Radar Armenia
79K subscribers
15.7K photos
13.5K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ ենք անում Արցախի համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։

Արցախի ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 2023թ. առաջին 8 ամիսների ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թիվը 30%-ով ավելի է 2019թ. ցուցանիշից և կազմում է մոտ 1.6 մլն մարդ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🟨 Վրաստանի նախագահի իմպիչմենտը կմեծացնի բևեռացումը և չի նպաստի երկրի եվրաինտեգրմանը:

Ժոզեպ Բորել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է խորհրդարանի վրա:

▫️ Սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ի սահմաններում փորձել է Ասկերան շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊԲ
🟨 Այն ծավալի շինարարություն, այն ծավալի բարեկարգում, որքան այս տարի կատարվում է Երևանում, եղել է միայն խորհրդային տարիներին։

Տիգրան Ավինյան
🟩 Միայն այս տարվա ընթացքում Երևանում.

▫️ 24 մանկապարտեզի հիմնանորոգում
▫️ 600 վերելակի փոխարինում
▫️ 70 կմ ճանապարհի ասֆալտապատում
▫️ 15 այգիների հիմնանորոգում

Տիգրան Ավինյան
🟨 ՀՀ ՔԿ-ն 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։

▫️ Նա մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանության համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ստորագրել են վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանում 2018թ. հետո փոխարինվել են 1000-ից ավելի շենքերի վերելակներ:

▫️Այս տարեվերջին փոխարինված կլինեն ևս 600 վերելակներ:

▫️2024թ. նախատեսվում է փոխարինել 700 վերելակ:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի նախագահի ընտրությանը` այն որակելով ապօրինի և սադրիչ քայլ։
🟩 Այժմ էլ եթե հեռախոսում ունեք Yandex քարտեզի ծրագիրը, կարող եք դրանով տեսնել երթուղային բոլոր գծերը։ Այն ցույց է տալիս, թե որ համարի ավտոբուսը կարող եք նստել։ Շուտով նաև րոպե առ րոպե կլինի, թե ավտոբուսը ձեր կանգառ երբ է հասնելու։

Տիգրան Ավինյան
🟩 120 «Հիգեր» մակնիշի ավտոբուսների փոխարեն ներմուծելու ենք 250 էլեկտրոավտոբուս։

▫️ Այսօր արդեն իսկ փորձնական էլեկտրոավտոբուս ենք բերել Երևան և վաղվանից փորձարկելու ենք մայրաքաղաքում։

Տիգրան Ավինյան
🟨 Շինարարական փոշու հարցով կառուցապատողների համար պարտադիր նորմեր ենք սահմանել։ Սեպտեմբերի 1-ից կառուցապատողները պարտավոր են տեղադրել փոշու որսիչ ցանցեր։ Եթե նորմերը չպահպանվեն, պիտի տուգանվեն, և հիմա արդեն իսկ ամեն օր սկսել են տուգանվել։ Սա լինելու է շարունակական, մինչև բոլորս չհասկանանք, որ այս քաղաքում պատասխանատվություն ունենք։

Տիգրան Ավինյան
🟨 Ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նշվել է, որ վերջին 2 օրերին ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բողոքի նոտա է ուղղվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Մարիա Զախարովայի հանդեպ վիրավորական արտահայտությունների համար։

ՌԴ ԱԳՆ
Radar Armenia
🟧 ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բողոքի նոտա է ուղղվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Մարիա Զախարովայի հանդեպ վիրավորական արտահայտությունների համար։ ՌԴ ԱԳՆ
🟨 ՀՀ ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկ, վարչապետի տիկնոջ կողմից մարդասիրական օգնություն Կիևին, և ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժություններ։

ՌԴ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 8֊ին՝ ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Շուշիի շրջանում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
🟨 Քիմ Քարդաշյանը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «կանգնեցնելու հայերի ևս մեկ Ցեղասպանությունը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի։

Արցախի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