Կանչ
3.01K subscribers
413 photos
139 videos
916 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով», - նշված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ։

@Կանչ
Թուրքի կոշիկ լիզող դավաճանների իշխանությունը տեղեկատվական բլոկադա է ստեղծել Արցախի համար։ ՊԲ հակիրճ հաղորդագրություններից զատ ոչ մի տեղեկատվություն Արցախում այս պահին ընթացող մարտերի մասին հանրությանը չի տրամադրվում։

Մինչդեռ, պատերազմն Արցախում ավելի ու ավելի մասշտաբային է դարձլ։ Թշնամին գրոհում է Մարտակերտի շրջանի գյուղերը, Քարվաճառի օկուպացրած տարածքներից հարձակում գործում Վանք գյուղի ուղղությամբ (Գանձասար)։ Ծանր է դրությունը նաև Մարտունիում։

@Կանչ
Իշխանությունը դաշտ է նետում վերջին պահպանակներին: Դանիել Իոաննեսյանը մասնակցում է ՌԴ դեսպանատան դիմաց Նիկոլի կողմից կազմակերպած ցույցին:

Ցույցի նպատակը մեկն է՝ Արցախում ստեղծված վիճակի համար նոր պատասխանատուներ նշանակել: Մեղավոր են բոլորը, բացի թուրքի կոշիկ լիզող դավաճանից:

@Կանչ
⚡️⚡️⚡️Մեր տեղեկություններով՝ կապիտուլյանտը կրկին ՊՆ-ի բունկեռում է թաքնվել: Միաժամանակ, մեծ թվով ոստիկանական զորքեր են կուտակված կառավարական «դաչաների» ներսում:

@Կանչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կառավարության շենքի դիմաց իրավիճակը ծայրահեղ լարված է։ Քաղաքացիները փորձում են ճեղքել շենքի մուտքը պահող ոստիկանական պատը։ Ոստիկանական ուժերը շատ մեծ դժվարությամբ են դիմակայում բազմության ճնշմանը։

Մարդիկ վանկարկում են. «Բոզի տղա Նիկոլ, բոզի տղա Նիկոլ…»

@Կանչ
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների դեմ։

Նրանք լուսային և ձայնային նռնակներ են նետել ժողովրդի վրա։

Ցուցարարներն էլ իրենց հերթին քարեր և տարբեր այլ իրեր է նետում ոստիկանների ուղղությամբ։

@Կանչ
Արցախը պաշտոնապես հայտարարում է զոհերի մասին, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում:

Միջազգային հանրությունը լուռ է: Ամերիկայում շարունակում են ձև անել, որ մտահոգ են մարդու իրավունքների համար, հորդորում են, կոչ են անում ու մեկ-մեկ էլ զգուշացնում են: Մի խոսքով` քամի:

Եվրոպան լռում է: Այնտեղ տարբեր բյուրոկրատական մարմիները սպասում են Վաշինգտոնում ռելիզ տարածեն, որ իրենք քոփի-փասթ անեն:

Ռուսաստանում, հավանաբար, մտածում են ինչ-որ նոր կոնցեպցիա հնարել, որի ներքո հնարավոր կլինի բացատրել, որ խաղաղապահ առաքելության իմաստը մարդկանց տարհանելն է (էթնիկ զտումներին աջակցելն է):

Ազգադավի իշխանությունը հետևողականորեն կատարում է Անկարայի ու Բաքվի պահանջը` նույնիսկ պատրաստ է կրակել փողոց դուրս եկածների վրա:

Միակ սուբյեկտը, որ այս իրավիճակում պետք է գործի, հայ ժողովուրդն է: Ժողովուրդն իր բոլոր սեգմենտներով` Սփյուռքից մինչև Հայաստան: Ոչ ոք, ոչ ոք չի կարող հոգալ մեր անվտանգությունը, բացի մեզանից: Այդպես էր 1915-ին, այդպես է հիմա:

