Ադրբեջան Պոստֆակտում
1.1K subscribers
1.76K photos
581 videos
301 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: [email protected]
Download Telegram
Ադրբեջանական կտտանքները և անմարդկային դրսևորման ձևերը պարզապես նմանը չունեն։ Անձամբ ինձ համար օրինակելի ու ոգեշնչման աղբյուր է գեներալ լեյտենանտ Մնացականյանի նման հայրենակից ունենալը:

Գերբնական ուժ ու համառություն է պետք նման հայտարարությամբ հանդես գալու համար👇

Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#Գերիներ

@garnikdavtyan
4👍1👏1
Ռուբեն Վարդանյանի այսօրվա ուղերձում մի քանի բան եմ նկատել, որոնք իմ կարծիքով թաքնված միտում ունեին.

📍Անկասկած Ռուբեն Վարդանյանի կյանքին ուղղակի և անուղղակի վտանգ է սպառնում՝ «Я человек, который хочет жить... »

📍Չի արդարացնում ոչ մի բռնություն կամ համակարգված սպանություններ, պարզապես ցույց է տալիս, որ յուրաքանչյուր արարք ծնում է պատասխան գործողություններ կամ հետևանքներ՝ «И после Сумгаита происходит Ходжалы, и так без конца.»

📍Որ եթե շարունակենք ապրել անտարբեր ու չնկատել ձեր շուրջ տեղի ունեցող աղետը, ապա դուք և ձեր հարազատներն էլ են #Ադրբեջան-ի «դատարանի» առաջ կանգնելու..«когда все мои обвинения построены на том, как вы считаете, что я член преступной ориентированный группировки в которую я вступил с 1987 года?»

Կարծիք. Անկասկած, Ռուբեն Վարդանյանը պատմության մեջ մնալու է որպես արժանապատիվ՝ անկախ նրանից գերեվարության մեջ կլիներ, թե ոչ։ Այստեղ հարցն ավելի շատ թրքահաճո ու ապազգային մարդկանց խմբակի դաշտում է, ովքեր անկասկած արժանանալու են սերունդների անեցքներին ու անարգանքին։

#Բաքու
#Ադրբեջան
#միջազգային
#Հայաստանում

@garnikdavtyan
👍2
նիկոլի մի լատենտ քարոզիչին էին լսում ու ինչ ա ասում. «Եթե Քոչարյանը հետ գա Հայաստանը, ապա Հայաստանը 20 տարի ետ է գնալու»…

Էն մարդիկ, ովքեր չեն խորանում էս պարզագույն մանիպուլյացիայի մեջ՝ լավ էլ համոզիչ է թվում։

❗️ԲԱՅՑ❗️

- 20 տարի առաջ ունեցել ենք՝

- Արցախ,
- Ամենաքիչ զոհեր սահմանում,
- Քայքայված տնտեսության վերականգնում ու զարգացում,
- Զարգացող բանակ,
- Պարտված Ադրբեջան,
- Արտագաղթի զգալի նվազում,
- Արտաքին քաղաքականության կանխատեսելիություն,
- Պատիվ,
- Արժանապատվություն
- .....

Օրինակ ես կցանկանայի ունենալ 20 տարի առաջվա Հայաստան, քան ներկայիս նվաստացած, պարտված, բզկտված, Թուրքիայի հետ «ամուսնացող», հպատակ ու անլուրջ Հայաստան՝ ավելի ճիշտ նիկոլի Հայաստան։

Հ.Գ. Դուք կարող եք չսիրել այս կամ այն ղեկավարին՝ մարդուն, բայց անտեսել անցյալի ձեռքբերումները՝ պարզապես նիկոլություն է։

#Հայաստանում
#միջազգային
#Արցախ
#Ադրբեջան
#Նիկոլ

@garnikdavtyan
👍72
Ադրբեջանը, էտ անտեր «խաղաղության» համաձայնագիրը չի՛ ստորագրելու առաջիկայում, իսկ դրա համար կա առնվազն 1 հիմնավոր պատճառ՝

❗️Սահմանադրությունը չի՛ փոփոխվել...

