Radar Armenia
78.7K subscribers
15.8K photos
13.7K videos
67 files
19.7K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ուկրաինային օգնություն ուղարկելու ՀՀ-ի որոշումը մեր ընդհանուր լիբերալ-դեմոկրատական սկզբունքների և անիմաստ ագրեսիայի դեմ ընդհանուր դիրքորոշման՝ միաժամանակ ողջունելի և հզոր նշան է։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
🟨 5000 տոննայից ավել խաղող մթերողների համար նախատեսել ենք 1 կգ խաղողի համար լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, իսկ 10.000 տոննայից ավելի խաղող մթերողների համար՝ 50 դրամ։

Վահան Քերոբյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ դաշինքի ոգուն հարիր է հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր՝ Արցախից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված ԲԿ-ներ։

Արցախի ԱՆ
🟨 Կառավարության այսօրվա որոշմամբ, փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

▫️88 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրեն հարգող պետությունը չի կարող ներկայումս օգտագործվող այդ տարածքը համարել դեսպանատուն։ Ցավոք, շատ տեղերում այդ խնդիրը ունենք։

▫️Ո՞ւր է մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը մի զբոսայգու մեջ մի իշաոտնուկ դրած՝ վրան նստած է, մեր դրոշն էլ վրան կախած՝ ասում ենք սա մեր դեսպանատունն է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կկառուցվի մեծ համալիր շենք։ Իմ գնահատմամբ 3-րդ Հանրապետության պատմության մեջ այդ մասշտաբի շենք դեռ չի կառուցվել:

▫️ «Հայփոստ»-ի շենքի փոխարեն կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center):

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին» (ոչ թե քարտուղարուհի է, այլ քարտուղար) մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունք։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ։

Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել է Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ։

Արցախի ՊԲ
🟧 Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստեր չկան:

Արցախի ՊԲ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայի Գերագույն Ռադայում պատգամավորները «ուշադիր» լսում են նոր ՊՆ նախարարի ելույթը։
🟨 Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Եթե Wildberries-ը հայաստանյան սպառողին ապրանք մատակարարելիս ԱԱՀ չէր վճարում, այս տարվանից սկսած վճարում է։

▫️ ՊԵԿ-ը հետևում է, որ այդ ընկերությունը առավելություն չունենա որևէ առումով։ Վերջերս 3.2 մլրդ դրամի վերականգնում է տեղի ունեցել։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բազում լրատվականներ իմ և մեր քաղաքական ուժի դեմ հակաքարոզչություն սկսել են իրականացնել դեռ իմ` փոխքաղաքապետ նշանակվելու ժամանակից։

▫️ Բայց, կարծում եմ, դա ամենևին կարևոր չէ, քանի որ փաստը մնում է փաստ, գործը մնում է գործ։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Միշտ արդարացումներ կարելի է գտնել, թե ինչու մի բան չանել։

▫️Մենք այլ մոտեցմամբ ենք հարցերին նայել, և որոշել ենք, որ այն, ինչի համար ոչ մեկը պատասխանատու չէ, մենք պատասխանատու ենք, որովհետև դա անում ենք մեզ համար, մեր քաղաքի համար և երևանցիների համար։

Տիգրան Ավինյան
🟨 ԱՄՆ-ն դիտարկում է Նիգերում իշխանության եկած զինվորականներին ֆիզիկապես վերացնելու տարբերակը: Քննարկվում են հնարավոր մահափորձերի պոտենցիալ հեղինակները:

ՌԴ արտաքին հետախուզական ծառայություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հռոմի ստատուտը խորհրդարանում է, կան ժամկետներ։ Վավերացման հարցը պետք է քննարկվի խմբակցության մակարդակով, հանձնաժողովում։

▫️Խորհրդարան ուղարկված տարբերակում չկան վերապահումներ։ Իմ կարծիքով` պետք է վավերացվի։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին, ժամը 12:35-14։00 ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, ապատեղեկատվություն է։

▫️ Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։ Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։

Արցախի ՊԲ