@Կանչ
Դավաճան Նիկոլը պատրաստ է կրակել ժողովրդի վրա։

Դավաճանների իշխանությունը կրկին դիպուկահարներ է տեղակայել Կառավարության շենքի տանիքում։

Մեր ընթերցողներին հաջողվել է լուսանկարել նրանց։

@Կանչ
Ազգադավի ոստիկանության կիրառած «հատուկ միջոցների» հետևանքը:

@Կանչ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քաղաքացիների մի խումբ այս պահին հավաքվում է Կառարական ամառանոցի դարպասների մոտ:

Մարդիկ պահանջում եմ դավաճանի հրաժարականը:

@Կանչ
Ըստ ամենայնի, ազգադավի իշխանության հետհաշվարկը տրված է: Դա քաղաքական հարց է:

Արդեն հիմա մտածելու ժամանակը միացված է նիկոլական բոլոր նախարարների, դեպուտատների ու տարատեսակ պաշտոնյաների համար:

Մտածելու կարիք ունեն հատկապես այն պետական ծառայողները, ովքեր այս րոպեից սկսած կիրականացնեն ապօրինի հրամաններ: Խոսքն առաջին հերթին կառավարության շենքի կտուրին ու մերձակայքում ծվարած սնայպերների և հատուկ միջոցները սահմանված կարգի խախտմամբ կիրառող ոստիկանների մասին է:

Պատասխանատվությունից խուսափել չի ստացելու:

@Կանչ
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Ադրբեջանական հրոսակախմբերը գրոհում են շփման գծի ողջ երկայնքով։ Արցախի իշխանությունները ստիպված են եղել տարհանել Շահումյանի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների բոլոր սահմանամերձ գյուղերը։

Տեղեկություններ են ստացվում խաղաղ բնակչության շրջանում զոհերի և մեծաթիվ վիրավորների մասին։

Արցախի ՊԲ-ն միայնակ է պայքարում թշնամու բազմապատիկ անգամ ավելի մեծ ուժերի դեմ։ Որևէ աջակցություն Արցախի մեր զինվորները չունեն։

Լուռ են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները։ Վերջիններս, անընդհատ շեշտելով, որ ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, Ալիևին ցեղասպանություն իրականացնելու քարտբլանշ են տալիս։

Միակ հույսը Հայաստանի ակտիվ միջամտությունն է, սակայն նման քայլ դավաճան այս իշխանություններից չի կարելի ակնկալել, իսկ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ժողովրդին հենց հիմա «բարեհաջող կերպով» տուն են ճանապարհում։

@Կանչ
ՀՀ Քննչական կոմիտեն իր «բարձունքում» է։ «Բռնության կոչեր» հնչեցնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել 7 ամսական հղի կնոջ` Անի Կարապետյանի նկատմամբ։

Մեր տեղեկություններով, այս պահին Քննչական կոմիտեում տասնյակ նման գործեր են կարվում։ Դավաճանների իշխանությունը որոշել է գործարկել ռեպրեսիաների ապարատը և հերթով կալանքի տանել թուրքի կոշիկ լիզող Նիկոլի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։

@Կանչ
Արցախում ընթացող ծանր մարտերի և Երևանում տեղի ունեցող փողոցային ժողովրդական հուզումների հետ մեկտեղ ազգադավի ռեժիմը հենց այս պահին «Հրազդան» մարզադահլիճն ակտիվորեն պատրաստում է Սնուփ Դոգի մենահամերգին:

Սրանց անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում…

@Կանչ
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։

Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն / @Կանչ
Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, ես աննահանջ եմ ու անկոտրում։ Ինձ հետ ամեն ինչ լավ է` ես ուժեղ եմ այսօր, վաղը եւ միշտ։ Ինձ համար մի գերխնդիրը կա` Արցախի եւ Հայաստանի փրկությունն ու ազատագրումը թուրքահպատակ իշխանություններից։

