Radar Armenia
79K subscribers
15.7K photos
13.4K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մարդիկ, ովքեր զգացել են, որ միգուցե խայտառակ պարտության են մատնվելու, արդեն սկսում են խոսել հին ժամանակների թեզերի մասին՝ կեղծել, ընտրակաշառք և այլն։ Ակնհայտորեն կեղծ ինֆորմացիա է, և այդ «դեպքերը ֆիքսողների» նյութերին հետևել եմ, 70-80 տոկոսի մեջ կա մանիպուլյացիոն հատված։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվում է ՀՀ-ին:

«ԱՕԿՍ»-ի շենքի սեփականատերերը պետության հետ կնքել են հաշտության համաձայնություն, որը մուտք է արվել Վարչական դատարան՝ հաստատման:
🟨 Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի միջև:

▫️Նախագահ Մակրոնն ընդգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է:

▫️Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ ՊՆ հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն:

ՀՀ ՊՆ
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

▫️ Փաշինյանը վերահաստատել է հավատարմությունը հարցերը դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մարզահամերգային համալիրի դիմաց հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը։
🟨 Ժողովրդավարություն և ինքնիշխանություն. սպանելով Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին հենց սա էին փորձում սպանել չարագործները։

▫️ Նրանց նպատակն էր, որ մեր երկիրը չունենա բարգավաճման և ինքնուրույնության որևէ շանս։ Դա նրանց չի հաջողվել ու երբեք չի հաջողվելու: Հայաստանը կա ու լինելու է ժողովրդավար, ինքնիշխան, և լինելու է այդպիսին հավերժ։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Էրդողանը G-20 երկրներին փորձում է համոզել, որ ընդառաջ գնան Ռուսաստանի պահանջներին «Հացահատիկային գործարքը» վերականգնելու համար, այդ թվում.

▫️ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեղմում,
▫️ՌԴ-ի համար SWIFT համակարգի վերականգնում։

Bloomberg
Radar Armenia
🟨 Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ:
🟨 Ղարաբաղում նախագահական ընտրություններն Ադրբեջանի սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում են:

Ադրբեջանի ԱԳՆ
🟨 «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվեց:

▫️ Խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված:
👍1
🟨 Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի միջև:

▫️ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հնդկաստանը որոշել է փոխել անվանումը:

▫️Երկրի վարչապետ Մոդին G20-ի առաջին նստաշրջանում «Հնդկաստանի» փոխարեն օգտագործել է
«Բհարատ» գրությամբ ցուցանակ:
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

▫️ ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան
Radar Armenia
🟨 ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան
🟨 Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ:

Սամվել Շահրամանյան
👍2
🟨 Ադրբեջանի Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր Խաչի համագործակցությամբ ՌԴ կառավարությունը 1 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Բեռնատարը անցել է ռուս-ադրբեջանական սահմանը ժամը 14:30-ին և նախատեսում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Աղդամ-Ասկերան ճանապարհով։
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

▫️Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ պատրաստակամ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Radar Armenia
🟨 Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ:
🟨 Թուրքիան չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, որոնք խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

▫️ Դրանք գնահատում ենք որպես հարված Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցությունների շարունակման ձգտումներին։

Թուրքիայի ԱԳՆ
Radar Armenia
🟨 Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի միջև: ▫️ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տարածաշրջանում սահմանների որևէ տեսակի աշխարհաքաղաքական փոփոխություն մեզ համար անընդունելի է և կարմի գիծ։

▫️ Համագործակցությունը օտարների հետ, նրանց հետ վարժանքները և կասկածելի ճամփորդությունները ավելի են բարդացնում իրավիճակը։

▫️ Իրանը պատրաստ է աջակցելու կողմերին խնդիրների լուծման հարցում։

Իրանի նախագահի աշխատակազմ, նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդի / ©️ IRNA