Radar Armenia
79.1K subscribers
15.7K photos
13.4K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Իլհամ Ալիևը հաստատել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին:

ՀՀ ԱԳՆ / © Radar Armenia
👎122👍10
🟨 Բանակցությունների սեղանին հիմնական խնդիրը այն է, որ Հայաստանը իր ստորագրությունը դնի «Ղարաբաղը` Ադրբեջան է» պարբերության տակ։ Նրանք ասում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ասում են, որ խաղաղության պայմանագրում պետք է ներառվի Ղարաբաղի հայության մասին դրույթը։ Բայց դա անհնար է:

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎223👍11
🟧 Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն:

Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ
👎109👍6
🟧 ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
👎97👍4
🟨 Եթե չհավատայի Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, բանակցային գործընթացն իմաստ չէր ունենա, բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում եմ արդյունքի հասնել։

◽️Դա ոչ միայն ինձնից է կախված, նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից։ Մենք վակուումի մեջ չենք բանակցում, կա նաև աշխարհագրական, միջազգային, հումանիտար իրադրություն։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ֆրանս պրես»-ին
👍97👎62
🟨 Եթե Ստեփանակերտին և Բաքվին թողենք դեմ-դիմաց, հաշվի առնելով ուժերի անհամաչափությունը, կարծում ենք, որ Ադրբեջանը կլինի մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում։

▫️Մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկան կլինի միջազգային հանրությունը։

Նիկոլ Փաշինյան
👍168👎29
🟨 Քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից, պատերազմը շատ հավանական է։

Նիկոլ Փաշինյան
👎159👍17
🟨 Ամբողջ կոնտեքստն այն է, թե Հայաստանն ինչպե՞ս է ապրելու Ռուսաստանի և արևմուտքի արանքում, բայց մենք իրականում Ռուսաստանի և արևմուտքի արանքում չենք։ Մենք Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք։

▫️Մյուս կողմից՝ հնարավոր չէ աշխարհաքաղաքական կենտրոնների շրջանցումով քաղաքականություն վարել, և խելամիտ էլ չէ, պետք էլ չէ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎114👍59
🟨 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Եղանակը Երևանում հուլիսի 22-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +21 +23

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍43👎7
🟨 «Մերսեդես»-ը Երևան-Երասխ մայրուղում մխրճվել է վթարի պատճառով հավաքված մարդկանց մեջ: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

▫️Բժշկական կենտրոններ է տեղափոխվել 15 անձ, որտեղ նրանցից ևս 2-ը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել են:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎173👍20
🟨 Արցախից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ:

▫️Եվս 13 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, կվերադառնան Արցախ:

Արցախի ԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍82
🟨 Երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍94👎67
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

▫️Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍72👎37
🟨 Պյատիխատկի գյուղի մոտ հրետակոծության ժամանակ մահացել է РИА Новости-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևը։
👍72👎44
🟩 Քննարկեցինք «Փոքր կենտրոնի» նախագիծը, որի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնությունը:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍103👎47
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հուլիսի 23-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +20 +22

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍36👎11
🟨 Հրետակոծության հետևանքով Օդեսայում ավերվել է Կերպարանափոխման տաճարը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎144👍11
🟨 Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

▫️Հայկական կողմից կորուստներ չկան։


Արցախի ՊՆ
👎95👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Անտառային հրդեհների պատճառով Հռոդոս կղզուց տարհանվել է 30 հազար մարդ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎94👍5
🟨 Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել:

Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը:

Սերժ Սարգսյանը բաց նամակ է հղել Ջո Բայդենին, Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍370👎26
🟨 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
 
▫️Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍189👎91