Հարյուրավոր նամակներ ու զանգեր եմ ստանում։ Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, հարգելի փաստաբաններ, ծանոթ ու անծանոթ քաղաքացիներ, ձեզանից հոգաչափ շնորհակալ եմ կողքիս լինելու, ձեր աջակցությունն ու զորակցությունը հայտնելու համար։ Մենք միասին սրբելու ենք դավաճան ու կապիտուլյանտ այս իշխանություններին։ Հայի մահը տենչացող Նիկոլը պետք է հեռացվի եւ վերջ։

Մեր քույրերն ու եղբայրներն Արցախում այս պահին թշնամու ռմբակոծության տակ են։ Ու այս ամենը կվերջանա միայն մի դեպքում, եթե ալեւի կոշիկը լիզող Նիկոլին եւ իր խունտային վերջնակապես արմատախիլ անենք։

Ո՛չ ազատազրկումը, ո՛չ մահն ինձ համար չի կարող ավելի սարսափելի լինել, քան անհայրենիք մնալն ու թուրքին հանձնվելը։

Ինձ , ինչպես նաեւ իմ գաղափարակից ընկերկերին ոչինչ չի կարող ընկճել։

Աստված թող զորավիգ լինի Արցախին ու արցախահայությանը։

Պայքարը շարունակվում է։

Անի Կարապետյան / @Կանչ
Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայից խաղաղ բնակչությանն էվակուացնող ռուս խաղաղապահների մեքենայի վրա։

Մեր տեղեկություններով, միջադեպի արդյունքում ռուս խաղաղապահներ են վիրավորվել։

@Կանչ
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն / @Կանչ
Թուրքիան և Ադրբեջանը հստակ են հայտարարում իրենց պահանջների մասին։ Նրանց պետք է Արցախը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Միջազագային հարթակներում նրանք լավ են նախապատրաստել իրենց կողմից երեկ վերսկսած պատերազմը։ Դրա մասին են վկայում բոլոր այն արձագանքները, որոնք մենք լսեցինք Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ տարբեր մակարդակի գործիչների կողմից։ Որքան էլ ՀՀ դավաճան իշխանությունները իրենց հեռու պահեն Արցախում տեղի ունեցող պատերազմից, միևնույն է միջազգային հանրությունն Ադրբեջանից բացի հենց Հայաստանին է կոչ անում զերծ մնալ էսկալացիայից ու վերադառնալ բանակցությունների սեղան։

Իսկ Արցախում ՊԲ-ն կյանքի ու մահու կռիվ է տալիս։ Ըստ մեր տեղեկությունների, ադրբեջանցիները չափազանց մեծ կորուստներ ունեն։ Հատկապես Մարտունիի ուղղությամբ։ Բայց ոչ միայն այնտեղ։ Ակնհայտ է՝ Ադրբեջանում չէին սպասում, որ ամեն ինչ այդքան բարդ է լինելու։

Ցավոք, մեծ են նաև հայկական կողմի կորուստները։

Իսկ Հայաստանը բացակա է։ Գերագույն գլխավոր դավաճանը միայն հայտարարել է, որ չի օգնելու Արցախին և անհետացել։ Մինչդեռ Արցախի ՊԲ նման դիմադրության պարագայում ՀՀ ԶՈՒ միջամտությունը կարող էր կտրուկ իրավիճակ փոխել ոչ միայն մարտի դաշտում, այլև ընդհանրապես՝ հակամարտության տրամաբանության մեջ։ Նույնիսկ ամենաչնչին քայլը՝ Պրահայի հայտարարություններից հրաժարվելը զգալի օգնություն կլիներ Արցախին։ Բայց դավաճանները դա, իհարկե, չեն անի։ Նրանք շատ ուրիշ խնդիրներ ունեն լուծելու։ Թուրք-ադրբեջանական խնդիրներ։

@Կանչ