նիկոլի սահմանադրությունը փոխելու գործընթացին էլ խանգարում են հերթական կամ արտահերթ ընտրություններին պատրաստվելը....

Հ. Գ. Շատ այլ պատճառներ էլ կան, իսկ դրանց մասին առաջիկայում կանդրադառնամ։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#Արցախ

@garnikdavtyan
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ու սենց քսված «ծյոծերը» 2020-2021թթ. կարողացան ստով ու կեղծիքով մանիպուլացնել ընտրող հասարակության մի զանգվածի... #Հայաստանում #միջազգային #Ադրբեջան #Նիկոլ #պատերազմ

@garnikdavtyan
Եթե խաղաղություն բառը լեզու ունենար, ապա մի 1000 անգամ քրեական հետապնդման էր ենթարկվել՝ օրվա թրքահպատակ իշխանություններին նախշուն բառերով բնորոշելու համար։

Ադրբեջանական խաղաղությունի ունի հետևյալ տեսքը՝

- Նվաստացած,
- Հայաթափված,
- Առանց իրավունքների,
- Խոշտանգված,
- Պղծված,
- Բռնաբարված Հայաստան....

❗️Եթե դու քաղաքականությամբ չե՛ս զբաղվում, ուրեմն վերը նկարագրված տարբերակներից մեկը քեզ վերագրելի է։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#խաղաղություն

@garnikdavtyan
👍2
Իսկ կարո՞ղ է նիկոլը տեղեկություն ունի, որ #Ադրբեջան-ը մոտ օրերս հարձակվել ու դրա համար է, որ բոլոր ուսապարկերը միանման տեքստեր գրում..)

Թե բա «Հայաստանը գնում է խաղաղության, պատրաստ ենք համաձայնագիրը ստորագրենք»:

Հ.Գ. Է՜շ, մի սատկի՝ մեկ ա գարուն չի գալու...

#Հայաստանում
#Ադրբեջան
#Նիկոլ
#պատերազմ
#տվող_նիկոլ
#միջազգային

@garnikdavtyan
❗️Ուրեմն❗️

Այս նկարը տարածվում է #ադրբեջանական քարոզչական ուղղություններով. «...հայերը քարի վրա այս թուղթն են փաթաթել ու նետել ադրբեջանական դիրքի, ուղղությամբ»...

Սյուռ է այն, որ Հայստանում այնքան նվազ մակարդակի է #Ադրբեջան-ի դեմ հակազդումը, որ մի քար ու թղթից կարող է սկսվել միջդիրքային բախումներ:

Մենք ապրում ենք «Իրական Հայստան»-ի ժամանակներում, երբ թուրքը ինչ ցանկանում՝ այն էլ անում է, չկրելով որևէ դիմադրություն, որևէ պատասխանատվություն և որևէ հետևանք։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#խաղաղություն
#տվող_նիկոլ

@garnikdavtyan
😱2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինձ համար Հայրենիք ունենալուց կարևոր բան պարզապես չկա, որովհետև առանց Հայրենիքի դու ոչ հայ ես, ո՛չ քո պատմության կրողը ու ո՛չ էլ առավել ևս մարդ...

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան

@garnikdavtyan
👍5
2018թ. Օգոստոսի 2
📍Արցախ. Ջրական

Այ սա է իրական հաղթանակած բանակը, այ սա՛ է այն բանակը, որը 2016թ.-ին Ադրբեջանին իրական ռազմական պորտատեղադրում արեցին։

Ես էս պոստի տղերքի աչքերում կրակ եմ տեսել, մարտական ոգի եմ տեսել, իսկական և պատմական Հայաստանի ոգի եմ տեսել։

Իսկ թե մնացյալ կապիտուլյանտները հիմա ինչ են ասում՝ դա կարևոր չէ. քանզի ուժն է, որ ծնում է իրավունք:

#Հայաստանում
#օկուպացիա
#Ադրբեջան
#Արցախ
#հայեր
#հայկական

@garnikdavtyan
❗️Մի բան ասեմ՝ մտիկ արեք❗️

2018-ից հետո #հայկական շատ տարածքներ հանձնվեցին թշնամուն՝ Նախիջևանի ուղղությամբ նեյտրալ մեծաթիվ տարածքներ, Արցախը, Սյունիքի Սև լիճը ու հարակից բարձունքները, Սյունիքի հարավ-հյուսիսի սահմանային բազմաթիվ տարածքներ, ռիսկի տակ դրվեց բազմաթիվ ընտանիքների կյանքեր, Ջերմուկի հարակից բարձունքներ, Գեղարքունիքի մարզի հարավային հատվածից բարձունքներ, Տավուշի մարզից գյուղեր և էլի՛ բարձունքներ, իսկ հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐՆԵՐԻՑ.

Հայաստան-Թուրքիա սահմանից չի զիջվել ոչինչ, կհարցնեք , ինչո՞ւ. պատասխանեմ, որովհետև Թուրքիայի դեռևս ուղիղ հայտարարություններ ԴԵՌ չեն եղել։

Հաշվի առնելով, որ «Թուրքիայի Ազգային Ուխտը» քաղաքական առումով առաջնահերթություն է, ինչի մասին վկայում են Սիրիայի և Իրաքի տարածքների օկուպացիան, կարող եմ հստակ պնդել, ու եթե #նիկոլը մնա, ապա Հայաստանի արևմտյան տարածքներ են հանձնվելու Թուրքիային։

Ու պատահական չեն ոչ Գյումրի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ուժերի գերլարումը, ոչ վերջին մի քանի ամսում #հողատուի ակտիվ հայտարարությունները Թուրքիայի հետ սահմանը բացելը, և ոչ էլ «Խաղաղության պայմանագրի պատրաստ» լինելը։

Իսկ վերջում կարող ենք հստակ պնդել, որ, այո, Գյումրին գեոպոլիտիկ հարց լուծող Հայրաքաղաք է։

#Հայաստանում
#Արցախ
#օկուպացիա
#հայեր
#Թուրքիա
#Ադրբեջան

@garnikdavtyan
👍1
#Գերմանի-ան պաշտոնապես ներողություն խնդրել #Ադրբեջան-ից Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-ի Story(տես հրապարակմանը կից) բաժնում #Արցախ-ի դրոշով հրապարակում անելու համար:

Դուք միայն պատկերացրեք, թե Ադրբեջանը Հայաստանի հաշվին ինչպիսի միջազգային իմիջ ու դիվանագիտական ներուժ է հավաքագրել, որ հեշտությամբ կարողացել է հասնել նման պաշտոնական գրության(տես կից նկարում):

Ահա, թե ինչի է հանգեցնում Պատմական Հայաստանը «Իրական Հայստանի» վերածումը: Պետությունը պարզապես դառնում է մանրադրամ ու թշնամի պետության շահը սպասարկող օբյեկտ:

#Հայաստանում
#հայեր
#օկուպացիա
#Արցախ
#Նիկոլ

@garnikdavtyan
👍3🤬2😱1
❗️2026թ. Ընտրությունների Մասին❗️

Գյումրու ընտրությունները, ըստ էության, հստակ հակառակ ցուցիչն էր այն կարծիքի, որ նիկոլին հնարավոր չէ հաղթել ընտրությունների միջոցով։ Ի դեպ, ես այդ կրծիքի հետ համաձայն չեմ եղել՝ չանայած որոշ բացառությունների:

