Radar Armenia
78.9K subscribers
15.7K photos
13.5K videos
67 files
19.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Քիչ առաջ տեղեկացա, որ Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակման հետևանքով հիվանդանոցում 44-ամյա տղամարդ է մահացել։

▫️Բացեք Լաչինի միջանցքը, վերջ տվեք այս անիմաստ հումանիտար ճգնաժամին։ Դուք վտանգում եք 120.000 մարդու կյանք։

Էդմոն Մարուքյան
👍199👎36
🟩 Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍179👎43
🟩 ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում մեկնարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումը:
👍317
🟨 ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նիստը։ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը. ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նորվեգիան ու Իռլանդիան` հասցեական դիմելով Ադրբեջանին։

▫️ Բոլոր ելույթ ունեցողները օգտագործել են Լեռնային Ղարաբաղ անվանումը։
👍359
🟨 ՄԱԿ ԱԽ-ում քննարկման ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես շեշտել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը` միաժամանակ ընդգծելով եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն քաղաքական ու դիվանագիտական միջոցներով»:
👎133👍38
🟨 «Էկոակտիվիստները» Լաչինի միջանցքը չեն փակել, և քաղաքացիների, ապրանքների ու տրանսպորտային միջոցների անցումը ճանապարհով մնացել է անփոփոխ։

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ
👎286👍9
🟨 Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Մեքսիկան, Քենիան, Նորվեգիան, Հնդկաստանը և Իռլանդիան ՄԱԿ ԱԽ-ում քննարկման ժամանակ հանդես են եկել Լաչինի միջանցքի անխափանությունը վերականգնելու հստակ դիրքորոշմամբ։
👍228
🟨 ՄԱԿ-ը ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում, հետևաբար, ի վիճակի չէ հաստատել կողմերի պնդումներն ու մեղադրանքները։ Պետք է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչա
👍112👎28
🟨 ՄԱԿ ԱԽ-ին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելով Ադրբեջանից, որպեսզի վերջինս հարգի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, անմիջապես ու անվերապահորեն վերացնի Լաչինի միջանցքի արգելափակումը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյան
👍183
🟨 🟩 Ուրուգվայի Սենատը բանաձև է ընդունել` կոչ անելով Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և վերացնել Արցախ-Հայաստան ճանապարհի արգելափակումը։
👍273
🟨 Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Եղանակը Երևանում դեկտեմբերի 21-ին՝

🌖 Ցերեկ 0 +2
🌗 Երեկո 0 -2
🌘 Գիշեր 0 -2

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG 🇷🇺RUS
👍41👎5
🟨 Ամերիկյան CNN-ը, հիմնվելով իր աղբյուրների վրա, փոխանցում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների համար։ Սա Զելենսկիի առաջին արտերկրյա այցն է պատերազմի մեկնարկից ի վեր։
👍121👎6
🟨 Արցախից 13-ը երեխա Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունի:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում:

Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍70👎10
🟨 Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միջազգային միանշանակ կոնսենսուս կա:

Արարատ Միրզոյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍208👎4
🟨 Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրերը հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան:

▫️Նույն օրը հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու կինը՝ Աննա Նիկոյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍205👎19
🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին:

▫️ՀՀ-ն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը:

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍246👎7
🟨 10 օր ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և ԼՂ ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։ Այլընտրանքներ չկան։ Ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր Վաշինգտոնում, պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ՝ լուծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները:

Էդմոն Մարուքյան
👍217👎4
🟨 ՄԱԿ-ում տարբեր բանաձևերի ու քաղաքական մեխանիզմների հնարավորություն կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով:

Հակոբ Արշակյան
👍164👎4
🟨 ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը համարում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել:

▫️Ես զարմացած չեմ, վերջին գործողությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է ՌԴ-ի կողմից նման ձևով հնչի գնահատականը:

Ալեն Սիմոնյան
👍268👎13
🟩 Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող:

ՀՀ ԱՆ
👍205👎1
🟩 Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը:

Ստեփանակերտի քաղաքապետարան
👍201👎6