Radar Armenia
78.9K subscribers
15.7K photos
13.5K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքում ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Քննչական կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Սպուտնիկ Արմենիայի» սյունակագիր Գևորգյանի և բլոգեր Բադալյանի կալանքի հետ կապված սադրանքը նպատակ ունի մթագնել ՌԴ-ի և Հայաստանի միջև կապերը:

Մարիա Զախարովա
🟨 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

▫️ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 7 անձ 2023թ. սեպտեմբերի 6-7-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են, որոնցից 2-ը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:

▫️Առգրավվել են «AK» ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցների կառուցման շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։

▫️Կառուցվում է 2 մասնաշենք և հեծանվաուղի։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր՝ Արցախից 10 բուժառու ուղեկցողների հետ միասին, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ-ներ։

▫️Նախատեսվում է Արցախ վերադարձնել 3 բուժառուի:

Արցախի ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սեպտեմբերի 7-ին ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող Արարատ Միրզոյանին:

▫️Քննարկվել է երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկայանա քննարկում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ։ Հրավիրված են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուի Բոնոն։
🟨 Այսօր զբոսնեցինք Կիևի կենտրոնում։ Սուրբ Միխայիլի տաճարում առավոտյան պատարագ էր։ Ես էլ մոմ վառեցի և աղոթեցի մեր երկրների խաղաղության համար։

Աննա Հակոբյան
🟨 Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Սամվել Բաբայանի թեկնածությունը։

▫️Դիմումը, սակայն, ետ է վերադարձվել` պատճառաբանելով, որ Բաբայանը չի ներկայացրել վերջին 10 տարում միայն Արցախի քաղաքացի հանդիսանալու, Արցախում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2023թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին Արցախում կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով։
🟨 Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ ենք անում Արցախի համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։

Արցախի ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 2023թ. առաջին 8 ամիսների ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թիվը 30%-ով ավելի է 2019թ. ցուցանիշից և կազմում է մոտ 1.6 մլն մարդ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🟨 Վրաստանի նախագահի իմպիչմենտը կմեծացնի բևեռացումը և չի նպաստի երկրի եվրաինտեգրմանը:

Ժոզեպ Բորել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է խորհրդարանի վրա:

▫️ Սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ի սահմաններում փորձել է Ասկերան շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊԲ
🟨 Այն ծավալի շինարարություն, այն ծավալի բարեկարգում, որքան այս տարի կատարվում է Երևանում, եղել է միայն խորհրդային տարիներին։

Տիգրան Ավինյան
🟩 Միայն այս տարվա ընթացքում Երևանում.

▫️ 24 մանկապարտեզի հիմնանորոգում
▫️ 600 վերելակի փոխարինում
▫️ 70 կմ ճանապարհի ասֆալտապատում
▫️ 15 այգիների հիմնանորոգում

Տիգրան Ավինյան
🟨 ՀՀ ՔԿ-ն 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։

▫️ Նա մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանության համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ստորագրել են վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր։