ուղարկել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նա կտեղեկացնի իրավիճակի մասին։

Ժոզեպ Բորել
👍277👎62
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կառավարության շենքի մոտ հրմշտոց է տեղի ունեցել։
👎339👍33
Radar Armenia
🟧 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: ՀՀ կառավարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր է եղել հաղթահարել հակամարտության սուր փուլը, ողջունել ռուս խաղաղապահների մասնակցությամբ համաձայնությունը և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացումը։

▫️Բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ։

Կրեմլի մամուլի ծառայություն
👎500👍37
⬛️ Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

▫️Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։

Արցախի ՄԻՊ
👎413👍17
🟨 Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ալիևն Էրդողանին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։
👎219👍9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հրապարակում սադրանքի և ոստիկանների հետ բախում հրահրելու պահը։
👎256👍26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հրապարակում ցուցարարների վեճին միջամտեց ոստիկանը. «Խնդրում եմ, գոնե իրար հետ մի վիճեք»:
👍415👎27
Radar Armenia
🟨 Կառավարության շենքի մոտ հրմշտոց է տեղի ունեցել։
🟨 Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։

▫️Խմբով հարձակվել են ոստիկանների վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել, կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետել։

Քննչական կոմիտե
👍357👎56
🟧 Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի (Գեղարքունիք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
👎728👍27
🟨 Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մակրոն-Ալիև հեռախոսազրույց։

▫️Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը և դատապարտել է Ադրբեջանի հակաահաբեկչական գործողություններն ուժի կիրառմամբ։
👍568👎17
🟨 Ալիևը հեռախոսազրույց է ունեցել նաև Շառլ Միշելի հետ։

▫️ Միշելը հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի և Եվլախում նախատեսված հանդիպումը դրական է որակել։
👎254👍38
🟧 Արդեն 35 ժամ է, ինչ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքների գործունեությունը խաթարվել է, մարդիկ շարունակում են մնալ սառը նկուղներում։

Արցախի ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎315👍31
🟧 Արցախի ՆԳՆ ծառայողները Ստեփանակերտի փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն։

Արցախի ՆԳՆ
👍295👎11
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 21-ին՝

🌖 Ցերեկ +27 +29
🌗 Երեկո +21 +23
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍34👎4
Radar Armenia
🟨 Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր ավիաչվերթները։ IRNA
🟨 Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն թռիչքների արգելքը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍147👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ճամբարում շարունակում են հավաքվել ԼՂ քաղաքացիները։

▫️Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։

Տեսանյութը` ՌԴ ՊՆ-ի։
👍139👎50
🟨 Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

▫️Մենք կշարունակենք ջանքերը մեր երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։

Էնթոնի Բլինքենի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ
👍364👎62
Radar Armenia
🟧 Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը:
👎168👍17