Radar Armenia
79.1K subscribers
15.7K photos
13.4K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակը Երևանում հուլիսի 21-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +27 +29
🌘 Գիշեր +20 +22

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍27👎9
🟧 Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։

▫️ Խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։

ԱՄՆ Պետքարտուղարության բացառիկ պատասխանը Radar Armenia-ին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍238👎3
🟨 Հայաստանի ԱԺ-ը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎208👍18
Radar Armenia
🟨 Սպիտակում շան հարձակումից տուժած 8-ամյա երեխայի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող: ▫️Երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ ​ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպիտակում երեխաներին կծած շունը մեկուսացվել է:

▫️Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել  է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։ 

ՍԱՏՄ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍67👎4
🟨 [Հայաստանի ու Ադրբեջանի] փոխադարձ համաձայնությամբ՝ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր անգամ պետական սահմանի տարբեր հատվածներում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ/ Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎17
🟨 Վրաց-հայկական սահմանին կասեցվել է ոսկյա զարդերի առանձնապես խոշոր չափերով ապօրինի ներկրումը:

▫️Մաքսանենգ ճանապարհով փորձել են տեղափոխել 152 հազար լարի (59 հազար դոլար) 935 գրամ ոսկյա իրեր։
👍55👎1
🟩 Նոր ձևավորմամբ շքեղ ծաղկանոց և ճեմուղի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում:

▫️Տարածքի ձևավորման համար ընտրվել են մշտադալար և միամյա ծաղկատեսակներ, մշտադալար ծառատեսակներ։
👍116👎23
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ:

▫️Իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎20
🟨 «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին՝ Վարդիթեր Խաչատրյանն ու Գարիկ Առուստամյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազություն ներկայանալու ծանուցումներ են ստացել։
👍106
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Agence France-Presse-ին հարցազրույց է տվել բանակցային գործընթացի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ միջազգային մեխանիզմների ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին։
👍94👎19
🟨 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկեցինք քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր։

Քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։

Տիգրան Ավինյան
👍89👎30
🟨 ԱԽ քարտուղարն ընդունել է Իգոր Խովաևին:

▫️Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎87👍8
🟨 Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին:

▫️Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» օգտագործում է Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար:

ՀՀ ՇՄՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍166
🟨 Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների՝ ՊԵԿ-ը հսկողական միջոցառումներ է իրականացրել ավտոմեքենաների ներկրմամբ և օտարմամբ զբաղվող թվով 18 սուբյեկտների մոտ, ինչի հետևանքով.

▫️ ՀՀ պետական բյուջեից փոխահատուցման ենթակա գումարները նվազել են 3.2 մլրդ դրամով:

▫️ 281 մլն դրամի չափով ավելացվել է շահույթի գումարը` առաջացնելով 51 մլն դրամի լրացուցիչ շահութահարկ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍60👎2
🟨 Իլհամ Ալիևը հաստատել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎143👍3
🟨 Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Լավրովի և Բայրամովի միջև։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎109👍6
🟨 Ես հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, որը պետք է զբաղվեր Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատելով։ Նա մեկնեց այնտեղ, կայացավ առաջին հանդիպումը։ Հետո մենք նրանց հրավիրեցինք Բաքու` երկխոսությունը շարունակելու։ Նրանք հրաժարվեցին ցուցադրաբար։ Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, գուցե սխալ արեցինք, նրանք կրկին մերժեցին։ Ասացի, որ 3-րդ հրավերը չի լինի. չեն ուզում, չեն ուզում։

Իլհամ Ալիև
👎145👍4
🟨 Ղարաբաղյան 2-րդ պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին։

▫️ Լաչինում անցակետի տեղադրումը փոխեց վիճակը, դա ուղերձ էր։ Բայց քանի՞ անգամ պիտի ակնարկենք։ Փառուխի օպերացիան, 2021թ. մայիսի, 2022թ. սեպտեմբերի հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակները. քանի՞ անգամ կարող ենք մեսիջներ ուղարկել, մի՞թե այդքան անհասկացող են։

Իլհամ Ալիև
👎181👍13
🟨 Ինչո՞ւ են բետոնապատնեշներ տեղադրել Աղդամ-Ասկերան ճանապարհին։ Ինչո՞ւ պիտի մթերքը հասցվի այլ երկրից, չէ՞ որ Ղարաբաղը Ադրբեջան է, չէ՞ որ բոլորը դա ճանաչում են։ Ո՞վ է ասում, որ դա այդպես չէ, ոչ ոք։ Հետևաբար ինչո՞ւ պիտի բեռները այլ երկրից մատակարարվեն։

▫️ Վրաններում նստելով` ինչ-որ մեկի դեմ բողոքը անեկդոտ է, հումորային շոու։

Իլհամ Ալիև
👎193👍18
🟨 Ոչ ոք նրանց համար ու նրանց փոխարեն մեր դեմ Ադրբեջանի տարածքում չի կռվելու։ Նրանք պետք է հասկանան ու ընդունեն իրողությունները։ Մեզ էլ էին ասում նախորդ 30 տարիներին, որ ընդունեք 1-ին Ղարաբաղյան պատերազմի իրողությունները։ Բայց ես չընդունեցի։ Ես էլ հիմա նրանց եմ ասում` ընդունեք։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎158👍7