Գյումրու ընտրություններում ներդրվել էին իշխանական ահռելի ռեսուրսներ՝ Վրաստանից մարդկանց ներհոսքով, ընտրակաշառքների բաժանումով, ընտրողներին ուղղորդելով, վարչական ռեսուրսի ներգրավմամբ, նիկոլի ու այլ ՔՊ-ականների Գյումրի այցով՝ Սարիկին սատարելու նպատակով։ Ես նման ներգրավվածություն մեկ էլ տեսել էր 2021թ. ընտրությունների ժամանակ։

1. Գյումրիում հավաքական ընդդիմությունը հաղթել է 2 հիմնական պատճառով՝

2. Ընդդիմադիր ճակատի մի քանի բևեռով իշխանության մերժելու ճանապարհով(դա հատկապես լավ երևաց Հ1-ի բանավեճի ժամանակ ) ԶԼՄ-ների գերակտիվ աշխատանքով՝ քարոզարշավը սկսվելու օրվանից մինչև ընտրությունների օրվա վերջը։

Ինքս եղել եմ ներգրավված 2021թ. ընտրությունների քարոզարշավում ու պետք է ընդունեմ, որ էն ժամանակ հասարակության դժգոհության դոզան էականորեն ցածր էր ու չհիմնավորված՝ քան հիմա։ Հիմա այնքան ճգնաժամային վիճակում է ամեն ոլորտ, որ յուրաքանչյուրը այս կամ այն կերպ իր կաշվի վրա է զգում նիկոլի իշխանության հետևանքները։

❗️Իսկ ինչպե՞ս պետք է հաղթել այս իշխանությանը 2026թ-ին. իրականում լուրջ պլանավորման ու իշխանությանը քաղաքական չեզոքացնելու պլանի կարիք ունի։

Ուստի, ես համոզմունք ունեմ, որ ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել։

#Հայաստանում
#հայեր
#Արցախ
#ընտրություններ

@garnikdavtyan
2👍1
Քաղաքականությունը հայհոյանքների, անպատվելու ու անիծելու դաշտ չի ու երբեք չի կարող լինել, եթե իհարկե դուք ձեզ քաղաքականությամբ զբաղվող եք համարում:

Եթե մի բանից դժգոհ եք, կան քաղաքական կապի այլ միջոցներ կամ ուղեղը մարդուն ինչի՞ համար է տրված:

Եվ վերջում. չեք կարծու՞մ, որ ինչքան հակառակ եք փորձում հաստատել , դա ձեր դեմ է աշխատում(էս հռետորական հարց էր:

Ajapahyan Mikael-ին թիրախավորելը, անպատվելը, հայհոյելը խիստ դատապարտելի են ու աններելի։

Հ.Գ. Ինքներդ ձեզ հարց տվեք. 2018թ. եկեղեցու վրա հարձակվողներից ինչո՞վ եք տարբերվում...

@garnikdavtyan
4👏1
Ադրբեջանական կողմը հրապարակում է ինչ-որ անհասկանալի կադրեր ու այն որակում որպես «սադրանք» կամ «Հայաստանը պատերազմ է հրահրում» լոզունգով քարոզչություն են իրականացնում:

❗️Իհարկե ՊՆ-ից 0 արձանագանք, 0 հակափաստարկ ու 0 հակազդում....

Սենց որ գնաց Ադրբեջանը վաղը մեզ միջուկային մարտագլխիկներ ունենանլու մեջ էլ է մեղադրելու:

📍Հիշեք, հորթ լինելը այլևս ակտուալ չէ...

#Հայաստանում
#հայեր
#Արցախ
#Ադրբեջան
#պատերազմ

@garnikdavtyan
Փոքր անձնական հաղթանակ. ՔՊ-ի պարտությունը

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա ռազմական հարձակումից 3 ժամ առաջ Հրապարակի շրջանաձև տարածքում միայնակ ակցիա էի իրականացնում, երբ պարեկային ծառայության աշխատակիցը և մեր «շատ սիրելի» կարմիր բերետավորները(10-ից ավել) մոտեցան ինձ ու փորձեցին խոչընդոտել ու ոտնահարել իմ քաղաքացիական իրավունքները։

Ոչ մի կերպ չէին կարողանում հիմնավորել, թե ես ինչու չպետք է իրականացնեմ ակցիա հենց Հրապարակի շրջանաձև տարածքում. թե բա «սիմվոլ է», «իրավունք չունեմ, որովհետև իրավունք չունեմ», «հեսա կասենք, թե ինչի չես կարա ստեղ ակցիաի իրականացնես»....

Երկար-բարակ չպատմեմ. Տարան Կենտրոնի բաժին, անցավ 2 ժամ ու Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Պահը բաց չեմ թողնում ու ոստիկանին հարցնում եմ.

Պարոն կապիտան, տեսաք, որ ինչ ասում էի Հրապարակում՝ ճիշտ էի ասում։
(գլխով արեց՝ համաձայնվեց) Բայց մեկ ա քո PR-ի համար ես արել:
Էսօր միակ PR-շիկը՝ էն էլ սուտի, Կառավարության շենքում ա նստած:

Այդքանով խոսակցության թեման փակվեց։

Ասածս ինչ է. մեր երկրում բան չի փոխվել, չէ ավելի ճիշտ փոխվել է՝ դարձել ենք Հայաստանը դարձրել են Ադրբեջանի PR-ի սուբյեկտ, ինչու ոչ նաև օբյեկտ։ Իսկ էտ նույն ոստիկանը «Մայորի» կոչում ա ստացել ու մի քիչ էլ, բարձր աշխատավարձ...

❗️Մի խոսքով. Դատական ակտը կայացվեց իմ օգտին՝ Վերաքննիչ դատարանի կողմից։ Շնորհակալ եմ դատավորիներին խնդրին անաչառ մոտենալու համար:

Տեսանյութը այստեղ։

Շնորհակալ եմ ԶԼՄ-ներ՝ 168 Hours, 5 TV Channel / 5-րդ ալիք, Ani Gevorgyan-ին, 24News/BLOG և բոլոր նրանց ովքեր լուսաբանեցին ակցիան։

#Հայաստանում
#հայեր
#Ադրբեջան
#Արցախ
#պատերազմ

@garnikdavtyan
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչո՞ւ են Արցախի մեր հայրենակիցներին #նիկոլ-ի իշխանություն զրկում աջակցությունից, ճնշում հնարավոր բոլոր միջոցներով, ինչու ոչ նաև քրեական գործեր հարուցում...

Lilit Melkonyan-ի հետ զրուցել ենք տարբեր կարևոր թեմաներից, որոնցից անմասն չի մնացել Արցախը ու մեր հայրենակիցները։

Հարցազրույցը այստեղ։

#Հայաստանում
#հայեր
#Արցախ
#օկուպացիա

@garnikdavtyan
👍1😱1
Բայց նկատել ե՞ք, որ պետական կառույցների վրա հարձակումը(2018թ. ԱԺ շրջափակումը, 2019թ. դատարանների շրջափակումը և այլն) դարձել է նիկոլի իշխանության ու իշխանության կից մարդկանց կյանքի նպատակը։

Ակնհայտ է չէ՞, որ օկուպացված Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը, ըստ էության, հիմա լուրջ հարցեր(աջակցություն և այլն) չի կարող լուծել։ Ոչ էն բանի պատճառով, որ չի ցանկանում, այլ պարզապես չունի էտ ֆինանսական միջոցները։

Հետևաբար, Արցախի ներկայացուցչության դեմ ակցիա անողները, մի նպատակ ունեն՝ նիկոլին օգնել Արցախը տորպեդահարելու հարցում։ Շատ բան կգրեի, բայց, դեռ, բավարարվեմ այսքանով։

#Ադրբեջան
#Հայաստանում
#հայեր
#Արցախ
#օկուպացիա

@garnikdavtyan
👍4😱1