Կանչ
3.01K subscribers
413 photos
139 videos
916 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Միլիոնանոց Երևանում կապիտուլյանտը կարողացավ 39.000 ձայն հավաքել: Այլևս փաստ է՝ ազգադավը հենարան չունի, և այդ փաստն արձանագրված է:

Մեր տեղեկություններով՝ ազգադավի ՔՊ-ում հենց հիմա քավության նոխազ են փնտրում: Այդ փնտրտուքը, կարծես, կանգնել է օլիգոֆրենի դեմքով այս տղայի՝ Փամբուխչյան Արմենի վրա, որը Ավինյան Տիկոյի շտաբի պետն էր, նախկինում ԱԻ նախարար է եղել:

Ասում են՝ մոտ հարաբերություններ ունի ալկոհոլի և չորացրած կանաչեղենի հետ, ժամանակին փաբերում «նիսյա խմելու» չեմպիոն է եղել: Ամենահետաքրքիրն այն է, որ Արմեն Սոկրատովիչին ազգադավը խոստացել էր ՆԳ նախարար նշանակել, եթե Ավինյան Տիկոյի շտաբի պետի պաշտոնում իրեն լավ դրսևորի:

Ինչ խոսք, Ղազարյան Վահեն այս անգամ էլ պլստաց:

@Կանչ
Կապիտուլյանտի սեպտեմբերի 15-ի երթ-միտինգից հետո մենք գրել էինք՝ ազգադավը «մեռած է, թաղած չէ», նրա հետ ասոցացվելը, կողքը կանգնելը, հետը քայլելն այլևս ամոթ է, այսպես ասած՝ «զապադլո է»:

Բայց մենք վստահ չէինք, որ այդ իրավիճակը կարող է ազդել էլեկտորալ վարքագծի վրա: Այսինքն՝ մարդը (հայախոս թուրքը) կարող է ամոթից կամ հայհոյվելու վախից դրդված հրապարակայնորեն չկանգնել ազգադավի կողքը, բայց դա չի ենթադրում, որ նա սուս ու փուս չի գնալու ընտրատեղամաս և չի քվեարկելու դավաճանի օգտին: Մենք այդ ֆենոմենի ականատեսն էինք 2021-ի հունիսյան խորհրդարանական ընտրության ժամանակ:

Այս ընտրությունը մեզ համար նույնպես կարևոր ցուցիչ էր. պարզվեց՝ էլեկտորալ վարքագիծը հարվածային տեմպերով փոխվել է: Արձանագրվեց, որ համայն հայության միլիոնանոց մայրաքաղաքում հոգով կզածներն ու մտքում իսլամ ընդունածները քիչ են, շատ քիչ են, կրիտիկական աստիճանի քիչ են:

Կարող ենք հանգիստ խղճով արձանագրել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ստեղծված է բոլորովին նոր քաղաքական ու հոգեբանական իրավիճակ:

@Կանչ
Մեր տեղեկություններով՝ ազգադավի ՔՊ-ում կատաղի գզվռտոց է: Քիչ առաջ Հակոբյան Աննան մտել է Ավինյան Տիկոյի շտաբ ու ամենավերջին հայհոյանքներով անպատվել ընտրության պատասխանատուներին:

Ըստ Հակոբյան Աննայի՝ Երևանի շինարարական տենդերները լափելու մոլուցքով ապրող Ավինյան Տիկոն ու նրա շրջապատը, Նիկոլին համոզելով ընտրության գնալ, բայց կարողանալով ընդամենը 39 հազար ձայն «քերել», պաշտոնապես հանել են Նիկոլի քաղաքական «մահվան վկայականը», ի լուր աշխարհի ֆիքսել են, որ Նիկոլն այլևս գոյություն չունի ու հիմա Նիկոլին (նրա հետ միասին նաև ՔՊ-ի թափառաշրջիկներին) իշխանազրկելը շատ կարճ ժամանակի և տեխնիկական հարց է դարձել:

@Կանչ
Ազգադավի ՔՊ-ում գզվռտոցը շարունակվում է: Քանի որ Նիկոլն ու Աննան խելագարության աստիճանի ջղայինացած են և ՔՊ-ում չեն բացառում, որ ընտրության պատասխանատուներին «Չաուշեսկու զույգը» հերթով կարող է «բերման ենթարկել դաչաներ» ու դաժան ծեծի ենթարկել, Ալեքսանյան Վահագնը՝ խոզուկ դեպուտատը, «կռուտիտ է մտածել»:

Մեր տեղեկություններով՝ խոզուկի խորհրդով ազգադավի առաջ արդարանալու համար Ավինյան Տիկոյի շտաբը որոշել է «փուռը տալ» Ղուլարյան Արմենին՝ ՌՔ-ի և ՍՍ-ի երկարամյա Տավուշի մարզպետին, որի 20 տարիների «կերած բողկերի» վրա կապիտուլյանտը 2018-ին աչք փակեց ու պահեց կողքը:

Ազգադավի մոտ «կռուտիտվելու» համար ՔՊ-ի խամյակները որոշել են մեղավոր կարգել Ավինյան Տիկոյի շտաբի անդամ Ղուլարյան Արմենին՝ որպես «նախկինների գործակալ», որի սաբոտաժի հետևանքով են հայտնվել նման խայտառակ վիճակում:

@Կանչ
Նայում ես հետ ու տեսնում, թե որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ:

Ճիշտ է` հիմնական բեռը զուգահեռ Բերձորով է մուտք գործել Արցախ, սակայն մեկ է` նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմերը, յուրաքանչյուրն իր մասով, պարտականությունները չի իրականացրել:

Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման օրակարգը փաշինյանական ռեժիմը բերեց հասցրեց ֆիզիկական գոյության խնդրի:

«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար, դեռ չեմ խոսում Արցախի ու Հայաստանի ՄԻԱԿ` կյանքի ճանապարհի մասին:

Հայաստանյան իշխանությունների փախուստի և միջազգային դերակատարների լռության պայմաններում, արցախցին մեն-մենակ կանգնած է անդունդին եզրին, որի պայմաններում ցանկացած սխալ կամ անզգույշ քայլ բերելու է ողբերգության:

Տիգրան Աբրահամյան / @Կանչ
Երևանի ավագանի ընտրված ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարները՝ Անդրանիկ Թևանյանը, Հայկոն ու Դոգը կարևոր ջրբաժանի առջև են։ Այս պահի դրությամբ նրանք Ավինյան Տիկոյին ու նրա թիկունքում կանգնած դավաճանների խմբակին գրողի ծոցն ուղարկելու լավ հնարավորություն ունեն։ Բայց պայմանավորվելու խնդիր կա։

Երեքն էլ հայտարարում են, որ այդ խնդիրը լուծելու համար պատրաստ են համագործակցել մյուսների հետ։ Բայց այդ հայտարարություններին հետևում են «բայցերը»։ Դոգը թուղթ է ուզում, որ քաղաքապետարանի աշխատանքների վերահսկողությունն իր կուսակցությանը կվերապահվի։ Թևանյանը համաձայն է Հայկոյին աջակցել, բայց եթե վստահ լինի, որ նա աջակցելու է ամբողջական իշխանափոխության օրակարգին։ Հայկոն էլ ասում է՝ առանց նախապայմանների ու առանց որևէ թուղթ ստորագրելու ինձ ընտրեք քաղաքապետ։

Հիմա եկել է քարերը հավաքելու ժամանակը։ Բան չմնաց։ Շատ շուտով պարզ կդառնա, թե իրականում ով ինչի համար էր պայքարում այս ընտրություններում։

@Կանչ
Տեսականորեն ազգադավի ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի Սարգսյան Արամի կուսակցության հետ և 2-3 ձայն էլ կողքից հայթայթի, որպեսզի Ավինյան Տիկոն դառնա Երևանի քաղաքապետ:

Իհարկե, Սարգսյան Արամն ազգադավի համար խնդիր չէ. Զեյնալյան Արտակի և Խաչատրյան Անիի դեմը քաղաքապետարանում «թուլափայ» պաշտոմներ կգցեն, ինչ պետք է՝ կանեն: Իսկ Սարգսյան Արամին էլ մի քանի տենդերը բավարար է:

Խնդիրն այն է, թե ինչպես է «ՀԱՊԿ-ից դուրս գալու» կարգախոսով ընտրությանը մասնակցած Սարգսյան Արամը կոալիցիա կազմելու ազգադավի հետ: Կապիտուլյանտը պատրա՞ստ է իր անձի համար այս վճռական պահին Մոսկվայից ևս մեկ աքացի ստանալ հետույքին: Տեսնենք, տեսնենք…

@Կանչ
Ի դեպ, մի հետաքրքիր փաստ էլ արձանագրվեց: Ազգադավի «ջեբի շուն» Դալլաքյան Էդմոնի «Լուսավոր Հայաստանին» նույնպես Երևանում գրողի ծոցն ուղարկեցին:

Մինչդեռ կապիտուլյանտի «ջեբի շանը» թվում էր, թե կարող է տաքուկ պաշտոն ունենալ, բարձր աշխատավարձ, պադավատ, կաբինետ ու հանգիստ «переждать» անել «идеальный шторм-ը»: Հետո ո՞վ պետք է հիշի, որ դավաճանների մոտ է աշխատել, ստոր ծառայություններ է մատուցել:

Ընտրությունը ցույց տվեց, որ մարդիկ ամեն ինչ էլ հիշում են, ազգուրաց սրիկաներին լավ էլ մտաբերում են ու չեն մոռանում: Էդմոնի «Լուսավոր Հայաստանը» և ազգադավի ՔՊ-ն միաժամանակ ու ձեռք-ձեռքի տված են բռնել դեպի պատմության աղբամանը ճանապարհը:

@Կանչ
Երևանի ընտրությունների միակ ու տեսանելի արդյունքն այն է, որ պետական կառավարման համակարգում, հատկապես ուժային մարմիններում, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ուժն ընկալվում են որպես դավաճան:

Պարզ մաթեմատիկա. ցանկացած երկրում ցանկացած իշխանություն, եթե իշխում է, էլեկտորալ պրոցեսում ունի 25-30 տոկոս ֆորա: Մասնագիտական գրականության մեջ դա կոչվում է վարչական ռեսուրս: Այսինքն` եթե Նիկոլ Փաշինյանը տարրական հարգանք ունենար, Երևանի 800 հազարից ավել ընտրողների 25-30 տոկոսին (200-240 հազար) հանգիստ կարող էր տանել ընտրության` իր առաջադրած թեկնածուի օգտին ձայն տալու: Մինչդեռ Ավինյանը ստացել է 10 անգամ քիչ ձայն:

Ինչ է սա նշանակում: Երկու բան: Կամ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը հրեշտակի թևեր են հագել ու որոշել են չօգտվել վարչական ռեսուրսից, կամ էլ` «վարչական ռեսուրսը» թքած ունի դավաճան-կապիտուլյանտի վրա:

Առաջին տարբերակը պարզապես չկա` սկսած ասֆալտապատման ծավալներից մինչև խոստման դիմաց շինթույլտվություններ: Մնում է երկրորդ տարբերակը. պետական աշխատողները թքած ունեն Նիկոլի, Ավինյանի ու մյուս դավաճանների հրահանգների վրա:

Ավելին` մեր տեղեկություններով, պետական տարբեր հիմնարկներում, այսպես կոչված, «պուբլիչնի քֆուր է ֆռացել»:

Նիկոլ Փաշինյանի դավաճանությունն այն աստիճանի է վիրավորել հայ ժողովրդին, որ անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող արվեստի ու երաժշտական դպրոցների ուսուցչական կոլեկտիվները միմյանց հանդեպ հարգանքը չկորցնելու համար ստիպված են եղել դիմել փողոցային կիսաքրեական բարքերին` «ով ՔՊ-ին ձայն տա, ... է»:

@Կանչ
Հայաստանի քաղաքական դաշտում վերջին առնվազն երեք տարվա օդում կախված հիմնական հարցը մեկն է` ուզում ես իշխանությու՞ն, թե՞ իշխանափոխություն: Այս հարցի Նիկոլին ընդդիմացողները երբեք ազնիվ չեն պատասխանել. հրապարակավ պնդել են, որ իրենց ուզածը Նիկոլին հեռացնելն է, բայց հոգու խորքում փափագել են իշխանություն:

Նշեցինք, որ հարցը օդում էր կախված, և ոչ ոք ազնվաբար այն չէր բարձրաձայնում: Եվ ահա Կարգին Հայկոն այդ հարցը տեղը-տեղին հրապարակայնացրեց` ընտրեք ինձ քաղաքապետ` առանց այլևայլությունների ու ազատվեք Նիկոլի դրածոյից: Այլ կերպ ասած` Հայկոն ասում է. «Ես ձեզ համար Երևանն ապանիկոլացնելու գործիք»: Կանե՞ն, կստացվի, որ Նիկոլից նեղսրտվելն իրական էր, չեն անի` կնշանակի ձևեր էին թափում:

ՀԳ. Նոր ընտրությունների տակտիկան մեծագույն հիմարություն է, որովհետև բոյկոտի փաստին առերեսված իշխանությունը նոր քվեարկության դեպքում ռեպրեսիաների գնով վերարտադրվելու է, և «նիկոլին ամեն գնով հեռացնել» փափագողները մնալու են ձեռնունայն:

@Կանչ
Հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքի հայկական բնակավայրերում ռուս սահմանապահները այսպիսի «տռաֆարետներ» են փակցնում:

Մեր տեղեկություններով՝ խորհրդային տարիներից հետո սա առաջին դեպքն է, որ ռուս սահմանապահները հայկական գյուղերում նման ծավալի քարոզչական միջոցառում են իրականացնում:

Սա նշանակում է, որ ռուսները թուրքերի հետ «քարդաշության մեղրամիս»անցկացնող նիկոլական կառավարության հետ համատեղ հարցեր լուծելու հույսները կտրել են ու հայ-թուրքական սահմանախախտումները կանխելու և սահմանախախտներին ձերբակալելու գործում փորձում են աշխատել ուղիղ բնակչության հետ:

@Կանչ
Ազգադավը փորձում է ընտրատեղամասերում վերահաշվարկի միջոցով ևս 1-2 մանդատի հարց լուծել, ինչը թույլ կտա Սարգսյան Արամի կուսակցության հետ կոալիցիա կազմել և Ավինյան Տիկոյին քաղաքապետ կարգել:

Եթե այս տարբերակը չստացվի, ապա ամենայն հավանականությամբ կապիտուլյանտը փորձելու է գործընթացը նոր ընտրությունների տանել: Խնդիրն այն է, որ այսպիսի արդյունքներով ընտրությունը մահացու հարված է հասցրել ազգադավի իշխանության հիմքերին, իսկ նոր ընտրությունը ինչ-որ բան փոխելու շանս է:

Նախ, Նիկոլը կզբաղվի իր սիրած գործով. աշխատանքի չի գնա, բարձրախոսով թաղ-թաղ ման կգա, հաց կուտի և հեղափոխական կոդով ելույթներ կունենա: Հետո, պետական և ուժային համակարգերի գերլարումով, օլիգարխներին ու «անուշ ախպերներին» ահաբեկելով և ստիպելով ձայներ գնել՝ կփորձի մաքսիմալ քվեներ կորզել՝ «ապացուցելով» որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցածը զուտ պատահականություն էր:

Իհարկե, սա նաև ռիսկ է. ազգադավի զոռբայությանը Երևանը կարող է պատասխանել շատ ավելի լուրջ դեմարշով, քան սեպտեմբերի 17-ին էր: Ամեն դեպքում, ազգադավն առանց «բոյի» չի հանձնվելու, որովհետև գիտի՝ իշխանությունը կորցրած դավաճանին կախաղանն է սպասում:

@Կանչ
Ադրբեջանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցնում Ստեփանակերտի մերձակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Արցախի մայրաքաղաքում օդային տագնապ է հնչում։

Բաքվի ահաբեկչական վարչակազմը հայտարարում է, թե Արցախում «լոկալ հակաահաբեկչական գործողություններ» են իրականացնում։

@Կանչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի հարձակումը սպասելի էր։ Մեծ հաշվով՝ հենց այդ նախապատրաստական աշխատանքներն էր տանում Բաքվի քարոզչամեքենան՝ հայտարարելով, իբր ՊԲ մարտիկները դիվերսիոն գործողություններ են իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ալիևը շտապում է։ Նա հասկանում է, որ դավաճանների իշխանությունը Հայաստանում այլևս երկար կյանք չունի։ Երևանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքերը դրա հերթական վկայությունն էին։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև դժգոհ էին օրեր առաջ Արցախ միջազգային հումանիտար օգնություն առաքելը թույլ տալու՝ իրենց վրա դրված պարտադրանքից։ Բաքուն հասկանում է, որ գործընթացներն իր համար անցանկալի ընթացք կարող են ստանալ և այսկերպ փորձում է խառնել խաղաքարտերը։

Նշենք նաև, որ Արցախի զինված ուժերը դիմադրում են թշնամու ագրեսիային։ Այս պահին անհրաժեշտ են քաղաքական և դիվանագիտական արագ լուծումներ։ Սակայն ՀՀ դավաճան իշխանությունները դեռևս ոչինչ չեն անում։

P.S. Տեսանյութում Շուշիի հատվածում ընթացող մարտերի արձագանքն է Ստեփանակերտում։

@Կանչ
Երկու օր առաջ գրել էինք Ալեն Սիմոնյանի խոստովանության մասին։ Ասում էր. Եթե ՔՊ-ն Երևանի ընտրություններում 50+1% ձայն չհավաքի, անվտանգության խնդիրներ են առաջանալու։

Հիմա տեսանք, թե որքան անկեղծ էր դավաճանների այս իշխանության եղջերավոր ներկայացուցիչը։ Իրենք լավ գիտեն, թե ինչ են խոստացել թշնամուն և ինչ պետք է ստանան դրա փոխարեն։

Խնդիրն այն է, որ Ալիևն այլևս չի հավատում Հայաստանում իր դրածոյին։ Արդյունքում կա այն, ինչ կա։

@Կանչ
Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ: Հաշված ժամերի ընթացքում այն կտարածվի նաև Հայաստանի տարածք:

Այս պահին էական է, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում: ՈՉԻՆՉ:

Նույնիսկ տեղեկատվությունն է փակ, որպեսզի գինու փառատոնի սիրահար զանգվածի անդորրը չխախտվի ու պանիկա չտարածվի:

Այս պահին եղած տեղեկություններով, Հայաստանի նույնիսկ օդն է փակ: Փակողն Ադրբեջանն է:

Եթե կապիտուլյանտին հաջողվի ազգադավ ծրագիրն իրականացնել, բազմաչարչար հայ ժողովուրդը ստիպված է լինելու ադրբեջանի անձնագրերի համար հերթ կանգնել:

@Կանչ
Դավաճան Նիկոլի թերթոնը բացահայտում է տեղի ունեցող զարգացումների ևս մեկ պատճառ։ Գրում են, իբր ռուս խաղաղապահները Ադրբեջանին են տրամադրել Արցախում տեղակայված հայկական բոլոր դիրքերի և տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները։

Ընդ որում, պաշտոնական ոչ մի աղբյուր չի նշվում։ Հղվում են «բամբասանքներին»։

Իսկ իրականում այդ բամբասանքները հենց ինքն է տարածում՝ Նիկոլը։ Արցախը պաշտպանելու փոխարեն նա իրականացնում է իր վրա դրված գործառույթը՝ հակառուսական տրամադրությունների սերմանում Հայաստանում և, որպես հետևանք, տարածաշրջանից ռուսական զորքերի դուրսբերում։

@Կանչ
Շտապ հավաք Կառավարության շենքի դիմաց

ՀՀ Կառավարությունը պարտավոր է շտապ ռազմական օգնություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը։ Այս պահին ՀՀ բազում քաղաքացիներ են հավաքվում հրապարակում։ Նրանք պահանջում են դավաճան իշխանություններից հստակ դիրքորոշում հայտնել տեղի ունեցածի մասին և դադարել սպասարկել թշնամու շահերը։

@Կանչ
Բոլորը դեպի հրապարակ: Տեղում կհասկանանք:

@Կանչ